Ջորջ Դոնիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Դոնիկյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1951(1951-12-15) (72 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունհեռուստահաղորդավար

Ջորջ Ջեքի Դոնիկյան (դեկտեմբերի 15, 1951(1951-12-15), Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի ռադիո- և հեռուստատեսային նորությունների նախկին հաղորդավար։ Աշխատել է SBS-ում, Nine Network-ում և Network 10-ում

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնիկյանը ծնվել և մեծացել է Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյի Քինգսֆորդ արվարձանում։ Նրա հայրը հայկական ծագումով հայ է եղել, որը Աթենքից Ավստրալիա էր եկել։ Նա մանկուց խոսել է հունարեն, հայերեն և թուրքերեն, սակայն անգլերեն չի իմացել մինչև 7 տարեկանը[1]։ Չնայած որ նրա հայրը ցանկանում էր, որ իր որդին դառնա բժիշկ կամ փաստաբան, Դոնիկյանը իր կոչումը գտել էր սպորտում, հատկապես՝ ֆուտբոլում։ 16 տարեկանում իր ցուցաբերած հիանալի ֆուտբոլային հմտությունների շնորհիվ նա գրավել էր Յոզեֆ Վենգլոշի ուշադրությունը, որը Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչն էր։ Սակայն նրա սպորտային կարիերան ավարտվել էր այն ժամանակ, երբ նա մարզումների ժամանակ ծանրություն բարձրացնելիս հոդախախտ էր արել իր ուսը[2]։

Ռադիոհաղորդավարի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ռադիոհաղորդավարի կարիերան Դոնիկյանը սկսել է որպես Հյուսիսային Քվինսլենդի 4AM ռադիոկայանի հաղորդավար, այնուհետև տեղափոխվել է Վուլոնգոնգ՝ 2WL-ի հաղորդավար։ Ըստ Դոնիկյանի՝ իր ռադիոհաղորդավարի կարիերայի ընթացքում նրան խնդրել են, որ իրեն անվանեն «Դոնեկան», քանի որ նրա ազգանունը անչափ դժվար է արտասանել և նույնիսկ հիշել այն, ավելի «ընդունելի» կլինի «Դոնեկան»-ը[2]։ 1979 թվականին նա գնացել է 2WS, որից հետո նա հաղորդավար է եղել Ադելաիդայի FIVEaa-ում, իսկ 2004 թվականի Մելբուռնի կոմերցիոն ռադիոյի համար լուսաբանել է Աթենքում անցկացվող ամառային օլիմպիական խաղերը։

Հեռուստատեսային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնիկյանի հեռուստատեսային կարիերան սկսվել է 1980 թվականին, երբ պատահական հանդիպում էր ունեցել Բրյուս Գինգելի հետ, որը իր բազմամշակութային I.M.B.C հեռուստահաղորդման համար ընտրել էր Դոնիկյանին, որը մեկնարկել է 1980 թվականին Մելբուռնում և Սիդնեյում։ Նա եղել է նաև SBS World News-ում Nine Network-ի և Ten News-ի համար լուրերի ընթերցող։

1988 թվականին Դոնիկյանը առաջին անգամ եղել է Ethnic Business Awards մրցանակաբաշխությանը, որը կարևորում է գաղթականների ունեցած հաջողությունները[3]։

1991 թվականին նա միայնակ ներկայացրել է Ten News-ը, սակայն մեկ տարի անց նրան է միացել Նիկի Դուայերը։ Network Ten-ից հեռացել է 2011 թվականի սեպտեմբերին և այժմ «ազատ գործակալ» է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Where Are They Now?: George Donikian». Drive with Michael Smyth. Australian Broadcasting Corporation. 891 ABC Adelaide. 2013 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 Courtis, Brian (1984 թ․ հունիսի 14). «'Irish' boy finally makes good». The Age. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. «Ethnic Business Awards». Ethnic Business Awards. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. «George Donikian farewells Channel 10». The Advertiser. News Limited. 2011 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]