Ջովաննի Կրեսպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովաննի Կրեսպի
Ծնվել էդեկտեմբերի 23, 1573[1]
ԾննդավայրՌոմանյանո Սեզիա, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա[1]
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1632(1632-10-23)[2][3][1] (58 տարեկան)
Մահվան վայրՄիլան[4][1]
ՔաղաքացիությունԻտալիա[5]
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
ԹեմաներItalian art?[6], visual arts of Italy?[6], Italian painting?[6] և Իտալական ճարտարապետություն[6]
ԱշակերտներMelchiorre Gherardini?
 Giovanni Battista Crespi Վիքիպահեստում

Ջովաննի Բատտիստա Կրեսպի Իլ Չերանո (իտալ.՝ Giovanni Battista Crespi), (դեկտեմբերի 23, 1573[1], Ռոմանյանո Սեզիա, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա[1] - հոկտեմբերի 23, 1632(1632-10-23)[2][3][1], Միլան[4][1]), վաղ բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ, աշխատել է Միլանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ ընտանիքի փախուստը Եգիպտոս

Ծնվել է գավառական նկարիչ Ռաֆայիլ Կրեսպիի ընտանիքում։ Ենթադրվում է ,որ հայրն է եղել նրա միակ ուսուցիչը։

Հայրական ընտանիքը տեղափոխվեց բնակության Չերանո փոքրիկ քաղաքը։ 1951 թվականին երիտասարդը մեկնեց Միլան, որտեղ հնարավոր է,որ նա վատ չէր վարձատրվում, քանի որ 1951-ին է թվագրվում նկարչի վարձատրությունը Բորրոմեո պալատում ինչ-որ դեկորատիվ աշխատանքի համար,որտեղ ապրում էր կարդինալ Ֆրեդերիկո Բորրոմեոյի եղբայրը՝ մեծահարուստ Ռենատո Բորրոմեոն։ Հարյուրամյակների ընթացքում պալատը վնասվել է և նրա դեկորները մասամբ են պահպանվել։

Լոմբարդյան գավառի բազմաթիվ տաճարները նկարչին մղեցին դեպի եկեղեցական գեղանկարչություն։ Որպեսզի պահանջարկը ճիշտ ընկալի,Կրեսպին ջանասիրաբար ուսումնասիրում էր Միլանում աշխատող այն ժամանակվա հեղինակավոր նկարիչների ստեղծագործությունները, նրանց մեջ էին հայտնի Պելլագրինո Տիբալդին (1257-1596) և Գաուդենցիո Ֆերրարին (1575-1646)․Մաներիստական գեղանկարչության կենտրոնը մնում էր Միլանը,որ նկարչական կապեր էր պահպանում մերձալպիան պետությունների նկարիչներին հետ։ Այդ ժամանակվա հեղրնակություններից էր մաներիստ, նկարիչ Բարտոլոմեուս Շպրանգերը (1546-1611)։ Նա ծագումով ֆլամանդացի էր։

Կարդինալ Ֆրեդերիկո Բորրոմեոյի աջակցությամբ երիտասարդ նկարիչը մեկնեց Հռոմ փորձաշրջան անցնելու,այցելելով նաև Բոլոնիայի և Ֆլորեցիայի գեղարվեստական կենտրոնները։ Վերադառնալով Միլան նա տարվեց սուրբ Կարլո Բորրոմեոյի վիթխարի քանդակի ստեղծմամբ, պահպանված են քանդակի առանձին մասերի նրա նկարները(որոնք հետագայում մտել են Մետրոպոլիտենի արվեստի թանգարանի հավաքածուի մեջ )։

Նա հայտնրի դարձավ Միլանում և Լոմբարդիայում որպես եկեղեցիական նկարիչ, պրակտիկորեն ներդնելով Տրիդենտի տաճարում նորույթներ եկեղեցիական գեղանկարչության մեջ։ 1621 թվականին նրան նշանակեցին Ամբրոզիանայի գեղարվեստական ակադեմիայի առաջին տնօրենը, որը հիմնադրել էր կարդինալ Ֆրեդերիկո Բորրոմեոն։ Որպես նկարիչ դարձավ նաև մենեջեր-ադմինիստրատոր։

Սակայն նկարչի գեղարվեստական պրակտիկայի մեջ էր մտնում նաև քանդակագործությունը և ճարտարապետությունը։ Միլանում շարունակվում էր մայր տաճարի շինարարությունը։ Ճարտարապետներին հանձնարարել էին գլխավոր ճակատի ստեղծման նախագծերի մշակում։ Ճարտարապետ Ֆրանչեսկո Մարիա Պիկինը առաջարկեց հռոմեական ձևի բարակկո ոճի ճակատ։ Այս լուծումը երբեք չէր իրականանա։ Կառույցի գլխավոր ժակատը ոչ գոթական ոճ էր, որի լուծումը առաջարկեցին ճարտարապետներ Պելեգրինո Տիբալդին և Ջովաննի Բատիստա Կրեսպին։ Վերջինս դարձավ գլխավոր ճակատի և Սան Պաոլո Կոնվերսո Միլանի եկեղեցու նախագծողը։

Մահացել է Միլանում 1632 թվականի հոկտեմբերին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • G. A. dell’acqua in «Storia di Milano» X, Mailand 1957, S. 726 ff.
  • G. TESTORI im Katalog der Ausstellung «Manierismo piemontese e lombardo del '600», Turin 1955, S. 41 ff.
  • N. PEVSNER «Die Gemälde des Giovanni Battista Crespi, genannt Cerano» im «Jahrbuch der Preußischen Kunstsammlungen» XLVI, Berlin 1925, S. 259 f.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]