Ռիկո Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռիկո Արկադիայի Առաքելյան
23 հունիսի, 1963 - 9 փետրվարի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ծաղկաշեն, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Կիչան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Ռիկո Առաքելյան (23 հունիսի, 1963, Ծաղկաշեն, Մարտակերտի շրջան - 9 փետրվարի, 1992, Կիչան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկո Առաքելյանը ծնվել է 1963 թ. հունիսի 23-ին Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղում։ Ութամյա կրթություն է ստացել Կուսապատի միջնակարգ դպրոցում, այնուհետև ավարտել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հակակարկտային տեղամասի թիվ 2 կետում՝ որպես պետ։ Արցախյան շարժմանն ու զինված պայքարին անդամագրվել է 1990 թ.։ Մասնակցել է Շահումյանի, Թալիշի, Մարտակերտի, Ջանյաթաղի, Վերին Հոռաթաղի, Սրխավենդի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. փետրվարի 9-ին Կիչանում։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]