Ռադմիլա Շեկերինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռադմիլա Շեկերինսկայա
Radmila Shekerinska official portrait 2020 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Սկոպյեի համալսարան և Թաֆթսի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 10, 1972(1972-06-10)[1] (49 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]
Քաղաքացիություն Flag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա

Ռադմիլա Շեկերինսկայա (մակեդոներեն՝ Радмила Шекеринска Јанковска, հունիսի 10, 1972(1972-06-10)[1], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]), հյուսիսմակեդոնացի պետական գործիչ, 2004 թվականին Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադմիլա Շեկերինսկայան ծնվել է 1972 թվականի հունիսի 10-ին Սկոպիեում։ 1995 թվականին Սկոպիեում ավարտել է Սուրբ Կյուրեղ և Մեթոդիոսի համալասարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1996 թվականին աշխատել է Բաց հասարակություն ինստիտուտի հասարակության հետ կապերի օգնական։ 1997 թվականից մինչև 2002 թվականը էլեկտրատեխնիկայի ամբիոնում օգնական է եղել[4]։

2007 թվականին Միացյալ Նահանգների Թաֆթս համալսարանի «Ֆլեթչեր» իրավունքի և դիվանագիտության դպրոցում ավարտել է մագիստրատուրան[5]։

Տիրապետում է անգլերենին և ֆրանսերենին, էլեկտրատեխնիկայի հետ կապված մի շարք գիտանական աշխատանությունների հեղինակ[6]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Շեկերինսկայան մի քանի անգամ ընտրվել է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության ղեկավար գրասենյակի անդամ։ 1995 թվականից համարվում է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության պրեզիդիումի անդամ, իսկ 1999 թվականին ընտրվել է այդ կուսակցության արտաքին գործերի քարտուղարի տեղակալ[7]։ 1995 թվականից մինչև 1999 թվականն իրականացրել է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական երիտասարդական միության նախագահի պարտականությունները։ 2006 թվականի նոյեմբերի 5-ին նա ընտրվել է կուսակցության նախագահ, սակայն 2008 թվականի գարնանն արտահերթ ընտրություններից հետո, որում կուսակցությունը պարտություն է կրել, նույն տարվա սեպտեմբերի 19-ին հրաժարական է տվել։ Կուսակցության ժամանակավոր նախագահ էր ընտրվել նրա տեղակալներից մեկը՝ Զորան Զաևը[8]։

1996 թվականից մինչև 1998 թվականը Շեկերինսկայան համարվել է Սկոպիեի քաղաքական խորհրդի անդամ։ 1998 թվականին ընտրվել է Մակեդոնիայի Հանրապետության Ժողով։ 2002 թվականին կրկին ընտրվել է Ժողովի պատգամավոր և Բրանկո Ցրվենսկովսիի կառավարությունում միանգամից նշանակվել է Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի եվրոպական ինտեգրման և արտաքին օգնության համակարգման տեղակալ։

Ցրվենսկովսիի երկրի նախագահ ընտրվելուց հետո Ռադմիլա Շեկերինսկայան 2004 թվականի մայիսից մինչև հունիսը իրականացրել է կառավարության առաջնորդի պարտանականությունները, մինչև վարչապետ Հարի Կոստովի նշանակումը։ Կոստովի հրաժարականից հետո Ռադմիլան որոշ ժամանակով կրկին իրականացրել է երկրի վարչապետի պարտականությունները։ Կոստովի և Բուչկովսկիի կառավարություններում մնացել է փոխվարչապետի պաշտոնում։

2009 թվականի հունիս - հուլիս ամիսներին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Կիրգիզիայում նախագահական ընտրություններին հետևելու առաքելությունը[9]։

2017 թվականից հունիսի 1-ից համարվում է Հյուսիսային Մակեդոնիայի պաշտպանության նախարարը[10]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադմիլա Շեկերինսկայան 2006 թվականից ամուսնացած է բիզնեսմեն Բոժիդար Յանկովսկիի հետ, երեխաներ չունեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]