Ռաջեշ Վիվեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաջեշ Վիվեկ
հինդի՝ राजेश विवेक
անգլ.՝ Rajesh Vivek
Ծնվել էհունվարի 31, 1949(1949-01-31)
ԾննդավայրJaunpur, Varanasi division, Միացյալ գավառներ, Հնդկաստանի տիրապետություն
Մահացել էհունվարի 14, 2016(2016-01-14) (66 տարեկան)
Մահվան վայրՀայդարաբադ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան
Ակտիվ շրջան1977–2016 թվականներ
rajeshvivek.com

Ռաջեշ Վիվեկ Ուպադհյա (Հինդի राजेश विवेक उपाध्याय, հունվարի 31, 1949(1949-01-31), Jaunpur, Varanasi division, Միացյալ գավառներ, Հնդկաստանի տիրապետություն - հունվարի 14, 2016(2016-01-14), Հայդարաբադ, Հնդկաստան), թատրոնի և կինոյի հնդիկ դերասան, նկարահանվել է հիմնականում հինդի լեզվով ֆիլմերում։ Ֆիլմում նա կատարել է երկրորդական և էպիզոդիկ դերեր։ Առավել հայտնի է «Լաագան», «Վերադարձ հայրենիք» և «Ջոդհան և Աքբարը» ֆիլմերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա դերասնական վարպետություն է ուսումնասիրել Ազգային դրամայի դպրոցում Իբրահիմ Ալկազի ղեկավարությամբ և այս թատրոնի թատերախմբի անդամ էր[1]։ Խաղալով Begum Ka Takiya պիեսում՝ նրան նկատում է կինոռեժիսոր Շյամ Բենեգալը, որը նրան հրավիրում է խաղալ դերվիշի դերը՝ «Խելագարություն» ֆիլմում (1978 թվական)։ Հաջորդ անգամ դերասանն էկրանին հայտնվում է Հնդկաստանի առաջին նախագահ Ռաջենդրա Պրասադի փոքր դերով՝ Ռիչարդ Աթենբորոի «Գանդի» ֆիլմում (1982 թվական)։ Այս ամբողջ ընթացքում նա մնում է թատերախմբում, բայց 1980-ականների վերջին նա ստիպված է լինում հեռանալ, երբ նրան թույլ չեն տալիս մասնակցել Լադակխում «Joshilaay» ֆիլմի նկարահանումներին։ Սկզբում նրան հանդիաստեսը հիշեց «Veerana» (1988 թվական) և «Joshilay» (1989 թվական) ֆիլմերում նրա բացասական դերերով, այնուհետև նա հաճախ խաղում էր օգնականների դերերը, իսկ ավելի ուշ նա սկսեց խաղալ կատակերգիկ կամ երկրորդական դերեր[2]։ Նրա ֆիլմերի շարքերում են «Գանգա, քո ջրերը պղտորված են» (1985 թվական, դրվագ), «Տիկին Մայյա» (1993 թվական, Պատան), «Ավազակների թագուհի» (1994 թվական, Մուշկիմ Կին) ֆիլմերը։ Հաճախ ստանում էր մարդկանց դեր ոչ աշխարհից. սադհու, մունի, սանիյասի կամ դակոիտների ավազակներ։

Գնահատելով նրա խաղը՝ Աշուտոշ Գովարիկերը նրան իր 2001 թվականի պատմական սպորտային «Լաագան. Մի անգամ Հնդկաստանում» ֆիլմում տալիս է աստղագետ Գուրանի դերը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և Հնդկաստանի առաջադրվեց «Օսկար» մրցանակաբաշխությանը, ինչը դերասանին բերեց փառքի իր բաժինը։ Նա կրկին նկարահանվում է Գովարիկերի հաջորդ՝ «Վերադարձ հայրենիք» (2004 թվական) ֆիլմում որպես գյուղական փոստատար[3] : Այս երկու ֆիլմերում նրա խաղը ստացավ դրական գնահատական[4][5]։ Հետագայում Ռաջեշը նկարահանվում է «Բանթի և Բաբլի» (2005 թվական) ֆիլմում որպես ապստամբ, «Ջոդհան և Աքբարը» ֆիլմում պալատական Չուգթայ Խանի դերակատարմամբ, «Օ՜, Աստվա՛ծ իմ, դու հզոր ես» ֆիլմում (2008թվական) որպես աղքատ, «Վիր՝ ազգի հերոս» (2010 թվական) ֆիլմում որպես պուջարի և «Կրակե ուղի» (2012 թվական) ֆիլմում ոստիկանության կոռումպացված տեսուչ։ Նկարահանվել է նաև Mahabharat, Bharat Ek Khoj ւ Aghori հայտնի սերիալներում։

Իր կյանքի վերջին տարիներին նա փորձում է իրեն տարածաշրջանային կինեմատոգրաֆում՝ նկարահանվելով տելուգերենով «Yevade Subramanyam» ֆիլմում (2015 թվական) և կաննադա լեզվով «Nagarahavu» (2016 թվական) ֆիլմում։ 2016 թվականի հունվարի 14-ին Հայդարաբադում հերթական ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանը սրտի կաթված ունեցավ, ինչը հանգեցնում է նրա մահվան։ Ռաջեշ Վիվեկին դիակիզվել է ըստ հնդկական ավանդույթների հաջորդ օրը Մումբայում։ Վերջին ծեսերը կատարել է նրա որդին` Վայբավան[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «With Vivek to win...». The Hindu (անգլերեն). 2003 թ․ հունիսի 5. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  2. «Lagaan actor Rajesh Vivek dies of heart attack in Hyderabad». India Today (անգլերեն). 2016 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  3. «Lagaan actor Rajesh Vivek dies of heart attack». The Hindu (անգլերեն). 2016 թ․ հունվարի 15. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  4. Kuljinder Singh (2001 թ․ հունիսի 18). «Lagaan (Tax) (2001)» (անգլերեն). BBC. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  5. Taran Adarsh (2004 թ․ դեկտեմբերի 17). «Swades Review» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  6. «Rajesh Vivek cremated in Mumbai». Business Standard (անգլերեն). 2016 թ․ հունվարի 15. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.