Լիլի-Ռոուզ Դեփ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 27, 1999[1] (23 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Կրթություն | Oakwood School, Los Angeles? և International School of Paris? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և երգչուհի |
Ծնողներ | Ջոնի Դեփ, Վանեսա Պարադի |
Համատեղ ապրող(ներ) | Տիմոտի Շալամե[3][4], Ash Stymest?[5][6] և Օսթին Բաթլեր[7][8] |
Լիլի-Ռոուզ Մելոդի Դեփ (անգլ.՝ Lily-Rose Melody Depp, մայիսի 27, 1999[1], Փարիզ, Ֆրանսիա[2]), դերասանուհի և մոդել։
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի և ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադիի դուստրը։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլի-Ռոուզ Մելոդի Դեփը ծնվել է 1999 թվականի մայիսի 27-ին Փարիզի ամերիկյան հիվանդանոցում։ Լիլի-Ռոուզն ընտանիքի անդրանիկ երեխան է, նա ունի փոքրիկ եղբայր՝ Ջոն (ծնվել է 2002 թվականի ապրիլի 9-ին)։ Կյանքի առաջին տարիներն անց է կացրել Սեն-Տրոպեից ոչ հեռու գտնվող ֆրանսիական Պլան-դե-լյա-տուր կալվածքում։ Լիլի-Ռոուզն ազատ տիրապետում է 2 լեզուների՝ անգլերեն և ֆրանսերեն[9]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկուց Լիլի-Ռոուզը մասնակցել է դպրոցի թատերական միջոցառումներին, որին այցելում էին նրա ծնողները։ Նրա կարիերայի առաջին պրոֆեսիոնալ քայլը դարձել է ամերիկացի ռեժիսոր Քեվին Սմիթի «Tusk» (2014) ֆիլմը, որտեղ նա փոքր էպիզոդում խաղացել է խանութի վաճառողուհու դեր։ «Love» (2015) ամսագրի հարցազրույցում նա խոստովանել է, որ հենց այդ ֆիլմից հետո է ցանկացել դառնալ դերասանուհի[10]։ «Յոգայի սիրահարները» (2016) ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունենալու «Սանդենս» կինոփառատոնում 2016 թվականին, Ջոնի Դեփի և Քեվին Սմիթի աղջիկները խաղում են գլխավոր հերոսների դերերը[11]։ 2015 թվականին Լիլի-Ռոուզը Նատալի Պորտմանի հետ մեկտեղ գլխավոր դերում գործարք է ստորագրել «Պլանետարիում» ֆիլմի նկարահանումների համար[12]։ Հենց նույն թվականին հայտնի է դարձել Դեփի կարիերայի այլ ծրագրի՝ «Պարուհին» ֆիլմի մասին, որտեղ դերասանուհին կատարում է երիտասարդ պարուհի Այսեդորի Դունկանի դերը[13]։ Բացի ֆիլմերից Լիլի-Ռոուզը մասնակցել է իռլանդացի ռեփեր Ռեջի Սնոուի «All Around the World» երգի տեսահոլովակի նկարահանումներին, որը 2015 թվականի վերջին հավաքել է ավելի քան 660 000 դիտում[14]։ 2015 թվականի ապրիլին Դեփի ֆոտոշարքը զարդարել է ավստալիական Oyster ամսագրի էջը[15]։ 2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Լիլի-Ռոուզը դարձել է Կարլ Լագերֆելդի մուսան, ինչպես նաև Chanel նորաձևության տան պաշտոնական դեսպանը, ներկայացնելով Pearl ակնոցների գովազդային ընկերությունը (աշուն-ձմեռ հավաքածու 15/16)։ Մոդելային կարիերայում Դեփը նկարահանվել է այնպիսի ամսագրերի համար, ինչպես Gala, Grazia, Vogue:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|
2014 | Tusk | Վաճառողուհի |
2016 | Yoga Hosers | Կոլին Կոլետտ |
2016 | Planetarium | Կեյլ Բերլոու |
2016 | The Dancer | երիտ. Ասեդորա Դունկան |
2017 | Moose Jaws | Կոլին Կոլետտ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.hypeness.com.br/2020/01/sempre-me-ensinaram-que-a-privacidade-e-algo-que-voce-deve-valorizar-diz-lily-rose-depp-filha-de-johnny-depp/
- ↑ https://www.harpersbazaar.com/celebrity/latest/a32275987/timothee-chalamet-lily-rose-depp-split/
- ↑ https://www.mtv.com/news/3164720/timothee-chalamet-lily-rose-depp-breakup/
- ↑ https://www.justjared.com/2018/04/03/lily-rose-depp-boyfriend-ash-stymest-split-exclusive/
- ↑ https://www.parismatch.com/People/Lily-Rose-Depp-et-Ash-Stymest-se-separent-1491290
- ↑ https://www.thethings.com/lily-rose-depp-dating-austin-butler-vanessa-hudgens-reaction/
- ↑ https://www.elle.com.au/celebrity/lily-rose-depp-austin-butler-dating-25752
- ↑ «Yoga Hosers: See Lily-Rose Depp, Johnny Depp's Daughter, in First Look : People.com»։ http://www.people.com/ (Английский)։ Վերցված է 22 Октября 2015
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-07-ին։ Վերցված է 2016-03-28
- ↑ https://www.instagram.com/p/3sAWb6Ry0C/
- ↑ http://variety.com/2015/film/markets-festivals/natalie-portman-lily-rose-depp-planetarium-1201493381/
- ↑ http://variety.com/2015/film/global/lily-rose-depp-to-star-as-isadora-duncan-in-the-dancer-1201601820/
- ↑ http://www.msn.com/en-us/music/news/johnny-depps-daughter-lily-rose-depp-makes-her-music-video-debut-watch/ar-AAcO8w1
- ↑ http://www.oystermag.com/introducing-lily-rose-depp-shot-by-dana-boulos
|