Ռալֆ Ռոթման
Ռալֆ Ռոթման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 10, 1953[1][2][3] (67 տարեկան) |
Ծննդավայր | Շլեզվիգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Մասնագիտություն | գրող և bricklayer |
Լեզու | անգլերեն և գերմաներեն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Q1428589?[6], Q1665034?[6] և Q29341926?[6] |
Պարգևներ | Walter-Hasenclever-Literaturpreis?[7] Գերմանացի կաթոլիկների արվեստի և մշակույթի մրցանակ[8] Հանս Ֆալադայի մրցանակ Stadtschreiber von Bergen? Kranichsteiner Literaturpreis? Հայնրիխ Բյոլի մրցանակ Q1957466? Q1249331?[9] Wilhelm Raabe Literature Prize? Gerty Spies Literary Award?[10] Ֆրիդրիխ Հոլդերլինի մրցանակ Բադ Հոմբուրգից[11] և Max Frisch award? |
Ralf Rothmann Վիքիպահեստում |
Ռալֆ Ռոթման (գերմ.՝ Ralf Rothmannմայիսի 10, 1953[1][2][3], Շլեզվիգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա), գերմանացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոթմանների ընտանիքը որդու ծնվելուց անմիջապես հետո Շլեզվիգից տեղափոխվեց Օբերհաւզեն, որտեղ ապագա գրողի հայրը աշխատանք ստացավ ածխի արդյունաբերության մեջ[12]: Դպրոցն ավարտելուց հետո Ռալֆն ընդունվեց արհեստագործական ուսումնարան՝ աղյուսագործի հմտությունը յուրացնելու համար: Այնուհետև նա որոշ ժամանակ աշխատել է որպես խոհարար, ապա նաև սանիտար, տպարանի աշխատող: 1976 թվականին տեղափոխվել է Բեռլին: 1984-ին լույս է տեսել Ռոթմանի առաջին գիրքը՝ «Քերծվածք» պոեզիայի ժողովածուն(գերմ.՝ Kratzer), իսկ 1991-ին նրա դեբյուտային վեպը՝ «Ցուլ»(գերմ.՝Stier):
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռալֆ Ռոթմանի ստեղծագործության հիմնական առանձնահատկությունն ինքնակենսագրական լինելն է. շատ պատմվածքների և վեպերի սյուժեները հիմնված են հեղինակի կյանքի իրադարձությունների և դիտարկումների վրա: Սովորաբար գրողի ստեղծագործությունները բաժանվում են երկու շրջափուլի՝«Ռուրի» և «Բեռլինի»: «Ռուր» ցիկլի վեպերը պատմում են Ռուրի շրջանում բնակվող մարդկանց ճակատագրերի մասին և վերաբերվում են 20-րդ դարի 60-70-ականներին: Հիմնական թեմաները, որոնք շոշափում է հեղինակը, սոցիալական խնդիրներն են, ստեղծագործ անձի խնդիրները, մեծանալը, կյանքում տեղ գտնելը և այլն: «Բեռլինյան» ցիկլում պատկերվում է փոքր մարդու կյանքը մեծ և գունագեղ քաղաքում:
Ռոթմանն իր գրական ուսուցիչ անվանում է գերմանացի գրող Քրիստոֆ Մեքելին[13]:
Երկու վեպ է թարգմանվել ռուսերեն. «Տոթ» և «Ջահել լույս»[14]:
Գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
• 2015 -«Մեռնել գարնանը» (գերմ.՝ Im Frühling sterben)
Ռուրի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
• 1991 -«Ցուլ» (գերմ.՝ Stier)
• 1994-«Անտառի գիշեր» (գերմ.՝Wäldernacht)
• 2000-«Կաթ և ածուխ» (գերմ.՝Milch und Kohle)
• 2004-«Ջահել լույս» (գերմ.՝Junges Licht)
Բեռլինի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
• 1998-«Փախիր, ընկերս» (գերմ.՝ Flieh, mein Freund!)
• 2003«Տոթ» (գերմ.՝ Hitze)
•2009«Կրակը չի վառվում» (գերմ.՝ Feuer brennt nicht)
Փոքր պրոզա[խմբագրել | խմբագրել կոդը]
• 1986-«Դանակի սայր» (գերմ.՝ Messers Schneide)
• 1988-«Ձուկը քամուն» (գերմ.՝ Der Windfisch)
• 2001-«Ձմեռը եղջերուների հետ» (գերմ.՝Ein Winter unter Hirschen)
• 2006-«Եղնիկները ծովի մոտ» (գերմ.՝ Rehe am Meer)
• 2012-«Շեքսպիրի հավերը» (գերմ.՝ Shakespeares Hühner)
• 2013-«Աստղերը խոր անհունի մեջ» (գերմ.՝ Sterne tief unten)
Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]
• 1987-«Քերծվածք» (գերմ.՝ Kratzer und andere Gedichte)
• 2000-«Աղոթք ավերակներում» (գերմ.՝ Gebet in Ruinen)
Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
• 1997-«Բեռլինյան բլյուզ» (գերմ.՝ Berlin Blues)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
• 1986-Մերկիշի գրական կրթաթոշակ
• 1992-Մառա Կասենսի մրցանակ
• 1992/1993-Բերգենի գրողների մրցանակ
• 1996-Ռուրի շրջանի գրական մրցանակ
• 2001-Հերմանն Լենցի մրցանակ
• 2002-Կրանիխշտայնի գրական մրցանակ
• 2003-Ավետարանական գրքի մրցանակ
• 2004-Վիլհելմ Ռաաբեի գրական մրցանակ
• 2004-Ռայնգաուի գրական մրցանակ
• 2005-Հայնիխ Բյոլլի մրցանակ
• 2006-Մաքս Ֆրիշի մրցանակ
• 2007-Էրիկ Ռեգների մրցանակ
• 2008-Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրական մրցանակ
• 2008-Հանս Ֆալլադայի մրցանակ
• 2010-Վալտեր Հանզենկլեվերի մրցանակ
• 2013-Ֆրիդրիխ Հյոլդերպինի մրցանակ
• 2014-Գերմանական կաթոլիկ եկեղեցու մրցանակ մշակույթի և արվեստի ոլորտում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 http://www.munzinger.de/search/go/document.jsp?id=16000000473 (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #120596679 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ https://www.boersenblatt.net/artikel-auszeichnungen.401628.html
- ↑ http://www.dbk.de/kunst-und-kulturpreis-der-deutschen-katholiken/preistraeger-kukpdk/
- ↑ http://www.suhrkamp.de/autoren/ralf_rothmann_4093.html
- ↑ https://www.boersenblatt.net/artikel-auszeichnung_der_landeszentrale_fuer_politische_bildung_rheinland-pfalz.1358448.html
- ↑ https://www.boersenblatt.net/artikel-auszeichnungen.594914.html
- ↑ Ralf Rothmann
- ↑ Ralf Rothmann - Munzinger Biographie
- ↑ «Книги автора Ральф Ротман»։ LoveRead.ws։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-02-ին։ Վերցված է 2015-02-01
|