Ռիկետսիոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկետսիոզներ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Պատճառռիկետսիաներ
Փոխանցման ձևկոնտակտային փոխանցում
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9080, 083 և 083.9
ՀՄԴ-10A75 և A79
Անվանվել էHoward Taylor Ricketts?
 Rickettsioses Վիքիպահեստում

Ռիկետսիոզներ (անգլ.՝ Rickettsiosis), մարդու և կենդանիների վարակիչ հիվանդությունների խումբ, որոնց հարուցիչները բակտերիանման գրամբացասական մանրէներն են՝ ռիկետսիաները (հայտնագործել է ամերիկացի գիտնական Հ․ Ռիկետսը)։

Հարուցիչների փոխանցողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուցիչների փոխանցողները արյունածուծ հոդվածոտանիների տարբեր տեսակներն են (ոջիլ, տզեր, լվեր

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկետսիոզներ տաոածված են ամենուրեք։ Ըսա վարակի հիմնական աղբյուրի ռիկետսիոզներ բաժանվում են 2 խմբի՝

  • անտրոպոնոզ
  • զոոնոզ։

Առաջին խմբում հայտնի են համաճարակային կամ ոջլային բծավոր տիֆը և խրամատային (հնգօրյա) տենդը։

Երկրորդ խմբում ընդգրկված են տեղաճարակային կամ առնետային բծավոր տիֆը, ժայռոտ լեռների տենդը, մարսելյան (միջերկրածովյան) տենդը, Հյուսիսային Ասիայի տզային բծավոր տիֆը, հյուսիս-ավստրալիական տզային բծավոր տիֆը, ծաղկանման ռիկետսիոզը, ցուցուգամուշի հիվանդությունը, քյուտենդը, տզային նոպայական տենդը են։ Երկրորդ խմբում դասակարգված բոլոր ռիկետսիոզներ օժտված են բնական օջախայնությամբ, ուստի մարդու մոտ նրանք հանդես են գալիս եզակի կամ ոչ մեծ օջախային հիվանդության ձևով։

Ռիկետսիոզներին բնորոշ է խայտաբղետ կլինիկական պատկերը, հանդիպում են անախտանշան ձևերից մինչև ամենածանր ընթացք ունեցող ռիկետսիոզներ, որոնց ժամանակ մահաբերությունը բարձր է։

Հիմնական ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ախտանշաններն են մաշկածածկույթների տարբեր բնույթի ցանավորումը և յուրահատուկ տենդը։ Հիվանդացումից հետո առաջանում է անընկալություն։ Հիվանդությունն սկսվում է բարձր ջերմաստիճանով, սրտի և շնչառության գործունեության խանգարմամբ, ջղաձգություններով։ Սուր ընթացքի դեպքում կենդանիները սատկում են։ Ախտաբանաանատոմիական բնորոշ նշանը սրտապարկի և մարմնի խոռոչներում արտաքիրտի կուտակումն է։ Հատուկ բուժում չի մշակված։ Կանխարգելու հիվանդների մեկուսացում, տզերի ոչնչացում, պատվաստումներ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը՝ կլինիկական և շճաբանական մեթոդներով, որոշ դեպքերում՝ բակտերիալոգիական քննությամբ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը հիմնականում անտիբիոտիկներով, որոնց շնորհիվ մահացությունը զգալիորեն նվազել է։ Մշակվել են համաճարակային բծավոր տիֆի, ժայռոտ լեռների տենդի, քյու-տենդի և այլ ռիկետսիոզների առանձնահատուկ կանխարգելման մեթոդներ։ Ձեռնարկված միջոցառումների հետևանքով ԽՍՀՄ-ում իսպառ վերացվել է համաճարակային ոջլային բծավոր տիֆը։

Ռիկետսիոզներ կենդանիների, առավել տարածված են վարակիչ հիդրոպերիկարդիտը (կոուդրիոզ), քյու-տենղը, ռիկետսիոզային կերատոկոնյունկտիվիտը (աչքի եղջերենու և շաղկապենու բորբոքում) և մոնոցիտոզը (էռլիխիոզ)։ Վարակիչ հիդրոպերիկարդիտով հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները և խոզերը։

Հարուցիչները Cuwdria ruminantium (որոճողների մոտ) և C․ suis (խոզերի մոտ) բակտերիաներն են։ Վարակի աղբյուրը հիվանդ և վարակակիր կենդանիներն են, փոխանցողները՝ տզերը։

Ռիկետսիոզային կերատոկոնյունկտիվիտով հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները, ուղտերը, խոզերը և թռչունները։ Հարուցիչը Ricolesia bovis բակտերիան է։ Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են։ Փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդությունն արտահայտվում է կոպերի այտուցով, շաղկապենու ախտահարումով, լուսավախությամբ և բարորակ ընթացքով (8-10 օրում կենդանիներն առողջանում են)։

Բուժումը կոլարգոլի լուծույթ, ցինկի սուլֆատ, անտիբիոտիկային քսուքներ։ Կանխարգելու հիվանդների մեկուսացում, շենքերի ախտահանում։ Ռիկետսիոզային մոնոցիտոզով հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները և շները։ Հարուցիչները Rickettsia bovis և R․ ovina (խոշոր եղջերավորներ) ու R․ canis (շներ) բակտերիաներն են։ Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են, ռեզեվուարը՝ արոտային տզերը։ Հիվանդությունն սկսվում է տենդով և հաճախ ավարտվում կենդանիների առողջացմամբ։ Բնորոշ նշանը մոնոցիտներում ռիկետսիաների հայտնաբերումն է։ Բուժումը՝ սուլֆանիլամիդներ։ Կանխարգելումը՝ հիվանդների մեկուսացում, տզերի ոչնչացում, շենքերի ախտահանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։