Ռաիսա Բեսպալովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաիսա Բեսպալովա
ռուս.՝ Раиса Макаровна Беспалова
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1925(1925-01-21)
ԾննդավայրQ18400516?, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 18, 1993(1993-12-18) (68 տարեկան)
Մահվան վայրՍարանսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍարատովի Լ․ Սոբինովի անվան պետական ​​կոնսերվատորիա
Մասնագիտություներգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
 Raisa Bespalova Վիքիպահեստում

Ռաիսա Բեսպալովա (հունվարի 21, 1925(1925-01-21), Q18400516?, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 18, 1993(1993-12-18), Սարանսկ, Ռուսաստան), խորհրդային օպերային երգիչ (մեցցո-սոպրանո), մանկավարժ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1970)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաիսա Մակարովնա Բեսպալովան (Երեմեևա) ծնվել է 1925 թվականի հունվարի 21-ին Սարանսկի շրջանի Կուրիլովո գյուղում (այժմ՝ Մորդովիայի Ռոմոդանովսկի շրջանում) ազգությամբ էրզյաների գյուղացիական ընտանիքում։ Հայրը՝ Մակար Բեպալովը, ազգությամբ էրզյացի էր, սիրել է բալալայկա նվագել և երգել։ Մայրը՝ Կրեստինիա Սիլանտևնա Խլոպոտովան էր։ 1944-1949 թվականներին սովորել է Սարատովի կոնսերվատորիայի Մորդովյան ազգային օպերային Լ.Սոբինովի անվան ստուդիայում, ապա մինչև 1952 թվականը՝ Սարատովի կոնսերվատորիայում։

1952 թվականի օգոստոսից եղել է Մորդովական «Ումարինա» երգի-պարի անսամբլի մեներգչուհի։ 1959 թվականից Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության պետական ​​երաժշտական ​​և դրամատիկական թատրոնի մեներգչուհի (1969 թվականից՝ Երաժշտական ​​կոմեդիայի թատրոն, այժմ՝ Ի. Մ. Յաուշևի անվան երաժշտական ​​թատրոն)։ Սակայն 1973 թվականին նա ստիպված է եղել հեռանալ թատրոնից։

1973-1989 թվականներին աշխատել է Սարանսկի լ․ Կիրյուկովի անվան երաժշտական ​​քոլեջում որպես ուսուցչուհի։

Ընտրվել է Սարանսկի քաղաքային խորհրդի (1957) և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ազգությունների խորհրդի (1962) պատգամավոր։ Բեսպալովան ամուսնացել էր տենոր Դմիտրի Իվանովիչ Երեմեևի հետ, որը ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ էր[1], Մորդովական ՍՍՀ ժողովրդական արտիստ։

Դ․ ի․ Երեմեևի դիմանկարը, հեղինակ՝ Դ․ Ի․ Պիսչասով (1915—1984), կտավ, յուղաներկ, 84х61,5.1954

Բեսպալովան մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 18-ին Սարանսկում։

Արիաներ օպերայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Беспалова Р. М. Творчество жизни // Театральная жизнь. — 1966. — № 7. — С. 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաիսա Բեսպալովա» հոդվածին։
  • «Беспалова (Еремеева) Раиса Макаровна». Мордовия музыкальная. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  • «Беспалова Раиса Макаровна». Личности. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  • «Беспалова-Еремеева Раиса Макаровна». finugor.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  • «Памятная дата Раисы Беспаловой». Государственный музыкальный театр имени Яушева. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]