Ջուզեպպե Գաբրիելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Գաբրիելի
իտալ.՝ Giuseppe Gabrielli
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1903(1903-02-26)[1]
ԾննդավայրԿալտանիսետա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[1]
Մահացել էնոյեմբերի 29, 1987(1987-11-29)[1] (84 տարեկան)
Մահվան վայրԹուրին, Իտալիա[1]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունԹուրինի պոլիտեխնիկական համալսարան և Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան[2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[2] (1926)
ՄասնագիտությունQ10497074? և ճարտարագետ
ԱշխատավայրԹուրինի պոլիտեխնիկական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹուրինի գիտությունների ակադեմիա[1]
 Giuseppe Gabrielli Վիքիպահեստում

Ջուզեպպե Գաբրիելի (փետրվարի 26, 1903(1903-02-26)[1], Կալտանիսետա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[1] - նոյեմբերի 29, 1987(1987-11-29)[1], Թուրին, Իտալիա[1], իտալ.՝ Giuseppe Gabrielli), իտալացի ավիակոնստրուկտոր և ինժեներ, առավել հայտնի է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բազմաթիվ ռազմական ինքնաթիռների մշակմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Գաբրիելին ծնվել է Սիցիլիայի Կալտանիսետա քաղաքում։ Կրթություն է ստացել է Թուրինի պոլիտեխնիկական համալսարանում և Գերմանիայի Աախեն քաղաքում, որտեղ նրա ուսուցիչը եղել է հայտնի ֆիզիկոս-ինժեներ Թեոդոր ֆոն Կարմանը։ Գաբրիելին որպես դիզայներ իր աշխատանքը սկսել է «Piaggio» ընկերությունում, բայց շուտով Ջովաննի Անյելլի նրան հրավիրել է Fiat՝ ղեկավարելու օդագնացության բաժինը։

Գաբրիելին նախագծել է 142 ինքնաթիռ, բոլորը, որոնք կրում են իր անվան սկզբնատառը, այդ թվում՝ «G. 50», «G. 55», «G. 8»0 (Իտալիայում նախագծված առաջին ռեակտիվ ինքնաթիռներից մեկը), «Aeritalia G. 91»-ը, որը հաղթել է 1950-ականներին ՆԱՏՕ-ի լավագույն կործանիչների մրցույթում, ինչպես նաև «G. 222» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որի հիման վրա հետագայում նախագծվել է «Alenia C-27 Spartan»-ը։

Գաբրիելին գերմանական օդագնացության և տիեզերագնացության ընկերության (Gesellschaft für Luft - und Raumfahrt) կողմից պարգևատրվել է Լյուդվիգ Պրանդլի մեդալով՝ օդատիեզերական ճարտարագիտության ոլորտում ակնառու ներդրման համար։

Ջուզեպպե Գաբրիելին մահացել է Թուրինում 1987 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pozzato, Enzo (1998). "GABRIELLI, Giuseppe". Dizionario Biografico degli Italiani, Volume 51: Gabbiani–Gamba (in Italian). Rome: Istituto dell'Enciclopedia Italiana. ISBN 978-8-81200032-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]