Ռիկսա Լոթարինգացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիկսա Լոթարինգացի
լեհ.՝ Rycheza Lotaryńska
Rycheza-Matejko.jpg
 
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր 1000
Ծննդավայր Լոթարինգիա, Ֆրանսիա
Վախճանի օր մարտի 27, 1063
Վախճանի վայր Զալֆելդ, Գերմանիա[1]
Թաղված Քյոլնի տաճար
Դինաստիա Պիաստներ
Հայր Ezzo, Count Palatine of Lotharingia
Մայր Matilda of Germany, Countess Palatine of Lotharingia
Ամուսին Mieszko II
Զավակներ Casimir I the Restorer, Richeza of Poland, Queen of Hungary և Gertrude of Poland

Ռիկսա (Ռիխեզա, Ռիկսա) Լոթարինգացի (995 կամ 996մարտի 21, 1063, Զալֆելդ), Լեհաստանի թագուհի, Մեշկո Կամբերտայի կինը 1013 թվականի հունվարից և Կազիմիր I-ի մայրը։ Ռիկսան եղել է Լոթարինգիայի պֆալցգրաֆ Էցցոյի և Մաթիլդա Սաքսոնացու դուստրը։ Նրա հայրը եղել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Օտտոն II-ի և Բյուզանդիայի արքայադուստր Թեոֆանոյի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիկսա թագուհին», նկարիչ՝ Վոյցեխ Հերսոն

Ռիկսան ծագում է մի ընտանիքից, որը պատկանում է այն ժամանակների բարձրագույն գերմանական արիստոկրատիային։

Նա ուներ երեք եղբայր և վեց քույր՝ Ադելաիդա, Թեոֆանո, Ելվիգա, Մաթիլդա, Իդա և Սոֆիա, որոնց պատվին ներկայում գործում են վանքեր և վանական համալիրներ Քյոլնում, Մայնցում, Էսսենում, Նիվելում, Նոյսում, Դիտկիրխենում, Ֆիլլահեում և Հանդերսայմեում, իսկ եղբայրները՝ Լյուդոլֆը, Օտտոն և Գերմանը, զբաղեցրել են կարևոր եկեղեցական և աշխարհիկ պաշտոններ։

1036 թվականին Գերմանը դարձել է Քյոլնի արքեպիսկոպոսը և Իտալիայի կանցլերը, Օտտոնը 1035-1045 թվականներին եղել է Լոթարինգիայի պֆալցգրաֆը, իսկ հետո՝ Շվաբիայի դուքսը (1045-1047 թվականներին): 1025 թվականին ամուսնու հետ միասին Ռիկսան զբաղեցրել է Լեհաստանի գահը։ 1031 թվականի վերջին ստեղծված իրադրության պատճառով (Լեհաստանի իշխան Բեզմպրոմի և իր ամուսին Մեշկոյի միջև բռնկվել է տարաձայնություն և նրանք տեղափոխվել են Չեխիա), որոշել է վերադառնալ Գերմանիա։ Մեշկո II-ի հետ ամուսնության արդյունքում ունեցել են երեք երեխաներ․ 1016 թվականին՝ Կազիմիրին (Լեհաստանի ապագա իշխան) և Ռիսկային (անունը ոչ ճշգրիտ), 1020-1025 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ Գերտրուդին։ Ռիսկա Լոթարինգացին ունեցել է հիանալի կրթություն և այդ իսկ պատճառով զբաղվել է երեխաների դաստիարակությամբ և ուսուցումով։

Ռիկսա Լոթարինգացու դամբարանը Քյոլնի տաճարի սուրբ Հովհաննես մատուռում

Մեկնելով Գերմանիա, թագուհին իր հետ տարել է իր զավակներին և իր հասակակից մի կնոջ՝ Մաթիլդին, որը եղել է Բոլեսլավ Քաջի և իր չորրորդ կին Օդա Մեյսենսկու կրտսեր ազջիկը։ Այդպես էլ Ռիկսան Լեհաստան չի վերադարձել, սակայն մինչ կյանքի վերջը ունեցել է թագուհու տիտղոս։

Չնայած երկրում նրա բացակայության՝ այսուհանդերձ մեծ ազդեցություն է ունեցել Լեհաստանի կառավարման մեջ՝ Կազմիր I-ի և իր թոռ Բոլեսլավ II Համարձակի կառավարման տարիներին։ 1047 թվականին Ռիկսան դարձել է միանձնուհի Բրաուվայլերի վանքում, որը գտնվում է Քյոլն քաղաքից քիչ հեռու։ Այնտեղ նա ապրել է 16 տարի։ Մահից առաջ նա իր ունեցվածքը թողել է վանքին։

Ռիկսա Լոթարինգացին մահացել է 1063 թվականի մարտի 21-ին և թաղված է Քյոլնում։ 1817 թվականին կոստյոլի ապամոնտաժման ժամանակ Ռիկսայի մնացորդները տեղափոխվել են չզբաղեցրած եկեղեցի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michał Tomaszek, Klasztor i jego dobroczyńcy. Średniowieczna narracja o opactwie Brauweiler i rodzie królowej Rychezy, kraków-ը 2007 ISBN 978-83-60448-34-2
  • Jasiński, Kazimierz (1992). Rodowód pierwszych Piastów (in Polish). Warszawa - Wrocław. p. 116.
  • Jasiński, Kazimierz (1992). Rodowód pierwszych Piastów (in Polish). Warszawa - Wrocław. p. 115.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118928872 // Gemeinsame Normdatei — 2012—2016.