Ջորջ Չաքիրիս
Ջորջ Չաքիրիս անգլ.՝ George Chakiris | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1934[1] (90 տարեկան) |
Ծննդավայր | Norwood, Համիլթոն, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, պարող, երգիչ և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
georgechakiris.com | |
Ջորջ Չաքիրիս (անգլ.՝ George Chakiris, ծնվ. սեպտեմբերի 16, 1934[1], Norwood, Համիլթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պարող, երգիչ և դերասան, «Օսկար»-ի մրցանակակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Չաքիրիսը ծնվել է Օհայոյում հույն գաղթյալների ընտանիքում[2]։ 1947 թվականին 12 տարեկան հասակում նա առաջին անգամ հանդես եկավ մեծ էկրանին «Սիրո երգը» ֆիլմում Քեթրին Հեփբերնի հետ միասին գլխավոր դերում, որտեղ կատարեց երգչախմբում երգող փոքրիկ տղաներից մեկի դերը։ Պատանի տարիներին Չաքիրիսըայցելում էր պարի դպրոց[3], իսկ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո երեկոյան սկսել է երգի և դիամատիկական արվեստի դասեր վեցնել՝ կեսօրներին աշխատելով Լոս Անջելեսի տոնավաճառներից մեկում։
1950-ական թվականների ընթացքում նա հայտնվել է կինոյում, որպես կանոն, երգչախմբի անդամի կամ պարող կարգավիճակով։ Հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ջենթլմենները նախընտրում են շիկահերների» (1953), «Պայծառ Սուրբ ծնունդ» (1954) և «Ծաղիկների թմբուկի երգը» (1961):
Ջորջ Չաքիրիսը հաջողության գագաթնակետին հասավ 1961 թվականին, երբ կատարեց Բեռնարդոյի դերը «Վեսթսայդյան պատմություն» բրոդվեյան մյուզիքլի կինոտարբերակում։ Այդ ֆիլմի համար դերասանն արժանացավ «Օսկար»-ի և «Ոսկե գլոբուս»-ի երկրորդ պլանի լավագույն դերը կատարելու համար։
Կինոյի կարիերայի հետ միասին՝ Չաքիրիսը հանդես էր գալիս նաև Բրոդվեյում և նկարահանվում էր հեռուստատեսությունում։ 1960-ական թվականների սկզբին կայացավ նրա երաժշտական առաջնելույթը, ինչից հետո նա ձայնագրեց մի քանի հաջողակ հիթեր։ 1970-ական թվականների սկզբից Չաքիրիսը մեծավ մասամբ զբաղվում էր հեռուստատեսային գործունեությամբ, որտեղ հաջորդ քսան տարիների ընթացքում հայտնվել է այդ տարիներին հանրահայտ մի շարք սերիալներում, որոնց թվում էին «Նա սպանություն է գրել» և «Սանտա Բարբարա» սերիալները։ 1996 թվականին նա ավարտեց իր դերասանական կարիերան, իսկ նրա նոր աշխատանքը դարձավ արծաթից զարդերի պատրաստումը, որը նրա երբեմնի հոբբին էր[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար 1962 — «Երկրորդ պլանի լավագույն դերասան» («Վեսթսայդյան պատմություն»)
- Ոսկե գլոբուս 1962 — «Երկրորդ պլանի լավագույն դերասանа» («Վեսթսայդյան պատմություն»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ George Chakiris Biography (1934-). Film Reference.com.
- ↑ George Chakiris. Yahoo! Movies.
- ↑ Holleran, Scott. A Boy Like That. BoxOfficeMojo.com. 21 March 2003.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջորջ Չաքիրիս (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Չաքիրիս» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օհայոյում ծնվածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի պարողներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ