Jump to content

Ինտրուզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինտրուզիա (լատին․՝ intrudo - ներդրում), երկրակեղևի խորքում մագմայի ներդրման պրոցես։ Ինտրուզիաներն են կոչվում նաև մագմատիկ ապարները, որոնք առաջանում են Երկրի խոր հորիզոններում հրահեղուկ մագման սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Ինտրուզիվ ապարները մագմայի դանդաղ բյուրեղացման պատճառով ունեն լրիվ բյուրեղային ստրուկտուրա և ներդրվում են որպես բաթոլիթներ, լակոլիթներ, շտոկներ, երակներ և այլն։ Չափերը տատանվում են մի քանի կմ²-ից մինչև մի քանի տասնյակ և նույնիսկ հարյուրավոր կմ²։ Ըստ սիլիկահողի պարունակության՝ ինտրուզիվ ապարները լինում են ալկալային (սիենիտ, նեֆելինային սիենիտ), գերհիմքային (դունիտ, պերիդոտիտ), հիմքային (գաբրո, նորիտ, լաբրադորիտ), միջին թթվության (դիորիտ, մոնցոնիտ) և թթու (գրանիտ, գրանոդիորիտ)։ Հայաստանում լայնորեն տարածված են (ավելի քան 1500 կմ2) ինտրուզիվ ապարների համարյա բոլոր տիպերը։ Ամենախոշորներն են՝ Մեղրու, Կողբի, Փամբակի, Շամշադինի ինտրուզիաները։ Օգտագործվում են որպես շինանյութ (օրինակ, Փամբակի գրանոդիորիտը)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 360