Ռաուլ Գոնսալես Տունյոն
Արտաքին տեսք
Ռաուլ Գոնսալես Տունյոն իսպ.՝ Raúl González Tuñón | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մարտի 29, 1905[1][2] |
| Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
| Վախճանվել է | օգոստոսի 14, 1974[3][4][2] (69 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
| Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող և գրող |
| Լեզու | իսպաներեն |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Ռաուլ Գոնսալես Տունյոն (իսպ.՝ Raúl González Tuñón, մարտի 29, 1905[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[2] - օգոստոսի 14, 1974[3][4][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի բանաստեղծ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծությունների առաջին ժողովածուներում՝ «Սատանայի ջութակը» (1926), «Մաշված գուլպաների փողոցը» (1930), արտահայտել է բուրժական աշխարհի նկատմամբ իր դժգոհությունը։ «Վարդը զրահում», (1936), «Հրե դարպասներ» (1938), «Մահ Մադրիդում» (1939), «Խուանսիտո Պանդուխտի պոեմները» (1941) նվիրված են արգենտինական և իսպանական ժողովուրդների հեղափոխական պայքարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրել է բանաստեղծություններ խորհրդային մարդկանց արիության, պատերազմից հետո՝ խաղաղության պայքարի մասին («Աշխարհի բոլոր մարդիկ եղբայրներ են», 1954)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Իսպանիայի ազգային գրադարան — 1711.
- 1 2 3 4 5 6 Raúl González Tuñón, el gran poeta de Buenos Aires (իսպ.) — 2021.
- 1 2 todotango.com (իսպ.)
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Gran Premio de Honor (իսպ.) — 2024.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 158)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ Գոնսալես Տունյոն» հոդվածին։ |
| ||||||||||||
