Ռիչարդ Քելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռիչարդ Կելիից)
Ռիչարդ Քելլի
Richard Kelly
Ծնվել էմարտի 28, 1975(1975-03-28)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՆյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Midlothian High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0446819

Ռիչարդ Քելլի (անգլ.՝ Richard Kelly, ծնվ. մարտի 28, 1975(1975-03-28)[1], Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Քելլին ծնվել է 1975 թ. մարտի 28-ին ԱՄՆՎիրջինիա նահանգի Նյուփորդ Նյուս քաղաքում։ Նրա մանկությունը անցել է հենց նույն նահանգում, փոքրիկ Միդլոտիան քաղաքում։ Նրա հայրը եղել է ՆԱՍԱ-ի ծառայող, մասնակցել է Մարսի յուրացման նախագծում։

1977 թ. Քելլին ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը։ Նրան հաջողություն է բերել սեփական սցենարով նկարահնած նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Դոննի Դարկո» (Donnie Darko) անվանումով։ Ժապավենը նշանավորվել է կինոքննադատների դրական վերաբերմունքով և արժանացել է տասնմեկ զանազան մրցանակների, այդ թվում նաև հեղինակավոր Սանդանսի կինոփառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին՝ 2001 թ.։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոննի Դարկո» լիամետրաժ ֆիլմն առաջադրվել է 22 մրցանակի, որոնցից հաղթել է 11-ը, այդ թվում նաև՝ Saturn մրցանակի։ Այս ֆիլմը հետագայում հայտնվեց Empire ամսագրի բոլոր ժամանակների 50 մեծագույն ֆիլմերի ցանկում։ Նա գրել է բազմաթիվ սցենարներ, որոնք հանրությանը չեն հասել, դրանցից հայտնիներն են՝ Կուրտ Վոնեգութի կատվի օրրանը և Լուի Սաչար ի անցքերը։ Վերջինս հասանել է որպես PDF և հասանել է Ռիչարդ Կելլի ֆանկայքում։

Նրա չորրորդ ֆիլմը՝ Հարավի հեքիաթներ անվանումով ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում 2006 թ., որտեղ ներկա է եղել Դուեյն Ջոնսոնը, Կեվին Սմիթը, Միրանդա Ռիչարդսոնը և այլ հայտնի աստղեր։

2008 թ. Կելլիյի ստեղծած Darko ընկերությունը հատարարել է, որ սցենարը գրվել է լավ վաճառվող գրքի համար։ Ստեղծված գրքի հեղինակ Մաքս Տուկերը հաստատել է Կելլիյի ասած խոսքերը։

The Box ֆիլմի դուրս գալուց հետո նա ասել է, որ երկար ժամանակ աշխատել է թրիլլեր Manhattan in the year 2014-ի վրա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր
Տարի Ֆիլմ Այլ նշումներ
1996 Հրաժեշտի վայր Կարճ ֆիլմ
1997 Ներքին էություն Կարճ ֆիլմ
2001 Դոնի Դարկո
2006 Հարավի Հեքիաթներ
2009 Կապոց Հիմնված է կարճ պատմության վրա Ռիչարդ Մատեսոն
Սցենարիստ
Տարի Ֆիլմ Այլ նշումներ
1996 Հրաժեշտի վայր Կարճ ֆիլմ
1997 Ներքին էություն Կարճ ֆիլմ
2001 Դոնի Դարկո
2003 Անցքեր Տիտրերում չնշված վաղ նախագիծ
2005 Դոմինո
2006 Հարավի հեքիաթներ
2009 Կապոց Հիմնված է կարճ պատմության վրա Ռիչարդ Մատեսոն
Պրոդյուսեր
Տարի Ֆիլմ Այլ նշումներ,
2009 Կեղտոտ աղջիկ
Հուսով եմ նրանք մատուցում են գարեջուր դժոխքում Հիմնված է Տուկեր Մաքս-ի կարճ պատմության վրա "Հուսով եմ նրանք մատուցում են գարեջուր դժոխքում" Օսթինի ճանապարհորդությունը գրքից Հուսով եմ նրանք մատուցում են գարեջուր դժոխքում
Ռոգի պատկերասրահ
Կապոց
Աշխարհի լավագույն հայրիկ
2010 Fade[2] Based on the novel by Robert Cormier

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Siegel, Tatiana (2009 թ․ հունվարի 7). «Darko acquires invisibility tale 'Fade'». Variety. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.