Միրզա Շաֆի Վազեհ
Միրզա Շաֆի Վազեհ ադրբ.՝ میرزا شفیع واضح | |
|---|---|
| Ծնվել է | 1794[1] |
| Ծննդավայր | Գանձակ, Գանձակի խանություն |
| Վախճանվել է | նոյեմբերի 16, 1852 |
| Վախճանի վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
| Գերեզման | Pantheon of Azeri figures |
| Գրական անուն | Vazeh |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գեղագիր, գրող, մանկավարժ և ուսուցիչ |
| Լեզու | ադրբեջաներեն և պարսկերեն |
| Քաղաքացիություն | |
| Ժանրեր | Գազել, Մուխամազ, masnavi? և Ռուբայաթ |
| Միրզա Շաֆի Վազեհ Վիքիքաղվածքում | |
Միրզա Շաֆի Վազեհ (1794[1], Գանձակ, Գանձակի խանություն - նոյեմբերի 16, 1852, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), ադրբեջանցի բանաստեղծ, լուսավորիչ, մանկավարժ։ Գրել է պարսկերեն և ադրբեջաներեն լեզուներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է պարսկերենի ուսուցիչ Թիֆլիսում (1840 թվականից), որտեղ մոտիկից առնչվել է Խաչատուր Աբովյանի, Ա․ Բաքիխանովի, Մ․ Ախունդովի և ուրիշների հետ։ Դրել է ինտիմ-քնարական և երգիծական բանաստեղծություններ, գլխավորել բանաստեղծների «Իմաստության խմբակ»-ը։ Զարգացրել է պարսկական դասական պոեզիայի ավանդույթները։ Գերմանացի բանաստեղծ Ֆ․ Բոդենշտեդտը Վազեհի բանաստեղծությունների թարգմանությունները զետեղել է իր գրառումներում («Հազար ու մեկ օր Արևելքում», 1850), ապա հրապարակել «Միրզա Շաֆիի երգերը» (1881) թվականին, որոնք բազմիցս թարգմանվել են եվրոպական լեզուներով։ Վազեհը կազմել է ադրբեջաներեն պոեզիայի առաջին քրեստոմատիան և «Թաթարերեն ռուսերեն բառարան» (ռուս․ մանկավարժ Ի․ Դրիգորեի հետ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրզա Շաֆի Վազեհ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրզա Շաֆի Վազեհ» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 226)։ |