Ռազմիկ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմիկ Ալեքսանյան
Ռազմիկ Ալեքսանյան.jpg
հոկտեմբերի 5, 1944(1944-10-05) - հունիսի 21, 1992(1992-06-21) (47 տարեկան)
ԾննդավայրԱյգեստան
Մահվան վայրՆախիջևանիկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ռազմիկ Վազգենի Ալեքսանյան (5 հոկտեմբերի, 1944, Այգեստան, Ասկերանի շրջան - 21 հունիսի, 1992, Նախիջևանիկ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Ալեքսանյանը ծնվել է 1944 թ. հոկտեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել է Երևանում։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Բրյանսկ, որտեղ աշխատել էր որպես գլխավոր ինժեներ։ Այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտ և շարունակել աշխատանքը։

Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր։ Մասնակցել է Ասկերանի շրջանի գյուղերի պաշտպանությանը։ Զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին Նախիջևանիկ գյուղի պաշտպանական մարտում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]