Jump to content

Ջուզեպպե Բարեզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Բարեզի
իտալ.՝ Giuseppe Baresi
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1958(1958-02-07)[1][2] (66 տարեկան)
Ծննդավայր Տրավալիատո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ջուզեպպե Բարեզի (իտալ.՝ Giuseppe Baresi, փետրվարի 7, 1958(1958-02-07)[1][2], Տրավալիատո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան: 1988-1992 թվականներին եղել է Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի՝ Միլանի «Ինտերի» ավագը։ «Ինտերի» կազմում պաշտոնական հանդիպումների թվով զբաղեցնում է 5-րդ տեղը՝ 559 խաղ: Մեկ այլ հայտնի ֆուտբոլիստի ավագ եղբայրը՝ Ֆրանկո Բարեզին։

1982 թվական

Ջուզեպպե Բարեզին «Աուրորա» (Տրավալյատո) ակումբի սան է: Կարիերան սկսել է Միլանի «Ինտեր» ակումբում, որի կազմում իր նորամուտը նշել է 1977 թվականի հունիսի 1-ին Իտալիայի գավաթի արտագնա խաղում «Վիչենցայի» հետ, որում ներաձուրրին հաղթել է 3:0 հաշվով[3], Եվ հետո մեկ այլ խաղ անցկացրեց գավաթի խաղարկությունում: 1977/78 մրցաշրջանից սկսած Բարեզին ամուր տեղ է գրավել ակումբի հիմնական կազմում։ Նույն մրցաշրջանում նա նվաճեց իր առաջին գավաթը՝ Իտալիայի գավաթը: Դրանից հետո Բարեզին ևս 14 տարի հանդես է եկել «Ինտերում»՝ Իտալիայի առաջնությունում անցկացնելով 392 հանդիպում (10 գոլ), Իտալիայի գավաթի խաղարկությունում՝ 94 հանդիպում (2 գոլ) և եվրագավաթների խաղարկություններում՝ 73 հանդիպում (1 գոլ)[3]։ «Ինտերի» հետ Բարեզին նվաճել Է Իտալիայի երկու գավաթ, Իտալիայի երկու առաջնություն, ՈՒԵՖԱ-ի գավաթ և Իտալիայի սուպերգավաթ[4]։ «Ինտերնացիոնալի» կազմում Բարեզին վերջին հանդիպումն անցկացրել է 1992 թվականի մայիսի 24-ին «Ատալանտայի» հետ, խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0[3]։ «Ինտերից» հեռանալուց հետո Բարեզին տեղափոխվեց C1 սերիայի «Մոդենա» ակումբ, որտեղ 1994 թվականին ավարտեց կարիերան:

Իտալիայի հավաքականի կազմում Բարեզին մասնակցել է 18 հանդիպման։ Ազգային թիմի կազմում նորամուտը նշել է 1979 թվականի սեպտեմբերի 26-ին Շվեդիայի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է իտալացիների հաղթանակով՝ 1:0: Հավաքականի կազմում Հաջորդ խաղը նա անցկացրել է Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հետ, իսկ ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնությունում անցկացրել է 3 խաղ: Բարեզին մասնակցել է նաև 1986 թվականի աշխարհի առաջնությանը։ Այս մրցաշարի վերջին խաղը՝ հունիսի 17-ին Ֆրանսիայի հետ, Բարեզիի վերջին խաղն էր հավաքականի կազմում[5]:

Խաղային կարիերան ավարտելուց հետո Բարեզին վերադարձել է «Ինտեր»: Այնտեղ նա մարզել է ակումբի տարիքով ամենաերիտասարդ ֆուտբոլիստներին, այնուհետև երիտասարդական թիմին։ 2001-2008 թվականներին Բարեզին եղել է «Ինտերի» ամբողջ երիտասարդական հատվածի կառավարիչը, որը հաղթել Է Իտալիայի երիտասարդական երկու առաջնություններում, Իտալիայի երկու գավաթներում և Վիարեջոյի մրցաշարում: Այս ժամանակահատվածում հայտնաբերվեցին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Օբաֆեմի Մարտինսը, Գորան Պանդևը, Ջիովանի Պասկուալեն, Ֆրանչեսկո Բոլցոնին և Մարիո Բալոտելին: 2008 թվականի հունիսի 2-ին Բարեզին նշանակվեց «Ինտերի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական[6]։

Անձնական Կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգինայի դուստրը ֆուտբոլիստ է[7]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իտալիայի չեմպիոն: 1980, 1989
  • Իտալիայի գավաթակիր: 1978, 1982
  • Իտալիայի սուպերգավաթակիր: 1989
  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիր: 1991
  • Գաետանո Շիրեայի մրցանակի դափնեկիր (1992)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 «Профиль на inter.it». Արխիվացված է օրիգինալից 2010-06-10-ին. Վերցված է 2009-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Giuseppe Baresi: Prezioso Esempio». Արխիվացված է օրիգինալից 2010-01-21-ին. Վերցված է 2009-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Матчи Барези за сборную Италии». Արխիվացված է օրիգինալից 2010-01-13-ին. Վերցված է 2009-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Nuovo allenatore: Josè Mourinho all'Inter». Արխիվացված է օրիգինալից 2008-06-05-ին. Վերցված է 2009-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Regina Baresi, la figlia di capitan Beppe è la nuova promessa del calcio femminile». Արխիվացված է օրիգինալից 2021-01-25-ին. Վերցված է 2009-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]