Ռաֆաելլո Վաննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆաելլո Վաննի
Ծնվել էհոկտեմբերի 4, 1587(1587-10-04)[1][2][3]
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էնոյեմբերի 29, 1673(1673-11-29)[3] (86 տարեկան)
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներHoly Family?
ՀայրՖրանչեսկո Վաննի
 Raffaello Vanni Վիքիպահեստում

Ռաֆաելլո Վաննի (իտալ.՝ Raffaello Vanni, հոկտեմբերի 4, 1587(1587-10-04)[1][2][3], Սիենա, Տոսկանա, Իտալիա - նոյեմբերի 29, 1673(1673-11-29)[3], Սիենա, Տոսկանա, Իտալիա), իտալացի նկարիչ Սիենայի դպրոցից, ով գեղանկարչության մեջ գերազանցել է իր ավագ եղբորը։

Ռաֆաելլո Վաննին ծնվել է Սիենայում 1590 թվականին։ Սովորել է հոր՝ Ֆրանչեսկո Վաննիի մոտ, որբանալով՝ 13 տարեկանում (1603 թվականին) նրան ուղղարկում են Հռոմ, որտեղ նրա ուսուցիչն է դառնում Անտոնիո Կարաչչին (իտալ.՝ Antonio Carracci): Վաննին չշտապեց ենթարկվել հոր և ուսուցչի գեղանկարչական ձևերին։ Նա դարձավ Պիետրո դա Կորտոնայի ոճի հետևորդ։ Նա 1655 թվականին մտավ Սուրբ Լուկայի Ակադեմիայի կազմ։ Նրա աշակերտներից մեկը եղել է Դեյֆեբո Բուրբարինին։

Նրա լավագույն գործերն են՝

  • Ֆլորենցիայում Ռիկարդիի դահլիճում,
  • Սուրբ Եկատերինայի կերպարը Պիզայի Սուրբ Եկատերինայի եկեղեցում,
  • «Հիսուս Քրիստոսը Գողգոթայում» Սիենայի սուրբ Գևորգ եկեղեցում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆաելլո Վաննի» հոդվածին։