Մարկ Ռիբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Ռիբու
ֆր.՝ Marc Riboud
Ի ծնեֆր.՝ Marc Eugène Riboud[1]
Ծնվել էհունիսի 24, 1923(1923-06-24)[2][3][4][…]
ԾննդավայրSaint-Genis-Laval[2][1]
Վախճանվել էօգոստոսի 30, 2016(2016-08-30)[5][1][6] (93 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
ԿրթությունÉcole Centrale de Lyon? (1948) և Collège-lycée Ampère?
Մասնագիտությունլուսանկարիչ, ֆոտոլրագրող, լրագրող, պատերազմի լուսանկարիչ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և լրագրող
Թեմաներլուսանկարչություն և ֆոտոլրագրություն[8]
Պարգևներ
ԱնդամակցությունMagnum Photos
ԱմուսինԲարբարա Չեյզ Ռիբու[9] և Catherine Chaine?[10]
Կայքmarcriboud.com(ֆր.)(անգլ.)(չին.)
 Marc Riboud Վիքիպահեստում

Մարկ Ռիբու (ֆր.՝ Marc Riboud, հունիսի 24, 1923(1923-06-24)[2][3][4][…], Saint-Genis-Laval[2][1] - օգոստոսի 30, 2016(2016-08-30)[5][1][6], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի լուսանկարիչ, ֆոտոթղթակից, ֆրանսիական լուսանկարչական դպրոցի ներկայացուցիչներից, ինչպես նաև աշխարհում հայտնի ֆոտոթղթակիցներից մեկը[11]։ Նրան երբեմն անվանում են ֆրանսիական լուսանկարչության հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանալով ինժեների կրթություն՝ կյանքի վերջին 60 տարիները Մարկ Ռիբուն նվիրել է ֆոտոարվեստին[12]։ Երկու անգամ արժանացել է Overseas Press Club Award մրցանակի՝ 1966 և 1970 թվականներին, ինչպես նաև բազմաթիվ մրցանակներ է ստացել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Նրա աշխատանքները ճանաչվել են 20-րդ դարի ամենանշանային լուսանկարներից մեկը։ Ռիբուի լուսանկարների մեծ մասը սև ու սպիտակ են[13]։

Մարկի լուսանկարները ցուցադրվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի մի շարք ցուցահանդեսներում։ Նրանցից ամենահայտնիներն են 2004 թվականի «Մարկ Ռիբու՝ 50 տարի լուսանկարչության մեջ» (Լուսանկարչության եվրոպական տուն (Maison européenne de la photographie), Փարիզ) ցուցահանդեսը և 2009 թվականին Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցած ցուցահանդեսը։ Ռիբուի լուսանկարները գտնվում են այնպիսի թանգարանների հավաքածուներում, ինչպիսիք են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը, Չիկագոյի արվեստի ինստիտուտը, Փարիզի ազգային գրադարանը և այլն[14]։

Մահացել է 2016 թվականի օգոստոսի 30-ին երկարատև և շարունակական հիվանդության արդյունքում[15]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-1981 թվականներին Ռիբուն ամուսնացած է եղել Բարբարա Չեյզի (ծնվ․ 1939) հետ, որը ամերիկացի քանդակագործ էր և գրքերի հեղինակ։ Ծնվեցին 2 երեխա։ Ֆրանկ Ռիբուի զարմիկը ֆրանսիացի գործարար է, Danone-ի նախագահը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռիբու» հոդվածին։