Ջովանի Բարտոլենա
| Ծնվել է | հունիսի 24, 1866[1] |
|---|---|
| Ծննդավայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[2][1] |
| Վախճանվել է | փետրվարի 26, 1942[1][3] (75 տարեկան) |
| Մահվան վայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3][2][1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ժանր | բնանկար և նատյուրմորտ[1] |
| Ազգականներ | Cesare Bartolena?[2][1] |
Ջովանի Բարտոլենա (անգլ.՝ Giovanni Bartolena, հունիսի 24, 1866[1], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[2][1] - փետրվարի 26, 1942[1][3], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3][2][1]), իտալացի նկարիչ, հիմնականում նկարել է բնապատկերներ, երբեմն` կենդանիներով բնապատկերներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լիվորնոյի մոտակայքում։ Երիտասարդ ժամանակ նա իր ընտանիքի առանձնատանը տարվել է ձիավարությամբ։ Իր պապիկը, դիմանկարների և պատերազմական թեմաների նկարիչ Չեզարե Բարտոլենան, եղել է նրա առաջին ուսուցիչը։ Նա կարճ ժամանակ սովորել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում և հաճախել է Ջիովաննի Ֆաթթորիի դասընթացներին։ Կարճ ժամանակով հեռացվել է ակադեմիայից, բայց նրա պապիկը վերականգնել է նրան[4]։
Նա ցուցադրվել է Թուրինի թանգարանում, իսկ հաջորդ տարներին` Ֆլորենցիայում և Թունինում։ 1898 թվականին տեղափոխվել է Մարսել, Լուկա և Ֆլորենցիա, որտեղ էլ մնացել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Հանդիպել է Մարիո Գալլիի հետ և նրա և նրա ընկերոջ` նկարիչ Պլինիո Նոմելինի հետ ճամփորդել է Վերսելիա։
1917-1919 թվականներին ապրել է իր եղբոր` Ադոլֆուսի հետ, Լիվորնոյում։ Այնտեղ նա հանդիպել է ինդուստրիալիս Կվերչիի և «Կորրիե դի Լիվորնո»-ի տնօրեն Ֆաբբրինիի հետ։ 1925 թվականին տեքստիլի առևտրական Կազուտոն կազմակերպել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Միլանի Լեզամե պատկերասրահում` ցուցադրելով բնաապատկերներ և նատյորմորտներ։ 1929 թվականին նա դադարեցրել է իր պայմանագիրը Կազուտոյի հետ, բայց շարունակել է ցուցադրվել մի քանի պատկերասրահներում, այդ թվում` Լիվորնոյի «Բոտտեգա դե Արտե»-ում, Միլանի «Գալերիա Միշելի»-ում (1929-1931 թվականներ) և 1930 թվականին՝ «Վենետիկի Բիելանե»-ում։ 30-ականների կեսերին նկարիչն սկսելէ ունենալ որոշակի կոմերցիոն հաջողություն[5]։
Ֆինանսական և սոցիալական մեծ հաջողություն չունենալով` նա եղել է Լինորվո քաղաքում գտնվող Կաֆե Բարդի սրճարան հաճախակի այցելող նկարիչներից մեկը[4]։ Մահացել է Լիվորնոյում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Genova G. D. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — Roma: Istituto dell'Enciclopedia Italiana, 1964. — Vol. 6.
- 1 2 3 4 5 OPAC SBN (իտալ.)
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Galleria Athena Արխիվացված 2016-03-07 Wayback Machine biography.
- ↑ Sources: AA.VV., Ottocento. Numero 20. Cronache dell'arte italiana dell'Ottocento, Giorgio Mondatori & Associati, Milano 1921. Raffaele Monti e Giuliano Matteucci ( a cura di), I Postmacchiaioli, Edizioni De Luca, Rome 1994. Quoted in Pinacoteca Livorno Արխիվացված 2018-05-22 Wayback Machine short biography.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Բարտոլենա» հոդվածին։ |
| ||||||||||||||||