Ռեբեկա Զլոտովսկի
Ռեբեկա Զլոտովսկի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 21, 1980[1] (43 տարեկան) |
Ծննդավայր՝ | Փարիզ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոսցենարիստ, թարգմանչուհի, կինոդերասանուհի և French teacher |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 2294243 |
Ռեբեկա Զլոտովսկի (ֆր.՝ Rebecca Zlotowski, ապրիլի 21, 1980[1], Փարիզ), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Բյուֆոնի լիցեյը ավարտելուց հետո Զլոտովսկին ընդունվել է Լիոնի ավագ դպրոց։ Ժամանակակից գրականության ոլորտի դիպլոմ ստանալով՝ 2003 թվականին ընդունվել է ֆրանսիայի նշանավոր «Լա Ֆեմի» կինոդպրոցի սցենարիստական բաժին։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Գեղեցիկ փուշըը» Լյա Ֆեմիում իր դիպլոմային աշխատանքն էր, որի սցենարը գրվել էր իր ուսուցչի՝ ամերիկացի ռեժիսոր Լոջ Քերիգանի մասնակցությամբ[2]։ 2011 թվականի հունվարին ֆիլմը՝ որպես լավագույն դեբյուտ, արժանացել է Լուի Դելյուկի պարգևի։ Գլխավոր դերասանուհին՝ Լեա Սեյդուն արժանացել է «Սեզար» կինոմրցանակի՝ որպես ամենաշբվող դերասանուհի[2]։
2013 թվականին նրա «Գրանդ Ցենտրալ» ֆիլմը մասանկցել է «Հատուկ տեսք» Կաննի կինոփառատոնին։ Նույն թվականին նա հանդես է եկել Դովլինի ամերիկյան կինոփառատոնի ժյուրիի կազմում՝ Վենսան Լինդոնի, Պիեր Լեսկյուրի և Ֆամկե Յանսենի հետ։
2015 թվականին ներառվել է Cinéfondation ծրագրի ժյուրիի կազմում (Աբդերահման Սիսակոյի և Սեսիլ դը Ֆրանսի հետ)։ Միևնույն ժամանակ հայտարարել է իր հաջորդ ծրագրի՝ «Պլանետարիում» ֆիլմի մասին, որի գլխավոր դերերում էին Նատալի Փորտմանը և Լիլի-Ռոուզ Դեփը[3]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր՝[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 - Belle Épine / Գեղեցիկ փուշը
- 2013 - Grand Central / Գրանդ Ցենտրալ․Սեր ատոմների վրա
- 2016 - Planetarium / Պլանետարիում
- 2019 - Une fille facile / Իմ գեղեցիկ ամառը Սոֆիի հետ
- 2019 - Les Sauvages / Վայրենիներ (մինի-սերիալ)
Սցենարիստ՝[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 - Les garçons (ռեժ․՝ Մարտեն Ռիտ) (Մարտեն Ռիտի հետ համատեղ) (կարճամետրաժ)
- 2006 - Dans le rang (ռեժ․՝ Սիպրիեն Վիալ) (կարճամետրաժ)
- 2006 - Dans l'œil (ռեժ․՝ Թեդդի Լյուսի-Մոդեստ) (Թեդդի Լյուսի-Մոդեստի հետ համատեղ) (կարճամետրաժ)
- 2007 - Parcours d'obstacles (ռեժ․՝ Նոեմի Գիյո) (Նոեմի Գիյոյի հետ համատեղ) (կարճամետրաժ)
- 2008 - Aka Ana (ռեժ․՝ Անտուան դը Ագատա)
- 2009 - Plan Cul (ռեժ․՝ Օլիվյե Նիկլաուս) (կարճամետրաժ)
- 2010 - Belle Épine / Գեղեցիկ փուշը (Գաել Մասեի հետ համատեղ)
- 2011 - Jimmy Rivière / Ջիմի Րիվե (ռեժ․՝ Թեդդի Լյուսի-Մոդեստ) (Թեդդի Լյուսի-Մոդեստի հետ համատեղ)
- 2013 - Les rencontres d'après minuit (ռեժ․՝ Յան Գոնսալես) (Յան Գոնսալեսի հետ միասին)
- 2013 - Grand Central (Գայել Մասեի և Ուլիս Կորոլիտսկիի հետ համատեղ)
- 2016 - Planetarium (Ռոբերտ Կամպիյոյի հետ համատեղ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Keslassy Elsa։ «Rebecca Zlotowski: ‘Many Women Filmmakers Have Emerged in France’»։ Variety։ Վերցված է 17 March 2014
- ↑ Keslassy, Elsa (12 May 2015)։ «Cannes: Natalie Portman to Star in French Ghost Story ‘Planetarium’ (EXCLUSIVE)»։ Վերցված է 25 April 2018