Ռոբերտ Արզումանյան (ֆուտբոլիստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Արզումանյան (այլ կիրառումներ)
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 24, 1985[1][2][3] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան և կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոբերտ Նորայրի Արզումանյան (հուլիսի 24, 1985[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆուտբոլային մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, որը որպես պաշտպան խաղացել է «Նոա» ֆուտբոլային ակումբում։ 2022-2023 թվականներին՝ այդ ակումբի գլխավոր մարզիչը[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Փյունիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Արզումանյանը սկսել է խաղալ «Փյունիկ» ակումբի երիտասարդական թիմում։ Ամեն տարի նա կատարելագործվում էր։ Վստահություն ձեռք բերելով իր խաղի նկատմամբ՝ Ռոբերտը դարձել է անփոխարինելի խաղացող։ 2005 թվականին տեղափոխվել է հիմնական թիմ։ Խաղալով ակումբի վետերանների հետ՝ սկսել է խաղալ ավելի մեծ եռանդով։ 2005 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնության արդյունքներով Ռոբերտ Արզումանյանը ճանաչվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը առաջին անգամ մասնակցած լավագույն խաղացող։
«Ռանդերս»[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետագա մրցաշարներում հաջող ելույթները գրավել են օտարերկրյա գործակալների ուշադրությունը։ 2008 թվականի հունվարի17-ին Ռոբերտը մեկամյա պայմանագիր է կնքել Դանիայի «Ռանդերս» ֆուտբոլային ակումբի հետ։ Դանիայի ֆուտբոլի առաջնության 2008/09 թվականների մրցաշարից հետո դարձել է թիմի հիմնական խաղացողներից մեկը։ 2008 թվականի օգոստոսի 29-ին Ռոբերտը 4 տարով երկարաձգել է «Ռանդերսի» հետ կնքած պայմանագիրը[5]։ Դանիայի ֆուտբոլի առաջնության 2009/10 թվականների մրցաշարի ժամանակ սկսել է ավելի հազվադեպ հայտնվել խաղադաշտում։ Մեկ մրցաշար անց Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ժամանակ ազգային հավաքականի կազմում հաջող խաղացված խաղերից հետո ակումբ ժամանելուց պարզվել է, որ մարզչական շտաբը Արզումանյանին տեղափոխել է երկրորդ կազմ։ Այդ որոշման պատճառը, ամենայն հավանականությամբ, կայանում է նրանում, որ Արզումանյանը և նրա գործակալը խոսել են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ եվրոպական այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին[5]։
«Յագելոնիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունվարին տեղեկություն է տարածվել, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է Վրոցլավի «Սլյոնսկա» ակումբը։ Իրեն լավ դրսևորելով ուսումնամարզական հավաքի ժամանակ՝ Ռոբերտը, սակայն չի դարձել ակումբի խաղացող։ Պայմանագիր չկնքելու պատճառը Արզումանյանի գործակալի՝ Ռոբերտ Կիլդանովիչի պահանջած միջնորդավճարն էր։ «Սլյոնսկի» ղեկավարությունը ի վերջը որոշել է պայմանագիր չկնքել խաղացողի հետ։ Ի վերջո Արզումանյանը պայմանագիր է կնքել Բելոստոկից «Յագելոննիայի» հետ։ Շուտով գլխավոր մարզչի փոփոխության և վնասվածքների պատճառով Ռոբերտը դադարել է ընդգրկվել հանդիպման հայտացուցակում։ Նաև «Յագելոննիայի» գլխավոր մարզիչը չէր տեսնում նրան թիմում և խորհուրդ է տվել փոխել ակումբը[6]։
«ԲՄԱ-Էներգիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուլիսի 23-ին տեղափոխվել է Սարանսկ, որպեսզի փորձաշրջան անցնի «Մորդովիա» ֆուտբոլային ակումբում։ Հուլիսի 26-ին թիմի հետ ուղևորվել է Կրասնոդար և Սարանսկ չի վերադարձել։ Օրեր անց «Մորդովիայի» գլխավոր մարզիչը Արզումանյանի ծառայություններից հրաժարվելը բացատրել է նրանով, որ շատ քիչ ժամանակ է եղել նրա ամբողջ պոտենցիալը բացահայտելու համար։ Եվ հաշվի առնելով այն, որ մրցաշարը արդեն սկսված էր և խաղացողները մարզվում էին հատուկ կարգով, որը տարբերվում էր հավաքականի մարզումներից, այնուամենայնիվ Արզումանյանը դրական տպավորություն է թողել։ 2012 թվականի օգոստոսին Արզումանյանը վարձով էր տրվել «ԲՄԱ-Էներգիա»-ին։ Ռուսաստանի գավաթի մեկնարկային խաղի ժամանակ Պերմի «Ամկարի» դեմ Արզումանյանը խփել է գոլ, դրանով իսկ «ԲՄԱ»-ն հաղթել է 2։ 1 հաշվով։
Ակտոբե[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի փետրվարին համանուն քաղաքից տեղափոխվել է ղՂազախստանի «Ակտոբե» ակումբ՝ կնքելով երկամյա պայմանագիր։ Մրցաշրջանի հենց առաջին օրը դարձել է Ղազախստանի չեմպիոն և թիմի հետ հասել մինչև ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլ։
«Ամկար»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսին քննարկվել են Արզումանյանի՝ Պերմի «Ամկար» տեղափոխվելու պայմանները։ Պաշտոնական համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերին՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Պայմանագիրը նախատեսված էր 2,5 տարով։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Արզումանյանը խաղադաշտ է դուրս եկել Քուվեյթի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ՝ 2005 թվականի մարտի 18-ին։ Իր առաջին միջազգային գոլը խփել է 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի միջազգային առաջնության ժամանակ՝ Ղազախստանի դեմ խաղում[7]։ Դա տեղի է ունեցել 2007 թվականի հունիսի 2-ին՝ խաղի 31-րդ րոպեին։
Գոլեր հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 հունիս 2007 | Ղազախստան | ![]() |
2:1 | Հաղթանակ | 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն |
2 | 22 օգոստոսի 2007 | Հայաստան | ![]() |
1:1 | Ոչ-ոքի | 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն |
3 | 8 սեպտեմբերի 2007 | Կիպրոս | ![]() |
1:3 | Պարտություն | Ընկերական Խաղ |
4 | 10 հոկտեմբերի 2009 | Իսպանիա | ![]() |
1:2 | Պարտություն | 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
5 | 11 հոկտեմբերի 2014 | Հայաստան | ![]() |
1:1 | Ոչ-ոքի | 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- թիմային
- Հայաստանի չեմպիոն՝ 2003, 2004, 2005, 2006, 2007
- Հայաստանի գավաթի գավաթակիր՝ 2004
- Հայաստանի գավաթի եզրափակիչ փուլի մասնակից՝ 2003, 2006
- Հայաստանի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2004, 2005, 2007
- Հայաստանի Սուպերգավաթի եզրափակիչ փուլի մասնակից՝ 2003, 2006
- անձնական
- Լավագույն նորեկ՝ 2005
- Լավագույն երիտասարդ պաշտպան՝ 2005
«Ակտոբե»
- Ղազախստանի չեմպիոն՝ 2013
- Ղազախստանի Սուպերգավաթի մրցանակակիր՝ 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Պաշտոնական․ Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Նոայից - Armsport.am»։ armsport.am։ Վերցված է 2023-10-01
- ↑ 5,0 5,1 Randers FC forlænger med armenier Archived 2011-08-09 at the Wayback Machine.(դան.)
- ↑ «Роберт Арзуманян пройдет просмотр в «Мордовии»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 31.07.2012
- ↑ «Robert Arzumanyan» (անգլերեն)։ armfootball.tripod.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 4.11.2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռանդերս ՖԱ-ի ֆուտբոլիստներ
- Յագելոնիայի ֆուտբոլիստներ
- Ամկար Պերմի ֆուտբոլիստներ
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Փյունիկի ֆուտբոլիստներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Նոայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ