Ջուզեպպե Գարիբալդիի հուշարձան (Բուենոս Այրես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ջուզեպպե Գարիբալդիի հուշարձան (Բուենոս Այրես)
Plaza Italia in Buenos Aires.jpg
'
Կոորդինատներ34°34′53.00″ հվ. լ. 58°25′15.15″ ամ. ե. / 34.5813889° հս․. լ. 58.4208750° ավ. ե. / 34.5813889; 58.4208750Կոորդինատներ: 34°34′53.00″ հվ. լ. 58°25′15.15″ ամ. ե. / 34.5813889° հս․. լ. 58.4208750° ավ. ե. / 34.5813889; 58.4208750

Ջուզեպպե Գարիբալդիի հուշարձան (իսպ.՝ Monumento a Giuseppe Garibaldi), ազատության և հայրենի Իտալիայի անկախության համար հերոսաբար մարտնչած Ջուզեպպե Գարիբալդիին պատկերող արձան, որ տեղադրված է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հարևանությամբ գտնվող Պալերմո քաղաքի Իտալիայի հրապարակում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպե Գարիբալդին (1807-1882 թթ.) իտալացի ռազմական և քաղաքական մեծանուն գործիչ էր: Նա քսան տարեկանից միացել է կարբոնարիներին՝ օտարի լծից հայրենիքն ազատագրելու համար պայքարի ելած իտալացի հայրենասեր հեղափոխականներին և ղեկավարել է ազատագրական պայքարը հայրենասեր ուժերի ապստամբության ծանր, ցավալի պարտությունից հետո: Անձնուրաց կամավորներից կազմված նրա հազարյակը, մեկը մյուսին հաջորդած հաղթական մարտեր մղելով, զավթիչներից ազատագրել է հայրենի Իտալիան: Դրանից հետո նա իտալական լեգեոնը տարել է Հարավային Ամերիկա, մարտական ընկերների հետ մասնակցել Ուրուգվայի քաղաքացիական պատերազմին, հաղթանակած՝ վերադարձել հայրենիք, որտեղ իր հսկողության տակ է վերցրել Ռիսորջիմենտոյի ժամանակաշրջանում բռնկված բախումները: Եվրոպայում և Հարավային Ամերիկայում Գարիբալդիի հաղթական ռազմական արշավանքները նկատի առնելով՝ նրան կոչել են «Երկու աշխարհների հերոս» պատվանունով:

Ահա այս հերոսի վեհապանծ, հեծյալ արձանն են մայրաքաղաք Բուենոս Այրեսի շրջաններից մեկը դարձած արգենտինական Պալերմո քաղաքին նվիրել այդ քաղաքի իտալական համայնքի ներկայացուցիչները: Իտալացի քանդակագործ Էուջենիո Մականիանիի լավագույն աշխատանքներից մեկը արժանիորեն համարվող այդ հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 1904 թվականի հունիսի 19-ին, թեև դրա պատվանդանի հիմնադրումն սկսվել էր դեռ տարիներ առաջ՝ 1898 թվականին[1]։ Քանդակագործը արձանը պատրաստել է իտալական Բրեշիա քաղաքում գտնվող իր արվեստանոցում, ապա նավով ուղարկել Արգենտինա: Դա փաստորեն Ջուզեպպե Գարիբալդիի հուշարձանի հեղինակային կրկնօրինակն է, քանի որ ճիշտ այդպիսի մի արձան էլ տարիներ առաջ կանգնեցվել էր Բրեշիայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]