Ջրընկալ օլիմպիական
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջրընկալ օլիմպիական | |
![]() Ջրընկալ օլիմպիական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
Ցեղ | Արծվամագիլ (Aquilegia) |
Տեսակ | Ջրընկալ օլիմպիական (A. olympica) |
Միջազգային անվանում | |
Aquilegia olympica |
Ջրընկալ օլիմպիական (լատին․՝ Aquilegia Olimpica), Հրանունկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույս է։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմանականում հանդիպում է Հայկական ՍՍՀ-ի հյուսիսարևելյան շրջաններում, վերին անտառային, ինչպես նաև Ստեփանավանի, Սպիտակի և Իջևանի տարածքների մերձալպյան գոտիներում։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացած է արմատային համակարգը, հողում խորանում է մինչև 60 սմ։ Բարձրությունը հասնում է 35-40 սմ-ի։ Տերևները՝ կապտականաչավուն են, կտրտված և շատ գեղեցիկ։Ունի յուրահատուկ դուրեկան բուրմունք։ Պսակը՝ երկնագույն, պսակաթերթիկները սպիտակ են կենտրոնում մինչև 7 սմ տրամագծով։ Ծաղկման շրջանում մեկ բույսի վրա բացվում է մինչև 25-30 ծաղիկ։ Բազմանումը կատարվում հիմնականում սերմերով նաև թփի բաժանման միջոցով։ Ցանքը կատարում են աշնանը կամ վաղ գարնանը։ Ծաղկել սկսում է ցանքի հաջորդ տարվանից, ավելի առատորեն ծաղկում է կյանքի երրորդ տարում։ Սվերասեր, չափավոր խոնավասեր բույս է, պահանջում է սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողեր։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ է նաև ջրընկալի բուժիչ նշանակությունը։ Դեռևս վաղ ժամանականերից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ, որպես հակալնդախտային՝ ցավազրկիչ։ Իր մեջ պարունակում է նաև ալկալոինդներ։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում օգտագործվում է լանդշաֆտային ոճի ծաղկադեկորատիվ ձևավորումներում, մեծ մասամբ ստվերում գտնվող կոմպոզիցիաներում հատկապես քարապարտեզներում, ալպինարիաներում։ Ծաղիկները օգտագործվում են ծաղկափնջերում և ծաղկային վերադաշնակումներում։ Բազմացման համար սերմերը կարելի է հավաքել անմիջապես բնությունից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լ․ Վ․ Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
- Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1937
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրընկալ օլիմպիական» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրընկալ օլիմպիական» հոդվածին։ |
|
|