Ռենե Ռուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռենե Ռուա
Ռենե Ռուա.jpg
Ծնվել էմայիսի 21, 1894(1894-05-21)[1][2][3]
Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3]
Մահացել էհունվարի 25, 1977(1977-01-25)[3] (82 տարեկան)
Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[3]
ՔաղաքացիությունFlag of France (lighter variant).svg Ֆրանսիա
Մասնագիտությունտնտեսագետ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Պարգևներ

Ռենե Ռուա (Ռոյ) (ֆր.՝ René François Joseph Roy, մայիսի 21, 1894(1894-05-21)[1][2][3], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3] - հունվարի 25, 1977(1977-01-25)[3], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[3]), ֆրանսիացի տնտեսագետ, պրոֆեսյոնալ էկոնոմիկ, 1953 թվականին տնտեսական հասարակության նախագահ, «Ռոյա» նույնության հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենեն ծնվել է 1894 թվականի մայիսի 21-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում[4]։

1914 թվականին նա հաջողությամբ քննություններ է հանձնել Փարիզի պոլիտեխնիկական դպրոցում, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով ստիպված է եղել գնալ ֆրանսիական բանակ։ Ռենեն ծառայել է դաշտային հրետանու 13-րդ գնդում։ 1917 թվականին նա արդեն փոխտեղակալ էր։ 1917 թվականի ապրիլի 16-ին վիրավորվել է Շմեն դե Դամի ճակատամարտում՝ կորցնելով երկու աչքերի տեսողությունը[4]։

Էժեն Բրիեի ղեկավարությամբ հաշմանդամների տանը վերականգնվելուց հետո, որտեղ ուսումնասիրել է Բրայլյան տառերը, մեքենագրություն և բանավոր հաշիվ, Ռենե Ռուան վերադարձել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոց, որտեղ սովորել է 1918-1920 թվականներին՝ դառնալով 1920 թվականի լավագույն շրջանավարտը։ Այնուհետև 1920-1922 թվականներին շարունակել է ուսումը կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցում։ 1922 թվականին նշանակվել է հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարության երկաթուղու վարչության պետ։ 1925 թվականին նա արժանացել է տնտեսագիտության դոկտորական աստիճանի (Ph.D.)[4], պաշտպանելով «Երկաթուղային ճանապարհների ցածր սակագները» թեմայով դիսերտացիան[5]։

Ռենեն իր դասախոսական գործունեությունը սկսել է Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցում, որտեղ 1929 թվականին զբաղեցրել է քաղտնտեսության և սոցիոլոգիայի պրոֆեսորի պաշտոնը և այդ պաշտոնում մնացել է մինչև 1964 թվականը։ 1931 թվականին դարձել է մաթեմատիկական տնտեսագիտության պրոֆեսոր և Փարիզի համալսարանի վիճակագրության ինստիտուտի ամբիոնի վարիչ։ 1933 թվականին դարձել է կամուրջների և ճանապարհների գլխավոր ինժեներ։ 1944 թվականին դարձել է տրանսպորտի գլխավոր տեսուչը։ 1947-1964 թվականներին եղել է գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնտեսագիտական սեմինարիայի տնօրեն։ Բացի այդ, 1949 թվականին դասընթացներ է վարել Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտում։ 1949 թվականին դարձել է հասարակական աշխատանքների և տրանսպորտի նախարարությանը կից կամուրջների և ճանապարհների գլխավոր տեսուչ[4][6][7]։

1951 թվականից եղել է Բարոյագիտական և քաղաքագիտական ակադեմիայի անդամ[8][5], Եյլի համալսարանի էկոնոմետրիկայի միության անդամ և նախագահ, թագավորական վիճակագրական ընկերության անդամ, տրանսպորտի Բարձրագույն խորհրդի ընդհանուր ազգային եկամտի կոմիտեի անդամ, ազգերի հաշվառման հանձնաժողովի, տրանսպորտի կոմիտեի գլխավոր պլանի կառավարման և տրանսպորտի վիճակագրական հետազոտությունների համակարգող կոմիտեի անդամ[4]։

Արժանացել է Ժնևի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման (honoris causa)[4]։

Ռենե Ռուան մահացել է 1977 թվականի հունվարի 27-ին Փարիզում[4]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roy R. Les index économiques//Revue d'économie politique, 1927
  • Roy R. La demande dans ses rapports avec la répartition des revenus //Metron, vol. 8, no 3, 1930, p. 101—153
  • Roy R. Les lois de la demande//Revue d'économie politique, vol. 45, 1931, p. 1190—1218
  • Roy R. Cournot et l'école mathématique//Econometrica, vol. 1, № 1, 1933, p. 13-22
  • Roy R. La Demande dans ses rapports avec la répartition des revenus//Econometrica, vol. 1, № 3, 1933, p. 265—273
  • Roy R. Contribution aux recherches économétriques — Paris: Hermann, 1936
  • Roy R. Les Divers concepts en matière d’indices // Journal de la société de statistique de Paris, vol. 82, 1941, p. 177—206
  • Roy R. De l’utilité : Contribution à la théorie des choix — Hermann & cie, 1942
  • Roy R. La Hiérarchie des besoins et la notion de groupes dans l'économie de choix//Econometrica, vol. 1, no 1, 1943, p. 13-24
  • Roy R. L’ingénieur et le savant //Jules Dupuit et son œuvre économique — Paris: École nationale des ponts et chaussées, 1945, p. 3-18
  • Roy R. La Distribution du revenu entre les divers biens//Econometrica, vol. 15, № 3, 1947, p. 205—225
  • Roy R. Les nombres indices// Journal de la société de statistique de Paris, vol. 90, 1949, p. 15-34
  • Roy R. La Demande des biens indirects//Econometrica, vol. 19, no 4, 1951, p. 466—471
  • Roy R. Pareto statisticien : la distribution des revenus //Revue d'économie politique, vol. 59, 1949, p. 555—577
  • Roy R. Les élasticités de la demande relative aux biens de consommation et aux groupes de biens//Econometrica, vol. 20, no 3, 1952, p. 391—405 -DOI 10.2307/1907411,
  • Roy R. Du rôle de la statistique dans l'élaboration des concepts ", Journal de la société de statistique de Paris, vol. 102, 1961, p. 212—220
  • Roy R. Georges Darmois, 1888—1960 ", Econometrica, vol. 29, no 1, janvier 1961, p. 80-83
  • Roy R. Préface/Robert Hénon//L'Économétrie au service de l’entreprise, — Gauthier-Villars, 1964, 475 p.
  • Roy R. Francois Divisia, 1889—1964//Econometrica, vol. 33, № 3, juillet 1965, p. 635—640
  • Roy R. Éléments d'économétrie//Presses universitaires de France, 1970

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Annuaire prosopographique : la France savante
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Roy René François Joseph // Le comité des travaux historiques et scientifiques Institut de France. — 27.05.2013.
  5. 5,0 5,1 Lavoie M. René Roy, the Separability and Subordination of Needs, and Post Keynesian Consumer Theory // akademiktarih.com. — 2005. — Т. 42.
  6. Malinvaud E. René Roy 1894-1977 // Cahiers du Séminaire d'Économétrie. — 1977. — № 19. — С. 7-17. — doi:10.2307/20075497
  7. Malinvaud E. (Nécrologie). René Roy. Jacques Rueff // Journal de la société française de statistique. — 1979. — Т. 120. — № 1. — С. 2-8. — doi:10.2307/20075497
  8. Roy, René François Joseph (1894–1977) // The New Palgrave: A Dictionary of Economics. First Edition / Eds. John Eatwell, Murray Milgate and Peter Newman. —Palgrave Macmillan, 1987. — doi:10.1057/9780230226203.3462 Архивировано из первоисточника 16 Օգոստոսի 2017.