Հովհաննես Իսակովի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Իսակովի հուշարձան
Իսակով.jpg
Հովհաննես Իսակովի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Մալաթիա-Սեբաստիա
Գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայում
Բարձրություն 6 մ
Քանդակագործ(ներ) Գևորգ Գևորգյան, Ռոբերտ Բալայան
Ճարտարապետ(ներ) Լևոն Մկրտչյան
Նյութ բրոնզ, գրանիտ
Շինարարության ավարտ 2005, օգոստոսի 22
Ներկա վիճակ կանգուն


Հովհաննես Իսակովի հուշարձան, գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում, տեղադրվել է 2005-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի 22-ին՝ ծովակալի ծննդյան 111-րդ տարեդարձի կապակցությամբ, նրա անվան պողոտայի բարձրադիր մասում, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակին նվիրված հուշահամալիրի հարևանությամբ։

Արձանը ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ[1]:

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 6 մետր է։ Բրոնզաձույլ արձանը տեղադրված է գրանիտե պատվանդանին, որի վրա նստած է որոր, իսկ նրանից քիչ ներքև ամրացված է խարիսխ։ Դեպի Արարատ լեռը և Երևանյան լիճը նայող Հովհաննես Իսակովը ձախ ձեռքում պահել է գլխարկ, աջում՝ հեռադիտակ։ Ըստ ճարտարապետ Լևոն Մկրտչյանի՝ գլխարկը խորհրդանշում է սեփական ժողովրդին պաշտպանելու, իսկ հեռադիտակը՝ նրա անվտանգությունը հսկելու պատրաստակամությունը[2]։

2007 թվականին որորն ու խարիսխը գողացել էին անհայտ անձինք, հարուցվել էր քրեական գործ։ Սակայն գողոնը չի հայտնաբերվել, և այսօր դրանց տեղում միայն անցքեր են[3]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]