Արծվամագիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջրընկալից)
Jump to navigation Jump to search
Արծվամագիլ
Wald-Akelei.JPG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ցեղ Արծվամագիլ (Aquilegia)
L., 1753

Արծվամագիլ, ջրընկալ[1], ջրահավաք, արծվակտուց[2] (լատ.՝ Aquilegia), հրանունկազգիների (գորտնուկազգիների) ընտանիքին պատկանող բույսերի ցեղ։ Հայտնի է արծվամագիլի 101[3] (այլ տվյալներով՝ 75)[4] տեսակ։

Մշակության մեջ հայտնի է մոտ 35 տեսակ[5]։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquilegia pyrenaica

Բազմամյա խոտաբույսեր են, տերևները բարդ, եռակի փետրաբաժան են, խոր կտրտված, կապտականաչավուն։ Ցողունի բարձրությունը 30-60 սմ է։ Ծաղիկները միաթերթ են կամ բազմաթերթ, մեկական, խոշոր, բաժակաթերթերը 5-ն են՝ կապտավուն, հազվադեպ՝ վարդագույն, պսակաթերթիկները՝ սպիտակ նեկտարակիր - պսակաթերթերը՝ 5, ձագարաձև ձգված, որպես նեկտարակիր խթան։ Երբեմն խթաններ չկան։

Առէջները շատ են, վարսանդները՝ 12-15։

Պտուղը բազմատերևապտուղ է, կազմված է 5 պարկուկից։

Ծաղկում է հուլիսի երկրորդ կեսից։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ ջրընկալ օլիմպիական (Aquilegia olympica

Հայրենիքը Կովկասն է, վայրի վիճակում հանդիպում է Հայաստանի հյուսիսային շրջաններում, վերին անտառային, ինչպես նաև Սպիտակի, Իջևանի մերձալպյան գոտիներում։

Տարածված է Լոռու և Տավուշի մարզերի մերձալպյան գոտիներում։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունավոր է. պարունակում է ալկալոիդներ։ Ծաղիկներն օգտագործվում են ծաղկեփնջերում և ծաղկային ձևավորումներում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրընկալն ունի նաև բուժիչ նշանակություն։ Վաղ ժամանակներից ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է որպես հակալնդախտային՝ ցավազրկիչ միջոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Булавкина А. А. Род 523. Водосбор, Орлики — Aquilegia // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1937. — Т. VII. — С. 86—99. — 792 + XXVI с. — 5200 экз.
  2. В научной литературе встречаются разные русские названия рода. В частности, в статье Луферов А. Н. Таксономический конспект лютиковых (Ranunculaceae) Дальнего Востока России. Turczaninowia 2004, 7(1) употребляются названия водосбор и аквилегия
  3. Species of Aquilegia по данным сайта The Plant List(անգլ.)(լատ.)
  4. USDA, ARS, National Genetic Resources Program. Germplasm Resources Information Network — (GRIN) [Online Database]. National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland
  5. Аквилегия. Биологические особенности. Энциклопедия декоративных садовых растений.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png