Ռազմիկ Գրիգորյան (պատգամավոր)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմիկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1949 |
Ծննդավայր | Կոշ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 7, 2012 (63 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ռազմիկ Ցոլակի Գրիգորյան (հունվարի 10, 1949, Կոշ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2012, Երևան, Հայաստան), ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնական-անասնաբույժի որակավորմամբ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ընտրվել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ընտրվել Աշտարակի շրջխորհրդի և Կոշի գյուղխորհրդի պատգամավոր։ Աշխատել է Նաիրիի շրջանի Գետամեջի տոհմային թռչնաֆաբրիկայի տնօրեն, «Հայարդշին» բանկի Աշտարակի բաժանմունքի կառավարիչ։ Եղել է «Ագրարային» պատգամավորական խմբի անդամ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955-1965 թթ. - Աշտարակի շրջանի Կոշ գյուղի միջնակարգ դպրոց։
- 1966 թ. - Երևանի 25-րդ հերթափոխային հանրակրթական միջնակարգ դպրոցի 11-րդ դասարան։
- 1967-1972 թթ. - Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետ։
- 1971-1973 թթ. - Երևանի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանը։
- 1988-1989 թթ. - Կադրերի որակավորման դասընթացներ գյուղատնտեսական ինստիտուտում և Բաքվում՝ բարձրագույն կուսակցական դպրոց։
- 1995-1999 թթ. - Երևանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968-1971 թթ. - հայկական հակաժանտախտային կայանում, որպես հրահանգիչ։
- 1971-1973 թթ. - Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի շինվերանորոգման վարչությունում՝ որպես բանվոր։
- 1973-1974 թթ. - Երևանի Աերացիայի կայանում՝ որպես ավագ ինժեներ։
- 1974-1981 թթ. - Սովետաշեն (Նուբարաշենի) խոզաբուծական ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։
- 1981-1982 թթ. - Աշտարակի շրջանի Արուճի ճագարաբուծական սովխոզում՝ որպես ավագ անասնաբույծ։
- 1982-1984 թթ. - Աշտարակի շրջխորհրդի գործկոմի գյուղատնտեսության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։
- 1984-1987 թթ. - Աշտարակի շրջանի Կոշի սովխոզի տնօրեն։
- 1987-1990 թթ. - Ժողովրդական դեպուտատների Աշտարակի շրջխորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես նախագահ։
- 1990-1995 թթ. - «Հայթռչնարդի» հանրապետական արտադրական միավորման Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն։
- 1995-2001 թթ. - «Արդշինբանկ» ԲԲԸ Աշտարակի բաժանմունքի կառավարիչ։
- 2001 թ.-ից մինչ մահը - «ԱՐԱՄԵ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985-1988 թթ. - Կոշի գյուղխորհրդի պատգամավոր։
- 1988-1990 թթ. - Աշտարակի շրջխորհրդի պատգամավոր։
- 1990-1995 թթ. - Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր (թիվ 164 ընտրատարածք)։
- «Ագրարային» պատգամավորական խմբի անդամ։
Ամուսնացած։ Ունի 3 երեխա և 8 թոռ։