Ջունգլի (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջունգլի
ռումիներեն՝ Jungla
Երկիր Ավստրալիա
 Միացյալ Թագավորություն[1]
Ժանրդրամա, գրքերի էկրանավորում, ֆիլմ փրկվելու մասին և արկածային ֆիլմ
Թեմակենդանի մնալը և Yossi Ghinsberg?
ՀիմքLost in the Jungle: A Harrowing True Story of Adventure and Survival?
Թվականհոկտեմբերի 26, 2017[2], 2017, նոյեմբերի 9, 2017 և հոկտեմբերի 20, 2017[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳրեգ ՄաքԼին
Սցենարի հեղինակJustin Monjo?
ԴերակատարներԴենիել Ռեդքլիֆ, Ալեքս Ռասել և Թոմաս Կրեչման
ՕպերատորStefan Duscio?
ԵրաժշտությունՋոննի Կլայմեկ
Պատմվածքի վայրՀարավային Ամերիկա և Ամազոնի խոնավ անտառներ
Տևողություն115 րոպե
Շահույթ1 906 640 $[4]

«Ջունգլի» (անգլ.՝ Jungle), ավստրալիական կենսագրական թրիլլեր։ Հիմնված է իսրայելցի ճանապարհորդ Յոսի Գինսբերգի 1981 թվականին Ամազոնի ջունգլիներ կատարած ճանապարհորդության իրական պատմության վրա։ Ռեժիսորը Գրեգ ՄաքԼինն է և սցենարի հեղինակը՝ Ջասթին Մոնժոն։ Գլխավոր դերերում են Դենիել Ռեդքլիֆը՝ Գինսբերգի դերում, և Թոմաս Կրեչմանը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական դեպքերի վրա հիմնված պատմություն մի խումբ ընկերների մասին, որոնք ուղևորվում են Բոլիվիայի ջունգլիներ[5][6]։

1980 թվականների սկզբին իսրայելական բանակում երեք տարի ծառայելուց հետո ճանապարհորդ Յոսի Գինսբերգը (Դենիել Ռեդքլիֆ) մեկնում է Բոլիվիա՝ ուսումնասիրելու Ամազոնի ջունգլիները։ Այնտեղ նա հանդիպում է դպրոցի շվեդ ուսուցիչ Մարկուս Շտամին և նրա ընկեր ամերիկացի լուսանկարիչ Քևին Գեյլին։ Լա Պասում ավստրիացի դիրիժոր Կառլ Ռուհպրեկտերը խոստանում է ճանապարհորդներին տանել ջունգլիներում բնակվող հնդկացիական ցեղի մոտ։ Յոսին համոզում է ընկերներին գնալ ջունգլիներով։

Մի քանի օր նրանք քայլում են ջունգլիներում։ Մարկուսի վնասված ոտքերի պատճառով ճանապարհորդները որոշում են բաժանվել․ Կառլն ու Մարկուսը երեք օր անց ոտքով կվերադառնան Լա Պաս, իսկ Յոսին և Քևինը կշարունակեն լաստանավով գետի երկայնքով։ Երբ նրանց լաստանավը կոտրվում է ուժեղ հոսանքից, ընկերները կորցնում են միմյանց։ Քևինին չգտնելով՝ Յոսին փորձում է դուրս գալ ջունգլիներից և օգնություն կանչել։ Նա ստիպված է ինքնուրույն սնունդ փնտրել, թաքնվել անձրևից և գիշատիչներից, հաղթահարել վտանգավոր խոչընդոտները և հուսահատության զգացումը։ Օրեցօր փրկության հույսը մարում է, և Յոսին կասկածի տակ է դնում ջունգլիներից փրկության հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, տեղացիները գտնում են Քևինին և նրան տանում Ռուրենաբակ՝ Յոսիի գտնվելու վայրից 200 կմ հեռավորության վրա։ Քևինը հրաժարվում է հավատալ իշխանություններին, որ այսքան շաբաթ անց անհնար է կենդանի գտնել Յոսիին և համոզում է նավավարին գետով գնալ ընկերոջ հետևից։ Ուժասպառ, վիրավոր Յոսիին գտնում են ափին։

Վերջաբանում ասվում է, որ Կառլին ու Մարկուսին այլևս երբեք չեն տեսել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դենիել Ռեդքլիֆ - Յոսի Գինսբերգ[7]
  • Թոմաս Կրեչման - Կառլ Ռուհպրեկտեր[8]
  • Ալեքս Ռասել - Քևին Գեյլ[8]
  • Յազեկ Կոման - Մոնի Գինսբերգ
  • Փերիս Մոլետի - բոլիվիացի
  • Յասմին Քասիմ - Քինա
  • Լիլի Սալիվան - Էմի
  • Ջոել Ջեքսոն - Մարկուս
  • Լուիս Խոսե Լոպես- Թիկո
  • Էնջի Միլիքեն - Սթելլա

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 10-ին հայտարարվել է, որ ֆիլմի գլխավոր դերը կկատարի Դենիել Ռեդքլիֆը[7]։ Մարտի 21-ին նախագծին միացել են Թոմաս Կրեչմանը և Ալեքս Ռասելը[8]։ Հիմնական նկարահանման գործընթացը սկսվել է 2016 թվականի մարտի 19-ին և տևել մինչև ապրիլի 13-ը[9]։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Կոլումբիայում և Քվինսլենդում (Ավստրալիա), որը, ռեժիսորի հավաստմամբ, «ավելի շատ էր նման Ամազոնի ջունգլիներին, քան դրանք՝ Ամազոնի ջունգլիները»[10]։ Իր ճանապարհորդության ընթացքում Յոսին կորցրել է մոտ 15 կգ քաշ (35 ֆունտ)։ Ռեդքլիֆը ցանկանում էր ճշմարտանման ցույց տալ հերոսի տառապանքը։ Այդ պատճառով նա ինքնակամ խիստ սննդառեժիմ է պահել ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում և զբաղվել է մարզչի հետ։  Նկարահանումներից անմիջապես առաջ երկու օր ամբողջովին սոված է եղել։ «Ես կողմնակից չեմ կերպարին լիովին հարմարվելուն, բայց այդպես ինձ համար ավելի հեշտ կլինի հանդիսատեսին ստիպել հավատալու պատմությանը»,- իր վիճակով մտահոգված մտերիմներին հանգստացրել է Դանիելը[11]։ Յոսին պնդում էր, որ գիշատչին վախեցրած հնարքը՝ կրակայրիչով և սփրեյով, նա տեսել Է Ջեյմս Բոնդի ֆիլմերում, և հնարքի տպավորիչ տեսարանը հայտնվել է ֆիլմում[12]։

2017 թվականի օգոստոսի 3-ին տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան Մելբուռնի միջազգային կինոփառատոնում[13]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարը շարունակել է ռոբինզոնադի և գոյատևման թեման, որը սկսել էր Ռեդքլիֆը «Շվեյցարական դանակ մարդը» ֆիլմում և ՄաքԼինը «Գայլի փոս»-ում։ Այս ֆիլմերը միավորում է նաև ցածր բյուջեն և ինդի ոճը։ 2017 թվականի ֆիլմը նկարագրում է պատահական ռոբինզոնի դժբախտ պատահարները․ սովորական քաղաքային բնակիչ, որը գործնականում իրական պատրաստություն չէր ունեցել ջունգլիներում գոյատևելու համար։

Քննադատների գնահատականը հակասական էր։ Ռոջեր Էբերթի կայքը հատկանշել է օպերատորական հետաքրքիր աշխատանքը։ Երկխոսությունները վատորակ են և ակնհայտորեն «Ջունգլի»-ի ամենաստացված մասը չեն։ Դանիելի անբնական առոգանությունը, որով պատկերում է օտարերկրացուն, նույնպես հաճելի չէ հեռուստադիտողին։ Սակայն ֆիլմի երկրորդ մասը կտրուկ պարտվում է առաջինին։ Ռեդքլիֆի՝ գլխավոր հերոսի տառապանքները հուսալիորեն պատկերելու ջանքերը, ոչ մի կերպ չեն բացահայտվում։ Փոխարենը ռեժիսորը տարվում է հատուկ էֆեկտներով և տեսիլքներով, որոնք այցելել են գլխավոր հերոսին[14]։ Ջանեթ Կաստուլիսը (Նյու Յորք Թայմս) նշել է դերասանի ջանքերը և այն փաստը, որ միայն Ռեդքլիֆը պետք է փրկեր կինոնկարը։ Երկրորդական հերոսները բոլորովին աննկատելի են[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Internet Movie Database — 1990.
  4. Box Office Mojo — 1999.
  5. «Дэниел Рэдклифф будет выживать в джунглях Амазонки». THR Russia (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. Michael Rosser (2016 թ․ օգոստոսի 26). «Daniel Radcliffe headed to Zurich Film Festival». Screen (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. 7,0 7,1 Patrick Frater (2016 թ․ փետրվարի 10). «Daniel Radcliffe-Starrer 'Jungle' to Shoot in Australia». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. 8,0 8,1 8,2 Mia Galuppo (2016 թ․ մարտի 21). «Thomas Kretschmann, Alex Russell Join Daniel Radcliffe in Thriller 'Jungle'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. «Filming Wraps in Colombia on Adventure Drama Jungle, Starring Daniel Radcliffe and Supported by Law 1556». Locationcolombia.com. 2016 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. The Hollywood stars who are, and aren’t, coming to Qld Արխիվացված 2017-11-07 Wayback Machine (Ստուգված է 5 Նոյեմբերի 2017)
  11. Daniel Radcliffe sacrificed his health by not eating for two days during harrowing Jungle filming Արխիվացված 2017-11-07 Wayback Machine (Ստուգված է 5 Նոյեմբերի 2017)
  12. Daniel Radcliffe’s extraordinary diet to drop weight for new 'Jungle' role playing lost trekker revealed Արխիվացված 2017-11-07 Wayback Machine (Ստուգված է 5 Նոյեմբերի 2017)
  13. Zack Sharf. «'Jungle' Trailer: Daniel Radcliffe Gets Sent to Wilderness Hell | IndieWire» (անգլերեն). www.indiewire.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  14. movie review / Roger Ebert Արխիվացված 2017-11-16 Wayback Machine (Ստուգված է 16 Նոյեմբերի 2017)
  15. Review: Braving Foot Rot and Fire Ants in the Amazon ‘Jungle’ / NY Times Արխիվացված 2017-11-16 Wayback Machine (Ստուգված է 16 Նոյեմբերի 2017)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]