Jump to content

Ռենե Ռապեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենե Ռապեն
ֆր.՝ René Rapin
Ծնվել էապրիլի 24, 1620(1620-04-24)[1][2]
ԾննդավայրՏուր[3]
Վախճանվել էհոկտեմբերի 27, 1687(1687-10-27)[1][2] (67 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]
Մասնագիտությունաստվածաբան, գրող, գրական քննադատ և բանաստեղծ
Քաղաքացիություն Ֆրանսիա
 René Rapin Վիքիպահեստում

Ռենե Ռապեն (ֆր.՝ René Rapin, ապրիլի 24, 1620(1620-04-24)[1][2], Տուր[3] - հոկտեմբերի 27, 1687(1687-10-27)[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]), ֆրանսիացի գրող, բանաստեղծ, աստվածաբան, պատմաբան, բանասեր, պոեմների, գրաքննադատությունների և աստվածաբանական աշխատությունների հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1639 թվականին մտել է ճիզվիտական միաբանություն, հետո եղել է անտիկ գրականության և հռետորության պրոֆեսոր։ Նրա կենսագրության մանրամասներ շատ քիչ են պահպանվել։ Եղել է Ալֆոնսո Մանչինիի՝ Մազարինիի եղբորորդին, 1667 թվականից եղել է Լամոնյոնի ակադեմիայի անդամ։ Մասնակցել է իր ժամանակների կրոնականության և գրական բանավեճերի՝ հարձակվելով յանսենիստների վրա և վիճաբանելով Վավասերի հետ։

Ռապենի ստեղծագործական ժառանգությունը ներկայացված է ինչպես բանաստեղծություններով (ֆրանսերեն և լատիներեն), այնպես էլ արձակով։ Նրա «Eglogae sacrae» (1659) ստեղծագործության համար նրան սկսել են կոչել «երկրորդ Թեոկրիտ»։

Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է «Hortorum libri IV» (1659) ուսուցողական լատինական պոեմը, մի քանի անգամ թարգմանվել է անգլերեն և ֆրանսերեն։ Ռապենի քննադատական-էսթետիկական ստեղծագործություններից, որտեղ նա միշտ գերադասել է արհեստականությունը իսկական ինքնատիպությունից, Վերգիլիոսին՝ Հոմերոսից, հայտնի են «Observations sur les poèmes d’Horace et de Virgile» (1669), «Réflexions sur l’usage de l’éloquence de ce temps» (1672), «Réfléxions sur la Poétique d’Aristote et sur les ouvrages des poètes anciens et modernes» (1674)։ Ռապենի ստեղծագործությունները մի քանի անգամ հրատարակվել են Ամստերդամում (1693, 1709) և Հաագայում (1725)։ 1865 թվականին Օբինոն առաջին անգամ հրատարակել է նրա «Mémoires sur l’Eglise et la Société» գործը[4]։ 1861 թվականին հրատարակվել է նրա «Histoire du jansénisme» աշխատանքը, որը 19-րդ դարում ճանաչվել է որպես արժեքավոր աղբյուր՝ յանսենիզմի պատմության ուսումնասիրության համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #122387171 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Monreal 2010. S. 26.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Ռապեն» հոդվածին։