Jump to content

Ռաշիդ խան Ղափլանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաշիդ խան Ղափլանով
ադրբ.՝ Rəşid xan Zabit oğlu Qaplanov
Դիմանկար
Ծնվել է1883 կամ 1885[1]
ԾննդավայրԹերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 10, 1937(1937-12-10) կամ 1937[1]
Մահվան վայրԿոմունարկայի կրակահրապարակ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունփաստաբան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՍտամբուլի համալսարան
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ և Ahrar Party?
ԵրեխաներՄուրադ Ռաշիդովիչ Կապլանով
 Rashid Khan Kaplanov Վիքիպահեստում

Ռաշիդ խան Զաբիթ օղլի Ղափլանով (ադրբ.՝ Rəşid xan Zabit oğlu Qaplanov, 1883 կամ 1885[1], Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 10, 1937(1937-12-10) կամ 1937[1], Կոմունարկայի կրակահրապարակ), Ադրբեջանի քաղաքական և պետական գործիչ, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության կրթության և կրոնական հավատալիքների նախարար 14 մարտի - 22 դեկտեմբերի 1919, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ֆինանսների նախարար (24 դեկտեմբերի 1919 - 1 ապրիլի 1920)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշիդ խան Ղափլանովը ծնվել է 1883 թվականին։ Առաջին կրթությունն ստացել է Վլադիկավկազի իրական դպրոցում։ 1910 թվականին նա ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Նա Սարբոնի համալսարանն ավարտելուց հետո հրավիրվել է Ստամբուլի համալսարան։ Դասավանդել է Ստամբուլի համալսարանում մինչև 1913 թվականը։ 1913 թվականին վերադարձել է Վլադիկավկազ և աշխատել քաղաքային դատարանում։

Նա փետրվարյան հեղափոխությունից հետո սկսել է քաղաքական գործունեությունը Հյուսիսային Կովկասում։ Ղափլանովը տեղափոխվել է Բաքու 1919 թվականի սկզբին։ Նա նշանակվել է կրթության և կրոնական հավատալիքների նախարար՝ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության կառավարության չորրորդ կաբինետում։ Նրա ղեկավարությամբ, Բաքվում և Ադրբեջանի շատ քաղաքներում ստեղծվել են նոր դպրոցներ։ Կապլանովը նույնպես նպաստել է Բաքվի պետական համալսարանի բացմանը։ Նա Բաքվի պետական համալսարանում դասավանդել է «Օսմանյան գրականության պատմություն»։ Ղափլանովը նշանակվել է Ֆինանսների նախարար՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հինգերորդ կաբինետում[3]։

Ղափլանովը ենթարկվել է բռնաճնշումների։ Նա ձերբակալվել է 1937 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նրան գնդակահարել են դեկտեմբերի 10-ին Списки жертв։ Գերեզմանը Մոսկվայում է։

  • Əliyev M. Rəşidxan Qaplanov. "Azərbaycan Demokratik Respublikası. Azərbaycan hökuməti - 1918-1920" kitabında. Bakı։ 1990
  • Гулиев В. Министр, при котором открылся университет (рус.) // Зеркало։ газета. — 11.12.2010

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.)СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
  2. «Ռաշիդ խան Ղափլանով». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  3. КАПЛАНОВ РАШИД ХАН