Մարկ Ռիբու
Մարկ Ռիբու ֆրանսերեն՝ Marc Riboud | |
|---|---|
| Ի ծնե | ֆրանսերեն՝ Marc Eugène Riboud[1] |
| Ծնվել է | հունիսի 24, 1923[2][3][4][…] |
| Ծննդավայր | Saint-Genis-Laval[2][1] |
| Վախճանվել է | օգոստոսի 30, 2016[5][1][6] (93 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | École Centrale de Lyon? (1948) և Collège-lycée Ampère? |
| Մասնագիտություն | լուսանկարիչ, ֆոտոլրագրող, լրագրող, պատերազմի լուսանկարիչ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և լրագրող |
| Թեմաներ | լուսանկարչություն և ֆոտոլրագրություն[7] |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Magnum Photos |
| Ամուսին | Բարբարա Չեյզ Ռիբու[8] և Catherine Chaine?[9] |
| Կայք | marcriboud.com(ֆր.)(անգլ.)(չին.) |
Մարկ Ռիբու (ֆրանսերեն՝ Marc Riboud, հունիսի 24, 1923[2][3][4][…], Saint-Genis-Laval[2][1] - օգոստոսի 30, 2016[5][1][6], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի լուսանկարիչ, ֆոտոթղթակից, ֆրանսիական լուսանկարչական դպրոցի ներկայացուցիչներից, ինչպես նաև աշխարհում հայտնի ֆոտոթղթակիցներից մեկը[10]։ Նրան երբեմն անվանում են ֆրանսիական լուսանկարչության հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանալով ինժեների կրթություն՝ կյանքի վերջին 60 տարիները Մարկ Ռիբուն նվիրել է ֆոտոարվեստին[11]։ Երկու անգամ արժանացել է Overseas Press Club Award մրցանակի՝ 1966 և 1970 թվականներին, ինչպես նաև բազմաթիվ մրցանակներ է ստացել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Նրա աշխատանքները ճանաչվել են 20-րդ դարի ամենանշանային լուսանկարներից մեկը։ Ռիբուի լուսանկարների մեծ մասը սև ու սպիտակ են[12]։
Մարկի լուսանկարները ցուցադրվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի մի շարք ցուցահանդեսներում։ Նրանցից ամենահայտնիներն են 2004 թվականի «Մարկ Ռիբու՝ 50 տարի լուսանկարչության մեջ» (Լուսանկարչության եվրոպական տուն (Maison européenne de la photographie), Փարիզ) ցուցահանդեսը և 2009 թվականին Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցած ցուցահանդեսը։ Ռիբուի լուսանկարները գտնվում են այնպիսի թանգարանների հավաքածուներում, ինչպիսիք են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը, Չիկագոյի արվեստի ինստիտուտը, Փարիզի ազգային գրադարանը և այլն[13]։
Մահացել է 2016 թվականի օգոստոսի 30-ին երկարատև և շարունակական հիվանդության արդյունքում[14]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1961-1981 թվականներին Ռիբուն ամուսնացած է եղել Բարբարա Չեյզի (ծնվ․ 1939) հետ, որը ամերիկացի քանդակագործ էր և գրքերի հեղինակ։ Ծնվեցին 2 երեխա։ Ֆրանկ Ռիբուի զարմիկը ֆրանսիացի գործարար է, Danone-ի նախագահը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.nytimes.com/2016/09/01/world/europe/marc-riboud-photographer-dies.html
- ↑ 3,0 3,1 Luminous-Lint — 2005.
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 6,0 6,1 6,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Paris Match (ֆր.) — Hachette Filipacchi Médias, Hachette, 1949. — ISSN 0397-1635; 0031-2029
- ↑ Polka magazine (ֆր.) — 2008. — ISSN 1962-3488
- ↑ Марк Рибу и Владимир Лагранж. Фотография. digicam.ru (ռուս.)
- ↑ Марк Рибу. photographer.ru (ռուս.)
- ↑ Marc Riboud | International Center of Photography
- ↑ In Memoriam: Marc Riboud, 1923 – 2016
- ↑ Французский фотограф Марк Рибу скончался на 94-м году жизни (ռուս.)
- ↑ Интервью - Франк Рибу, президент Danone
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռիբու» հոդվածին։ |
| ||||||||||||||||