Ռիշատ

Ռիշատ (Գուել֊Էր֊Ռիշատ, հայտնի է նաև որպես Սահարայի աչք), երկրաբանական ձևավորում տեղակայված Սահարա անապատի մավրիտանիական մասում, Ուդան բնակավայրի մոտ, Տաուդենիի սինեկլիզի մեջ[1]։
Կառուցվածքի տրամագիծը 50 կիլոմետր է[2]։ Ռիշատի կառուցվածքի մեջ գտնվել է դոլերիտի ինտրուզիա[1][3]։ Արբանյակից արված լուսանկարի մեջ կանաչ գույնին համապատասխանում է աղքատիկ բուսականությունը, որ գոյացել է գոյացության կենտրոնից ավելի հարավ արևելք։ Բավականին երկար ժամանակ Ռիշատի կառուցվածքը ծառայել է որպես կողմնորոշիչ տիեզերագնացների համար, քանի որ հանդիսանում էր լավ տեսանելի օբիեկտ ոչինչով աչքի չնկնող անապատի ընդարձակ տարածքում։ Հատազետվել է մասնավորապես Վալենտին Լեբեդևի կողմից «Սալյուտ֊7» օդանավից, 1982 թվականի հոկտեմբերի 24֊ին, նա Ռիշատը համեմատեց մանկական բազմագույն օղակներով բուրգի հետ[4] ։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է, որ Ռիշատը առաջացել է հին պրոտերոզոյան և օրդովիկի ժամանակաշրջանների միջև (ամենահին օղակը ձևավորվել է 500—600 մլն տարի առաջ)։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ շրջանաձև կառուցվածքը համարվում է բախման խառնարան, սակայն այս գիտաենթադրությունը չի համապատասխանում հատակի հարթ մակերեսին և հարվածային ազդեցության հետքերով լեռնային տեսակների բացարձակ բացակայությունը։ Այն, որ կառուցվածքի ձևավորումը առաջացել է հրաբխային ժայթքման հետևանքով նույնպես քիչ է հավանական, քանի որ բացակայում է ժայթքումից առաջացած խառնարանը և հրաբխային լեռնատեսակները։
Ժամանակակից գիտնականները ենթադրում են[5], որ Ռիշատի նստվածքային ապարների կառուցվածքը համարվում է էրոզիայի գործունեության արդյունք երկրակեղևի բարձրացված հատվածներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Кац Я.Г., Полетаев А.И., Сулиди-Кондратьев Е.Д. Кольцевые структуры лика планеты. — М.: Знание, 1989. — (Новое в жизни, науке, технике. Сер. «Науки о Земле»; № 5).
- ↑ NASA։ «Earth's Richat Structure» (անգլերեն)։ Astronomy Picture of the Day։ Արխիվացված օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 19.09.2009
- ↑ Alan Robert Woolley Alkaline Rocks and Carbonatites of the World. Part 3: Africa. — London: The Geological Society, 2001. — ISBN 1862390835
- ↑ В. Лебедев Дневник космонавта // Наука и жизнь. — М.: Правда, 1988. — № 5. — ISSN 0028-1263.
- ↑ Dave Schumaker։ «Richat Structure in Mauritania» (անգլերեն)։ The Geology News Blog։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 19.09.2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- NASA։ «Richat Structure in Mauritania» (անգլերեն)։ Earth Observatory։ Վերցված է 19.09.2009
- Google Sightseeing
- Anonymous (nd) Richat Structure, Mauritania NASA Earth Observatory
- Anonymous (nd) Earth’s Bulls-Eye, the Eye of Africa, Landmark for Astronauts. Love These Pics
- Nemiroff, R., and J. Bonnell (2002) Earth's Richat Structure, Astronomy Picture of the Day, October 28, 2002. Astronomy Picture of the Day, Michigan Technological University, Houghton, Michigan.
- Découverte - L'énigme de Richat (French), A video documentary from Radio Canada.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիշատ կատեգորիայում։ |
|