Ռայկո Ալեքսիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ռայկո Ալեքսիև
Райко Николов Алексиев
BASA-1155K-1-325-17-Rayko Aleksiev, Vratsa, 1908.jpg
Կեղծանուն Фра Дяволо
Ծնվել է մարտի 7, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:7|2|0}})
Ծննդավայր Պազարջիկ, Pazardzhik Municipality, Բուլղարիա[1]
Վախճանվել է նոյեմբերի 18, 1944({{padleft:1944|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:18|2|0}}) (51 տարեկանում)
Մահվան վայր Սոֆիա, Sofia Capital Municipality, Sofia City Province, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտություն ծաղրանկարիչ, նկարիչ և լրագրող
Անդամակցություն Բուլղարիայի նկարիչների Բուլղարիայի նկարիչների միություն
Rayko Aleksiev Վիքիպահեստում

Ռայկո Ալեքսիև (բուլղար․՝ Райко Николов Алексиев) (մարտի 7, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:7|2|0}}), Պազարջիկ, Pazardzhik Municipality, Բուլղարիա[1] - նոյեմբերի 18, 1944({{padleft:1944|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:18|2|0}}), Սոֆիա, Sofia Capital Municipality, Sofia City Province, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, ծաղրանկարիչ, ֆելիետոնիստ: Բուլղարիայի նկարիչների միության անդամ։ «Շուրեց» երգիծական ամսագրի հիմնադիր, խմբագիր (1932-1944)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայկո Ալեքսիևը ծնվել է Բուլղարիայի հարավում գտնվող Պազարջիկ քաղաքում՝ մանկավարժ, Սալոնիկից բուլղարացի փախստական Նիկոլո Ալեքսիևի ընտանիքում։ Սովորել է Սոֆիայի համալսարանի գրականության և Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայի նկարչության բաժիններում։ 1913 թվականին ունեցել է առաջին երիտասարդական ցուցահանդեսը, նույն տարում ունեցել է 5 անհատական ցուցահանդեսներ։ 1932 թվականին հիմնել է «Շուրեց» երգիծական ամսագիրը[2], որի ծաղրանկարն ու հոդվածները ինքն է գրել։

Իր սատիրայի, Իոսիֆ Ստալինի ծաղրանկարների պատճառով Ալեքսիևը անընդունելի էր Բուլղարիայի կոմունիստների համար և 1944 թվականի սեպտեմբերի 9-ի ազգային ապստամբության ժամանակ նա այլ մտավորականների հետ միասին ձերբակալվում է նորաստեղծ միլիցիայի կողմից։ Ձերբակալության ընթացքում նրան խոշտանգում են, դաժան ծեծի ենթարկում, և նա մահանում է ստացած վերքերից[3]: Հետմահու ժողովրդական դատարանը նրան մահապատժի է ենթարկել։

կնոջ՝ բուլղարացի դերասանուհի Վեսելա Գրանչարովայի հետ, 1939

Նրա կյանքի վերջին օրերի հուշագրությունը, որը պատմել է իր այրին, ներկայացված է Իվայլա Ալեկսանդրովայի «Թեժ կարմիր» փաստագրական վեպում[4]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Ռայկո Ալեքսիևն ամուսնացել է Վեսելա Գրանչարովայի հետ։ Ունեցել են երեք երեխա՝ Ռադոսլավ, Վեսելին և Ալեքսանդր։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա անունով Անտարկտիդայում անվանվել է սառցադաշտ (Aleksiev Glacier)[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.lambiek.net/artists/a/aleksiev_raiko.htm
  2. Чолаков, Стефан. Хумористичният вестник „Щурец“ и неговият редактор Райко Алексиев, УИ „Свети Климент Охридски“, София, 1992, стр. 14.
  3. На 18 ноември 1944 г. Райко Алексиев е убит
  4. Александрова, Ивайла. Горещо червено, Жанет-45, стр. 68 и сл. ISBN 978-954-491-409-7.
  5. Aleksiev Glacier