Ռեյ Թոմլինսոն
Ռեյ Թոմլինսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1941[1][2] |
Ծննդավայր | Ամստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3][4] |
Մահացել է | մարտի 5, 2016[5][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Lincoln, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1965) |
Մասնագիտություն | ծրագրավորող և գյուտարար |
Աշխատավայր | BBN Technologies?[9] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | openmap.bbn.com/~tomlinso/ray/home.html |
![]() |
Ռեյմոնդ Սամուել Թոմլինսոն (ապրիլի 23, 1941[1][2], Ամստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3][4] - մարտի 5, 2016[5][2], Lincoln, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), առաջատար[12][13][14][15] ամերիկյան համակարգչային ծրագրավորող։ 1971 թվականին նա ARPANET համակարգում ստեղծեց առաջին էլեկտրոնային նամակների ծրագիրը։ Նա միջազգայնորեն հայտնի է որպես էլեկտրոնային նամակաների գյուտարար[15][16][17][18]։ Այն առաջին համակարգն էր, որը կարողանում էր նամակ ուղարկել ARPANET-ի հետ կապված տարբեր սերվերներում օգտագործողների միջև։ Նախկինում փոստը կարող էր ուղարկվել միայն այն մարդկանց, ովքեր օգտագործում էին նույն համակարգիչը։ Այդ գյուտին հասնելու համար նա օգտագործեց @ նշանը, օգտագործողի անունը առանձնացրեց իր մեքենայի անունից, որը օգտագործվում է էլ. փոստի հասցեներում[19]։ Թոմիլսոնի ծրագիրը հիմնարար կերպով հեղաշրջում կատարեց մարդկանց հեռահաղորդակցության ինդուստրիայում[20][21]։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմիլսոնը ծնվել է Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքում, բայց նրա ընտանիքը շուտով տեղափոխվեց փոքրիկ գյուղ` Նյու Յորք նահանգի, Բրոդալբին գյուղ[22][23]։ Նա հաճախել է Նյու Յորքի Բրոդալբինի կենտրոնական դպրոց[24]։ Հետագայում նա սովորել է Ռենսսլեր պոլիտեխնիկական ինստիտուտում, որը գտնվում էր Թրոյում, Նյու Յորք։ 1963 թվականին ստացել է ինժեների բակալավրի աստիճան Ռենսսլեր պոլիտեխնիկական ինստիտուտում[25]։
Համալսարանն ավարտելուց հետո նա ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ՄՏՍ) էլեկտրատեխնիկական կրթությունը խորացնելու համար։ Մասաչուսեթսի ինստիտուտում Թոմլինսոնը աշխատել է Կապի և հեռահաղորդակցության խմբի հետ և մշակել անալոգ-թվային հիբրիդային սինթեզատոր`1965 թվականին մագիստորոսի կոչում ստանալու համար[22]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմլինսոնը մահացել է Մասաչուսեթսի, Լինքոլն քաղաքում՝ իր տանը, 2016 թվականի մարտի 5-ին, սրտի կաթվածից։ Մահացել է 74 տարեկան հասակում[25]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 թվականին Ջորջ Ռ. Սթիբիցտի կողմից ստացել է համակարգչային պիոներական մրցանակը ամերիկյան համակարգչային թանգարանից,
- 2001 թվականին ստացել է Webby մրցանակ, թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայից իր ձեռքբերումների համար,
- 2002 թվականին Discover ամսագիրը նրան շնորհեց «նորարարության» մրցանակը,
- 2004 թվականին ստանում է IEEE-ից ինտերնետ մրցանակ` Դեյվ Քրոքերի հետ միասին,
- 2009 թվականին Մարտին Կուպերի հետ միասին արժանացել է «Ավստրալիայի արքայազն» մրցանակին` գիտական և տեխնիկական հետազոտությունների համար,
- 2011 թվականին MIT150-ում լավագույն 150 նորարարների և գաղափարների ցուցակում զբաղեցրել է 4-րդ տեղը,
- 2012 թվականին Թոմլինսոնը ինտերնետ հասարակության կողմից ներգրավվել է Ինտերնետ Փառքի սրահում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://kias.dyndns.org/cs.bdays.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.computerhope.com/people/ray_tomlinson.htm
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.fpa.es/en/awards/2009/martin-cooper-and-raymond-samuel-tomlinson/text/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.heise.de/newsticker/meldung/Ray-Heaven-zum-Tode-von-Ray-Tomlinson-3129308.html
- ↑ http://www.bbc.co.uk/dna/ptop/A472736
- ↑ http://www.nytimes.com/2010/03/22/arts/design/22iht-design22.html
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://multicians.org/thvv/mail-history.html
- ↑ http://www.eduard-rhein-stiftung.de/html/2011/Kulturpreis.html
- ↑ http://www.internethalloffame.org/official-biography-raymond-tomlinson
- ↑ «Email pioneer Ray Tomlinson dead at 74»։ The Sydney Morning Herald
- ↑ «E-mail inventor Ray Tomlinson, who popularized @ symbol, dies at 74»։ Ars Technica
- ↑ ABC News։ «Inventor of Modern Email, Ray Tomlinson, Dies»։ ABC News
- ↑ 15,0 15,1 Claudio Müller (մարտի 7, 2016)։ «E-Mail-Pionier ist tot: Rest @ Peace, Ray Tomlinson»։ CHIP Online
- ↑ Dante D'Orazio (մարտի 6, 2016)։ «Inventor of email and savior of the @ sign, Ray Tomlinson, is dead at 74»։ The Verge։ Vox Media
- ↑ «Ray Tomlinson, Inventor Of Modern Email, Dies»։ NPR.org։ մարտի 6, 2016
- ↑ «Email inventor Ray Tomlinson dies at 74»։ BBC News
- ↑ Ray Tomlinson։ «The First Network Email»։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-06-ին։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Official Biography: Raymond Tomlinson»։ Internet Hall of Fame։ Վերցված է մարտի 6, 2016
- ↑ «Alumni/ae Notes - Rensselaer Polytechnic Institute (RPI)»
- ↑ 22,0 22,1 Grimes William (March 7, 2016)։ «Raymond Tomlinson, Who Put the @ Sign in Email, Is Dead at 74»։ The New York Times
- ↑ Subik Jason (հոկտեմբերի 17, 2010)։ «Broadalbin native put the @ in your e-mail address»։ The Daily Gazette (Schenectady, NY)։ Վերցված է ապրիլի 4, 2016
- ↑ Varghese Sam (March 7, 2016)։ «Email inventor Ray Tomlinson dead at 74»։ iTWire
- ↑ 25,0 25,1 Evan Koblentz (March 5, 2016)։ «Email inventor Ray Tomlinson dies at 74»։ TechRepublic։ Արխիվացված է օրիգինալից April 21, 2021-ին։ Վերցված է July 19, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոմլինսոնի էլ. փոստի կայքէջ Archived 2021-02-24 at the Wayback Machine.
|