Ջորդանո Բրունոյի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորդանո Բրունոյի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակարձան
ՔանդակագործEttore Ferrari?
Ստեղծում1889
Երկիր Իտալիա
ԲնակավայրRoma Capitale?
ՀասցեCampo de' Fiori
Նյութբրոնզ
 Monument to Giordano Bruno (Rome) Վիքիպահեստում

Ջորդանո Բրունոյի հուշարձան ստեղծվել է Էտտորե Ֆերարիի կողմից և տեղադրվել 1889 թվականին Հռոմի Կամպո դե Ֆիորիում (Իտալիա

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանթեիստ փիլիսոփա Ջորդանո Բրունոյի հուշարձանը պատվիրվել է մասոնների կողմից՝ ի պատասխան[1] էցիկլիկի, որը հրատարակվել է Հռոմի Լեո XIII պապի կողմից 1884 թվականի ապրիլի 20-ին։ Այդ էնցիկլիկայում մասոնականությունը պատկանում է «աղանդին, որտեղ բարձրացված են անհնազանդ սատանայական ոգին»[2]։ Կաթոլիկ եկեղեցու կողմից դատապարտված և հերետիկոսության համար այրված Ջորդանո Բրունոյի հուշարձանը առաջարկել է ստեղծել մասոն քանդակագործ Էտտորե Ֆերարին։

Հուշարձանի տեղադրման հարցը քննարկել է Հռոմի քաղաքային խորհուրդը։ Նրա պահպանողական կաթոլիկ մեծամասնությունը մերժեց առաջարկը և չհամաձայնեց արձանի տեղադրմանը։ Հռոմի համալսարանի ուսանողներից մի քանիսը շատ բացասաբար ընկալեցին այս որոշումը[3]։

Էտտորե Ֆերարին աշխատանքը կատարել է անվճար։ Բրունոյի հուշարձանի կառուցման արգելքի պատճառով քանդակը մի քանի տարի գտնվել է արհեստանոցում։ Քաղաքային խորհրդի վերընտրությունից հետո նրա նոր կազմը թույլ տվեց տեղադրել արձանը Հռոմի կենտրոնական հրապարակներից մեկում՝ որտեղ Ջորդանո Բրունոն այրվել էր հերետիկոսության համար 1600 թվականի փետրվարի 17-ին[4]։ 1889 թվականի հունիսի 9-ին հուշարձանի բացման ժամանակ հրապարակը զարդարված էր բազմաթիվ հասարակական կազմակերպությունների դրոշներով։

Պրոֆեսոր Ջավաննի Բովիոն կոչ պատրաստեց, որում ասվում էր[5]

Ով էլ որ գնա Հռոմ ՝ հարգելու կանգնեցված հուշարձանը, կզգա, որ ազգերի և լեզուների տարբերությունը թողել է իր հետևում և մտել է հայրենիք, որտեղ չկան այդ միջնապատերը։ Բոլոր ժողովուրդների համաձայնությամբ և դրամական միջոցներով տեղադրվող հուշարձանի բացմանը ներկա գտնվողները դրանով կվկայեն, որ Բրունոն ձայն բարձրացրեց հանուն մտքի ազատության բոլոր ժողովուրդների համար և իր մահով համաշխարհային քաղաքում օծեց այդ ազատությունը։

Այսօր Կամպո Դեյ Ֆիորի հրապարակում հուշարձանի տեղադրման վայրը աթեիստների և ազատամիտների ամենամյա տարբեր միջոցառումների անցկացման կենտրոնն է[6]։

Հուշարձանի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանը լրիվ չափի է, Ջորդանո Բրունոն պատկերված է ամբողջ հասակով կանգնած, ձեռքերը խաչած, որոնց մեջ պահում է գիրքը, գլուխը ծածկված է գլխարկով։ Արձանը տեղադրված է բարձր պատվանդանի վրա։

Պատվանդանի վերևի մասում՝ յուրաքանչյուր կողմում կան երկու խորաքանդակներ, որոնք եզերված են պատմական անձնավորությունների պատկերներով, որոնք, ըստ քանդակագործի, կա՛մ Բրունոյի հետևորդներն են եղել, կա՛մ մահապատժի են ենթարկվել կա՛մ սպանվել կրոնական պատճառներով, կամ հալածվել են իրենց հայացքների և համոզմունքների համար․ Միգել Սերվետուս, Պիտեր Ռամուս, Տոմազո Կամպանելլա, Ջոն Ուիքլիֆ, Յան Հուս, Աոնիո Պալեարիո, Պաոլո Սարպի և Ջուլիո Չեզարե Վանինի[7][8]։ Դրանց տակ՝ ճակատային մասում, ստորագրված է հուշատախտակ, իսկ հուշարձանի մյուս երեք կողմերում՝ խորաքանդակներ, որոնք պատկերում են Բրունոյի կենսագրության առանցքային պահերը՝ բանավեճը Օքսֆորդում, մահապատիժը և խարույկի վրա այրելը[8]։

Նույնանուն այլ արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ արձան, որը պատկերում է Բրունոյի մահը ցցի վրա, տեղադրվել է Ալեքսանդր Պոլզինի նախագծով 2008 թվականի մարտի 2-ին մետրոյի կայարանում Գերմանիայում՝ Բեռլինում։ Արձանը երկարաձգված կերպարանք է, որը կանգնած է գլխի վրա[9][10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пер. на русск. яз. и публикация в кн: Робинсон Дж. Масонство: Забытые тайны. М.: Крон-Пресс, 2000. С. 454. ISBN 5-232-01244-4
  2. «Humanum Genus (On Freemasonry) Pope Leo XIII». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. Антоновский Ю. М. Глава 6 // Джордано Бруно: Его жизнь и философская деятельность. — 1891. — С. 80. — (Жизнь замечательных людей).
  4. «Джордано Бруно — материалы процесса». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 15 (օգնություն)
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Ант2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Paula Findlen, «A Hungry Mind: Giordano Bruno, Philosopher and Heretic» Արխիվացված է Դեկտեմբեր 4, 2008 Wayback Machine-ի միջոցով:, The Nation, September 10, 2008. «Кампо деи Фиори была украшена флагами с масонской символикой. С пламенными речами выступили политики, ученые и атеисты, говорившие о важности чествования Бруно как одного из самых оригинальных и преследуемых вольнодумцев своего времени»
  7. Антоновский Ю. М. Глава 6 // Джордано Бруно: Его жизнь и философская деятельность. — 1891. — С. 80. — (Жизнь замечательных людей).
  8. 8,0 8,1 «Monumenti del Risorgimento in Roma». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. {{{վերնագիր}}}.
  10. «Статуя Дж. Бруно в Берлине». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.