Ռեյմոնդ Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռեյմոնդ Գևորգյան Raymond Kévorkian | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1953[1] (72 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, համալսարանի դասախոս և հայագետ |
Հաստատություն(ներ) | Նուպար մատենադարան, Institut français de géopolitique? և Ֆրանսայի Հայկական Հիմնադրամ |
Գործունեության ոլորտ | Հայոց պատմություն |
Պաշտոն(ներ) | տնօրեն և գերագույն քարտուղար |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][2] և հայերեն |
Պարգևներ | |
![]() |
Ռեյմոնդ (Հարություն) Գևորգյան (ֆր.՝ Raymond Haroutioun Kévorkian, փետրվարի 22, 1953[1]), ֆրանսահայ պատմաբան[4], ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր (1980)[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Սեն-Դենիի փարիզյան համալսարանը, որտեղ էլ ներկա պահին դասավանդում է, ինչպես նաև աշխատում որպես Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների ղեկավար (Institut Français de Géopolitique)։ Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրենն է, ինչպես նաև «Հայ ժամանակակից պատմություն» (d'Histoire arménienne contemporaine[6]) կոչվող ամսագրի խմբագիրը։
Հեղինակել է «Հայոց ցեղասպանություն` ամբողջական պատմություն» աշխատությունը, որն սկզբնապես հրատարակվել է Ֆրանսիայում՝ 2006 թվականին։ Գրքում լայնորեն օգտագործված է Նուբարյան գրադարանի արխիվային նյութերը։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար[7] 2010 թվականին Գևորգյանը Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Նախագահի հատուկ մրցանակի։
Ընտրված աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le livre arménien à travers les âges, with Jean-Pierre Mahé, 1985.
- Les Arméniens dans l'Empire ottoman à la veille du génocide, avec Paul B. Paboudjian, Paris ։ Arhis. 1992.
- 1915 Öncesinde Osmanlı İmparatorluğu'nda Ermeniler, Istanbul։ Aras. 2012.
- Arménie entre Orient et Occident : trois mille ans de civilisation, Bibliothèque Nationale de France. 1996.
- Manuscrits arméniens de la Bibliothèque nationale de France : catalogue, avec Bernard Outtier, Bibliothèque Nationale de France. 1998.
- Parler les camps, Penser les génocides, Albin Michel. 1999
- Ani, capitale de l'Arménie en l'an 1000, Paris-Musées. 2001
- Le Génocide des Arméniens, Odile Jacob. 2006.
- The Armenian Genocide: A Complete History, London։ I.B.Tauris. 2011.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.legiondhonneur.fr/sites/default/files/promotion/lh20160101_1.pdf
- ↑ Ռեյմոնդ Գևորգյան, «Մաքմիլան», 2011
- ↑ Ռեյմոնդ Գևորգյան, «ՀՀ ԳԱԱ»
- ↑ Revue d'Histoire Arménienne Contemporaine.
- ↑ «Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակներ»
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյմոնդ Գևորգյան» հոդվածին։ |
|