Ռան Բոսիլեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռան Բոսիլեկ
Ծննդյան անունբուլղար․՝ Генчо Станчев Негенцов
Ծնվել էսեպտեմբերի 26, 1886(1886-09-26)
ԾննդավայրԳաբրոբո, Բուլղարիայի իշխանություն
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1958(1958-10-08) (72 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունլեզվաբան, գրող, մանկագիր, թարգմանիչ, իրավաբան և բանաստեղծ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա[1]
ԿրթությունԱպրիլովի անվան ազգային ավագ դպրոց և Սոֆիայի համալսարան
ԱնդամակցությունԲուլղարիայի գրողների միություն
 Ran Bosilek Վիքիպահեստում

Ռան Բոսիլեկ (իրական անունը՝ Գենչո Ստանչև Նեգենցով, բուլղար․՝ Генчо Станчев Негенцов, սեպտեմբերի 26, 1886(1886-09-26), Գաբրոբո, Բուլղարիայի իշխանություն - հոկտեմբերի 8, 1958(1958-10-08), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրող և բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռան Բոսիլեկը ծնվել է 1886 թվականի սեպտեմբերի 23-ին Գաբրովոյում։ Նրա հայրը մահացել էր, երբ Գենչոն յոթ տարեկան էր։ Ընտանիքում Գենչոն ուներ երկու եղբայր և երկու քույր։ 1904 թվականին նա ավարտել է Գաբրովոյի ապրիլյան գիմնազիան, որից հետո չորս տարի աշխատել է որպես ուսուցիչ։ Իր աշակերտների համար գրել է առաջին բանաստեղծությունը՝ «На косичка» անվանմամբ, որը հրատարակավել է 1906 թվականին «Светлячок» պարբերականում։ 1908-1910 թվականներին Սոֆիայի համալսարանում սովորել է բանասիրություն և օրենք, 1916 թվականին Բրյուսելում իրավունքի ոլորտում ստացել է դոկտորի աստիճան։ Բոսիլեկն այնտեղ գրում է «Я кажи ми» բանաստեղծությունը (հայտնի է նաև որպես «Облаче, ле бяло»), որը հետագայում դառնում է արտերկրում ապրող բուլղարացիների խորհրդանիշը[2]։ Որոշ ժամանակ աշխատել է իրավաբան, սակայն շուտով վերադարձել է գրողի գործին։

Աշխատել է «Светлячок», «Врабча» և «Детская радость» պարբերականների խմբագիր։ Եղել է Բուլղարիայի գրողների միության անդամ և Բուլղարիայի մանկագիրների միության նախագահ։ 1932 թվականին «Хемус» հրատարակչությունում հրատարակվել է բուլղարական ժողովրդական հեքիաթների հավաքածու «Неродена мома» գիրքը, որը Բրյուսելի միջազգային գրական ցուցահանդեսին մրցանակ է ստացել։ 1926-1942 թվականներին գրողն աշխատել է «Патиланско царство» հեքիաթների գլխավոր շարքի վրա, որի մեջ են ներառվել «Патиланчо» (1926), «Патиланско царство» (1927), «Бате Патилане» (1927), «Патиланчо Данчо» (1929), «Патиланчо на село» (1935) և «Патиланско училище» (1942) պատմվածքները։

Ռան Բոսիլեկը մահացել է 1958 թվականի հոկտեմբերի 6-ին Սոֆիայում՝ 72 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия «Болгария», т.5, 1985 (բուլղ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]