Ռիքի Լեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիքի Լեյք
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 21, 1968(1968-09-21)[1] (55 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստահաղորդավարուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
IMDb։ID 0001442

Ռիքի Պամելա Լեյք (անգլ.՝ Ricki Pamela Lake, սեպտեմբերի 21, 1968(1968-09-21)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, որը հայտնի է Թրեյսի Թորնբլեդի դերով «Մազերի լաք» ֆիլմում և իր սեփական «Ռիկի Լեյք» թոք շոուով[2][3][4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյքը ծնվել է Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում[5][6]։ Ջիլի մայրը տնային տնտեսուհի էր, Բարիի հայրը՝ դեղագործ[7]։ Հաճախել է Իթաքայի քոլեջ և երեխաների մասնագիտական դպրոց։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյքի համար ֆիլմի դեբյուտը դարձել է Թրեյսիի դերը Ջոն Ուոթերսի «Մազերի լաք» ֆիլմում[8]։ Նկարահանվել է Ուոթերսի այլ ֆիլմերում, այդ թվում՝ «Լացկան», «Խենթ Սեսիլ Բ․» և «Մարդասպան մոլագար մայրիկ» ֆիլմերում։ Նա նաև վարել է իր սեփական թոք շոուն՝ «Ricki Lake»[9][10][11]։

1996 թվականին Լեյքը նկարահանվել է «Միսիս Ուինթերբորն» կատակերգությունում, որում նա գլխավոր դեր է խաղացել Շիռլի Մակլեյնի հետ միասին։ Դրան հաջորդել են «Յունգա», «Բրուքլինի վերջին շրջադարձը» և «Մանկա Զեթերլենդի գրառումները» ֆիլմերում դերերը։ Նկարահանվել է նաև մի քանի սերիալներում, ինչպիսիք են «Չայնա Բիչը», «Քուինսի թագավորը», «Մահացու գեղեցիկը»։

Նա նաև նկարահանվել է «Թագավորը թագուհու մեջ» սերիալի էպիզոդում, որտեղ մարմնավորել է Ստեֆանիա Հեֆերնանին։ 2007 թվականին Լեյքը կամեո դեր է խաղացել Ջոն Ուոթերսի «Մազերի լաք» երաժշտական կատակերգությունում և Մարիսա Ջարեթ Ուինոքերի հետ ձայնագրել է «Mama I’m a Big Girl Now» երգը, որն ընդգրկվել է այդ ֆիլմի սաունդթրեքում։

Լեյքը 2007 թվականին

2011 թվականի մարտին հաղորդվել է, որ երեք հեռուստատեսային ստուդիաներ՝ Twentieth Television-ը, Universal Media Studios-ը և CBS Television Distribution-ը, շահագրգռված էին 2012 թվականին Լեյքին վերադարձնել թոք-շոուի ոլորտ[12]։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լեյքը ցանկություն է հայտնել վերադառնալու ժանրին։ Լեյքը մասնակցել է «Պար աստղերի հետ» շոուի 13-րդ սեզոնին։ Նրա գործընկերն էր եռակի չեմպիոն Դերեք Հոուն։ Լեյքն աչքի է ընկել պարով ու բարձր միավորներ հավաքել։ Նա այդ մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը։

2011 թվականի ապրիլի 20-ին Լեյքը պայմանագիր է կնքել Twentieth Television ընկերության հետ Ռիքի Լեյքի շոուի ստեղծման համար, որի պրեմիերան կայացել է 2012 թվականի սեպտեմբերին։ Նոր ծրագիրը նմանվել է Օփրայի շոուին և չեղարկվել հենց առաջին սեզոնից հետո[13].։ Լեյքը 2013 թվականին արժանացել է Էմմիի ցերեկային մրցանակի[14]։

2016 թվականի դեկտեմբերի 7-ին նկարահանվել է հեռուստատեսային մյուզիքլում՝ «Hairspray Live!»[15]։ 2017 թվականի փետրվարի 11-ին Ռիքին հայտնվել է որպես հրավիրված ժյուրի-դատավոր բրիտանական «Let It Shine» տաղանդների շոուի ժամանակ Գարի Բարլոուի, Դանի Մինոուգի և Մարտին Քեմփի հետ BBC-ում[16]։ 2018 թվականի փետրվարի 17-ին Լեյքը հայտնվել է բրիտանական «Through The Keyhole» հեռուստատեսային շոուում, որը կազմակերպել էր Քիթ Լեմոնը։

2018 թվականի մարտին SXSW-ում Լեյքը և Էփշթեյնը ներկայացրել են իրենց «Weed The People» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որն ուսումնասիրել է կանեփի օգտագործումը որպես դեղամիջոց[17]։ Ֆիլմը նվիրված էր, մասնավորապես, մանկական ուռուցքաբանության բուժման մեջ կանեփի օգտագործմանը[18]։

2019 թվականի փետրվարի 6-ին հայտնի է դարձել, որ նա մասնակցել է «The Masked Singer» մրցույթին[19]։ 2019 թվականի հոկտեմբերին Լեյքը մասնակցել է «X Factor: Celebrity» մրցույթին[20]։ Նույն թվականի հոկտեմբերի 28-ին Ռիքին դարձել է «Loose Women» թոք-շոուի հյուրը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-2005 թվականներին Ռիքին ամուսնացած է եղել նկարիչ Ռոբ Սասմանի հետ։ Նախկին ամուսիններից ունի երկու որդի՝ Մայլո Սեբաստիան Սասմանը (ծնված 22.03.1997) և Օուեն Թայլեր Սասմանը (ծնված 18.06.2001)։

2012 թվականի ապրիլի 8-ից Ռիքին երկրորդ անգամ ամուսնացել է Քրիստիան Էվանսի հետ, որի հետ ամուսնալուծության հայց է ներկայացրել 2014 թվականի հոկտեմբերի 16-ին[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «Shopping In Syndication Hell». Newseek. Վերցված է 2010 թ․ մարտի 3-ին.
  3. «TALKING TRASH». Time. 1995 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 3-ին.
  4. Corliss, Richard (1988 թ․ փետրվարի 29). «Cinema: Buxom Belles in Baltimore HAIRSPRAY». Time. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 3-ին.
  5. «Ricki Lake Documenting Breast Feeding (and Showing a Lot of Boob)». Jewish Business News. 2014 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  6. Kasriel, Alex (2009 թ․ հոկտեմբերի 9). «Rikki Lake: 'Birth is the most amazing thing'». The JC. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  7. «Ricki Lake Biography (1968-)». FilmReference.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  8. Willstein, Paul. «It’s a Wrap for 'Hairspray'». The Morning Call (Allentown, Pennsylvania). July 26, 1987.
  9. Werts, Diane (1993 թ․ դեկտեմբերի 6). «Respect earns Ricki Lake success on TV». Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. Cagle, Jess (1994 թ․ դեկտեմբերի 30). «Entertainer 8: Ricki Lake». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. Ikenberg, Tamara (1999 թ․ փետրվարի 28). «Gen-X Cinderella has the knack». Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  12. Albiniak, Paige (2011 թ․ մարտի 14). «EXCLUSIVE: Ricki Lake Poised for a 2012 Comeback». Broadcasting & Cable. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  13. «Ricki Lake's talk show cancelled». WENN.com. Newshub. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  14. «The 40th Annual Daytime Entertainment Emmy Award Winners». National Academy of Television Arts and Sciences. 2013 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  15. Bianco, Robert. «Review: 'Hairspray' has plenty of luster as NBC’s best live musical Արխիվացված 2017-11-27 Wayback Machine». USA Today. December 7, 2016.
  16. «Let It Shine announces Ricki Lake as guest judge for the first live show». Radio Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  17. Wilstein, Matt (2018 թ․ մարտի 13). «I Got High With Ricki Lake and Talked About Pediatric Cancer». The Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  18. Suarez, Olivia (2018 թ․ մարտի 14). «Medicinal pot documentary shares hopes for legalization at SXSW». KVUE. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  19. Bentley, Jean (2019 թ․ փետրվարի 6). «'The Masked Singer' Week 6 Eliminated Celebrity Speaks». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  20. Duke, Simon (2019 թ․ հոկտեմբերի 12). «When is X Factor: Celebrity on? ITV show returns with star lineup». Evening Chronicle (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  21. «Ricki Lake Files for Divorce». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիքի Լեյք» հոդվածին։