Ջորջ Ուիլյամ Ռասսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Ուիլյամ Ռասսել
George William Russell
Դիմանկար
Ծնվել էՓետրվարի 3, 1853
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն Լոնդոն, Անգլիա, ՄԹ
Մահացել էՄարտի 17, 1919
(66 տարեկան)
Մահվան վայրՄիացյալ Թագավորություն Լոնդոն, Անգլիա, ՄԹ
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն
ԱզգությունԱնգլիացի
ԿրթությունՀամալսարանի քոլեջ և Հերոու դպրոց
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և լրագրող
ԱմուսինԱմուրի
Ծնողներհայր՝ Lord Charles Russell?, մայր՝ Isabella Clarisa Davies?[1]
Զբաղեցրած պաշտոններՄեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Միացյալ Թագավորության 25-րդ պառլամենտի անդամ, Մեծ Բրիտանիայի 22-րդ գումարման պատգամավոր և member of London County Council?
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
 George W. E. Russell Վիքիպահեստում

Ջորջ Ուիլյամ Էրսկին Ռասսել (անգլ.՝ George William Erskine Russell, փետրվարի 3, 1853(1853-02-03)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 17, 1919(1919-03-17)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի քաղաքական գործիչ, Լիբերալ կուսակցության ղեկավարներից։ 1880-1885 թվականներին եղել է անգլիական պառլամենտի անդամ, 1892-1894 թվականներին՝ Հնդկաստանի գործերի նախարարի տեղակալ, 1894-1895 թվականներին՝ ներքին գործերի նախարարի տեղակալ։

Քաղաքական տարբեր խնդիրների մասին գրքերի և հոդվածների հեղինակ է։ 1895-1897 թվականներին անգլիական թերթերում և ամսագրերում հանդես է եկել հայկական հարցի վերաբերյալ հոդվածներով։ Քննադատել է լորդ Ռ. Սոլսբերիի պահպանողական կառավարության քաղաքականությունը հայկական հարցում, գտել, որ շնորհիվ իր աշխարհագրական դիրքի ու ռազմական ուժի Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է կասեցնել սուլթանական կառավարության «արյունալի չարագործությունները»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Ուիլյամ Ռասսել» հոդվածին։