Ջորջ Պալադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջորջ Էմիլ Պալադե (ռումիներեն՝ George Emil Palade, նոյեմբերի 19, 1912(1912-11-19)[2][3][4][…], Յասի, Ռումինիա - հոկտեմբերի 7, 2008(2008-10-07)[1][2][3][…], Del Mar, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բջջային կենսաբանության ամերիկացի մասնագետ։ 1974 թվականին երկու գործընկերների հետ համատեղ ստացել է Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակ «Բջջի կառուցվածքային և ֆունկցիոնալ գործունեությանը վերաբերող հայտնագործությունների համար»։ Ուսումնասիրել է բջջի արտազատական ցիկլը ենթաստամոքսային գեղձի բջիջների օրինակի վրա՝ կիրառելով նշված ամինաթթուներ։

Ներբջջային տրանսպորտային փուլեր.

  • 0 րոպե — ռադիոակտիվ պիտակի ներմուծում
  • 3 րոպե — էնդոպլազմային ցանց (սպիտակուցի սինթեզի սկիզբը)
  • 17 րոպե — տրանսպորտային փուչիկ (պատրաստի արտադրանք)
  • 35 րոպե — ԱԳ (տրանս–մաս)
  • 1-1,5 ժամ — արտազատական փուչիկ (էկզոցիտոզ)

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1961)[5], Գիտությունների պապական ակադեմիայի (1975)[6] անդամ, Լոնդոնի թագավորական ըկերության օտարերկրյա անդամ (1984)[7]։

1992 թվականին ստորագրել է «Նախազգուշացում մարդկությանը» մանիֆեստը[8]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 — Ալբերտ Լասկերի մրցանակ՝ հիմնարար բժշկական հետազոտությունների համար
  • 1967 — Հայրդների միջազգային մրցանակ
  • 1970 — Լուիզ Գրոս Հորվիցսի մրցանակ
  • 1971 — Դիքսոնի մրցանակ
  • 1974 — Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ
  • 1981 — Ուիլսոնի մեդալ
  • 1985 — Շլեյդենի մեդալ
  • 1986 — ԱՄՆ-ի ազգային գիտական մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]