Jump to content

Ռազմիկ Տոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Տոնյան
Ծննդյան անունՌազմիկ Գևորգի Բեկլարյան
Ծնվել էապրիլի 22, 1934(1934-04-22) (90 տարեկան) կամ 1933
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀԽՍՀ Մշակույթի նախարարություն
Ռազմիկ Տոնյան Վիքիդարանում

Ռազմիկ Տոնյան (Ռազմիկ Գևորգի Բեկլարյան, գրական անուն է դարձրել իր տոհմական Միլիտոնյան ազգանվան երկրորդ մասը) (ապրիլի 22, 1934(1934-04-22) կամ 1933, Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[Նշում 1]), հայ բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1966 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Տոնյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 22-ին, ՀԽՍՀ Հրազդանի շրջանի Մաքրավանք գյուղում (այժմ՝ Հրազդան քաղաքի շրջագծի մեջ)[1]։ Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական երկամյա բարձրագույն դասընթացները։ 1957-1960 թվականներին դասավանդել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան դպրոցում։ 1960-1963 թվականներին որպես խմբագիր աշխատել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության հրատարակչութիունների և պոլիգրաֆ արդյունաբերության գլխավոր վարչությունում, 1963-1967 թվականներին՝ մամուլի պետական կոմիտեում։ 1969-1974 թվականներին եղել է Արարատի «Արարատ» շրջանային թերթի խմբագիր, 1974-1977 թվականներին՝ Հայհրատպետկոմի քաղաքական-գեղարվեստական գրականության բաժնի պետ, 1977-1978 թվականներին՝ «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ։ 1978 թվականից եղել է «Սովետական գրող» հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրիկնային նվագներ, Երևան, Հայպետհրատ, 1957, 86 էջ[3]։
  • Անավարտ խոստովանություն, Երևան, Հայպետհրատ, 1964, 124 էջ[4]։
  • Ուշանում ես, արև, 1982։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այս հեղինակի ծննդյան թվականն ունի տարբերակներ։ Գրառման համար հիմք է ընդունվել վերջին աղբյուրի տարբերակը՝ 1933

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 465։
  3. Տոնյան, Ռազմիկ Գևորգի (1958). Տարոնցի, Սողոմոն (ed.). Իրիկնային նվագներ։ Բանաստեղծություններ. Առաջին գիրք. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  4. Տոնյան, Ռազմիկ Գևորգի (1963). Ումառյան, Սերգեյ Հովհաննեսի (ed.). Անավարտ խոստովանություն։ Բանաստեղծություններ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Տոնյան» հոդվածին։