Ջումա մզկիթ (Գանձակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջումա մզկիթ (այլ կիրառումներ)
Ջումա մզկիթ ադրբ.՝ Şah Abbas məscidi | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Ադրբեջան |
Վարչատարածք | Գանձակ |
Հիմնվել է | 1606 |
Կառուցման սկիզբ | 1606 |
Ճյուղ/ավանդույթ | Շիա իսլամ |
Կարգավիճակ | գործող |
Հիմնադիր | Շահ Աբաս |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Շեյխ Բահեդին Մուհամեդ Ամիլ |
Ոճ | Իսլամական |
Գանձակի Ջումա մզկիթ (Շահ Աբասի մզկիթ), գտնվում է Գանձակ քաղաքի կենտրոնում։ Նաև տաճարը հաճախակի կոչվում է «Շահ Աբասի մզկիթ», քանի որ կառուցվել է նրա գահակալության տարիներին։
Կառուցվել է 1606 թվականին Շեյխ Բահեդին Մուհամեդ Ամիլ ճարտարապետի նախագծով[1]։ 1776 թվականին մզկիթի շենքին երկու մինարե է ավելացվել։ Կառուցված է Գանձակի համար ավանդական աղյուսից։ Մզկիթին կից երկար ժամանակ մեդրես էր գործում, որտեղ մի ժամանակ գեղագրություն էր դասավանդում հայտնի բանաստեղծ և գիտնական Միրզա Շաֆի Վազեհը։
2008 թվականին մզկիթի շենքը հիմնավորապես վերանորոգվել է։ Աշխատանքների ժամանակ գտնվել են ցարական Ռուսաստանի թղթադրամներ։ Այդ հայտնաբերումը թույլ է տալիս եզրակացնել, որ վերջին վերանորոգման աշխատանքները մզկիթի տարածքին կատարվել են 1910 թվականին, այլ ոչ թե 18-րդ դարում՝ Ջավադ խանի օրոք, ինչպես ենթադրվում էր որոշ ժամանակ առաջ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Իմաստության գանձարան». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Գանձակի Շահ Աբասի մզկիթում հին թղթադրամներ են գտել
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեղծվել է Շահ Աբսի մզկիթի մանրօրինակը(չաշխատող հղում)