Ջուզեպպե Անջելելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Անջելելի
պորտ.՝ Giuseppe Angelelli
Ծնվել էդեկտեմբերի 7, 1803(1803-12-07)[1]
ԾննդավայրԿոիմբրիա, Պորտուգալիա
Վախճանվել էնոյեմբերի 4, 1844(1844-11-04) (40 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա
ՔաղաքացիությունԻտալիա և  Պորտուգալիայի թագավորություն
ԿրթությունՖլորենցիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
 Giuseppe Angelelli Վիքիպահեստում

Ջուզեպպե Անջելելի (անգլ.՝ Giuseppe Angelelli դեկտեմբերի 7, 1803(1803-12-07)[1], Կոիմբրիա, Պորտուգալիա - նոյեմբերի 4, 1844(1844-11-04), Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի նկարիչ[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ նա ծնվել էր Պորտուգալիայում, նրա ծնողները իտալացի էին։ Նրանք շատ են ճանապարհորդել Բրազիլիայում (1807 թվական), Պերույում (1816 թվական), Ֆրանսիայում և Անգլիայում։ Միայն 1818 թվականին Անջելելին տեղափոխվում է Ֆլորենցիա` Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում` Պիետրո Բենվենուտի և Պիետրո Էրմինի մոտ սովորելու համար։ 1827 թվականին նա ճանապարհորդել է դեպի Եգիպտոս` ֆրանս-տոսկանական արշավախմբի հետ, որը ղեկավարում էին Իպոլիտո Ռոսելիլին և Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը. այնտեղ նա նկարել է շատ պատկերներ, որոնք հետագայում ներգրավվել են Ռոսելինի «Եգիպտոսի և Նուբիայի հուշարձանները» գրքում։ Նա նաև նկարում էր դիմանկարներ[4][5]։

Վերադառնալով Ֆլորենցիա` մեծ կոմսը հանձնարարում է Անջելելին նկարել ֆրանս-տոսկանյան արշավախմբի անդամներին Թեբեի ավերակներում։ Անջելելին նաև նկարում էր Աֆրիկյան բնապատկերներ և դիմանկարներ, այդ թվում` իր կնոջ դիմանկարը և ինքնանկարներ[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. Garollo, Gottardo (1907). Ulrico Hoepli (ed.). Dizionario biografico universale. Editore Libraio della Real Casa, Milan. էջ 93.
  3. Date in Gottardo is 1849, Treccani states 1844.
  4. Treccani encyclopedia.
  5. Istituto Matteucci short biography.
  6. «Angelelli, Joseph». Treccani. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Անջելելի» հոդվածին։