Լվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լվեր
Լվեր
Լվի արհեստական գույներով ստեղծված լուսանկար՝ պատրաստված ռաստրային էլեկտրոնային մանրադիտակի միջոցով։
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Լատիներեն անվանում
Siphonaptera
Latreille, 1825
Ընտանիքներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 152732
NCBI 7509

Լվեր (լատ.՝ Siphonaptera), արյունածուծ միջատների կարգ։ Հայտնի է մոտ 1800, Հայաստանում՝ 72 տեսակ։ Մանր, անթև միջատներ են։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը (երկարությունը՝ 1-5 մմ, «ամրակայված» էզերինը՝ մինչև 20 մմ) կողքերից խիստ սեղմված է՝ ծածկված խիտինային խոզանիկներով, որոնք հարմարված են բրդի ու փետուրների մեջ ազատ շարժվելուն։ Ոտքերը, հատկապես հետինները, լավ են զարգացած, դրանց առանձնահատուկ մկանային կառուցվածքը բարձր ու հեռու ցատկելու հնարավորություն է տալիս։ Աչքերը հասարակ են, երբեմն՝ ապաճած։ Բերանային ապարատը կտրող-ծակող-ծծող է։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի ընթացքում էգն արտազատում է մինչև 500 ձու։ Ձվադրում են հատակի ճեղքերում, հողում, անասնակացարաններում։ Զարգացումը կատարվում է լրիվ կերպարանափոխությամբ. անցնում են 4 փուլ՝ ձու, թրթուր, հարսնյակ, հասուն միջատ (իմագո

Մակաբուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր լվերի հասունները տաքարյուն կենդանիների (այդ թվում՝ մարդու) օբլիգատ մակաբույծներ են. սնվում են նրանց արյունով (առանց սնվելու ի վիճակի են ապրել երկար ժամանակ)։ Լվերի մեծամասնությունը (94%-ը) կաթնասունների արտաքին մակաբույծներ են, մյուս մասը՝ թռչունների։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքարյուն ցամաքային կենդանիների օգնությամբ ներթափանցելով նրանց բնակության զանազան կենսավայրեր՝ լվերը լայնորեն տարածվել են և հանդիպում են բոլոր կենդանաաշխարագրական մարզերում ու լանդշաֆտակլիմայական գոտիներում։ Քանակային և տեսակային մեծամասնություն են կազմում կրծողների (դաշտամկներ, ավազամկներ, գետնասկյուռներ, առնետներ) լվեր։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեն մեծ համաճարակաբանական, նշանակություն. հատուկ վտանգավոր վարակների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) հիմնական, երկրորդական կամ պատահական փոխանցողներ են։

Պայքարի միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայքարի միջոցները, ֆոսֆորօրգանական միացությունների ջրային լուծույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png