Ջոն Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քինգ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1975(1975-01-05) (49 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջ, Եյլի իրավունքի դպրոց և Ֆիլիպսի ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և academic administrator
Զբաղեցրած պաշտոններCommissioner of Education of the State of New York?, United States Secretary of Education?, United States Secretary of Education?, United States Deputy Secretary of Education? և Chancellor of the State University of New York (SUNY)?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 John King, Jr. Վիքիպահեստում

Ջոն Բ. Քինգ Կրտսեր (անգլ.՝ John B. King Jr., հունվարի 5, 1975(1975-01-05), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ կրթության նախարար Բարակ Օբամայի անձնակազմում (2016-2017 թթ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քինգը կիսով չափ աֆրոամերիկացի է, կիսով չափ պուերտոռիկացի։ Ութ տարեկան հասակում կորցրել է մորը (նա մահացել է սրտի կաթվածից), իսկ հայրը տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ և մահացավ, երբ տղան դառնում էր 12 տարեկան։ Արդյունքում Ջոնն ապրել է տարբեր բարեկամների մոտ, բայց ամենից շատ սիրում էր ժամանակ անցկացնել դպրոցում, արդեն լինելով մեծ, երախտագիտություն էր հայտնում այն ուսուցիչներին, ովքեր իր խոսքերով փրկել են իր կյանքը։ Ուսման մեջ հաջողությունների շնորիիվ կրթաթոշակ է ստանում հեղինակավոր մասնավոր միջին դպրոցում Ֆիլիպսի ակադեմիայում (Էնդովեր) սովորելու համար, սակայն ըմբոստանալով խիստ կարգերի դեմ հեռացվել է դպրոցից։

Քինգը ստացել է բակալավրի աստիճան Հարվարդի համալսարանում, իսկ իրավագիտության պրոֆեսորի աստիճան Յեյլի համալսարանում։ Ավարտելով Կոլումբիայի համալսարանի մանակավարժական քոլեջը նա ստանում է կրթության պրոֆեսորի կոչում (Doctor of Education)։

1999  թվականին Բոստոնում Քինգը հիմնում է իր առաջին անկախ դպրոցը պետական ֆինանսավորմամբ, այսպես կոչված «սուբսիդավորվող դպրոց» (charter school), որը մեծ համբավ է ձեռք բերում որպես Մասսաչուսեթսի լավագույն կրթական հաստատություններից մեկը։ Հետագայում որպես Uncommon Schools ընկերության գործադիր տնօրեն, Նյու Յորքում բացում  է ևս մի քանի նմանատիպ դպրոցներ (ընդհանուր առմամբ այդ ասոցիացիան ղեկավարում էր 24 դպրոց, որտեղ անապահով ընտանիքների երեխաները ստանում են անհրաժեշտ պատրաստվածություն քոլեջներ ընդունվելու համար)։ 2011 թվականին գլխավորել է Նյու Յորքի նահանգի կրթության հանձնաժողովը, նոր պաշտոնում զբաղվել է ուսուցիչների աշխատանքի գնահատման նոր համակարգի (Common Core State Standards) ներդրմամբ, որը ենթադրում էր հաշվառում սովորղների ուսումնական առաջադիմության վերաբերյալ և անկախ «պատենտավորված դպրոցների» ցանցի ընդլայնմամբ։ Չկարողանալով հարթեցնել հարաբերությունները պրոֆմիության հետ, 2014 թվականին Նյու Յորքի ուսուցիչների Միությունը պահանջեց իր հրաժարականը։

2015 թվականի հունվարին եղել է ԱՄՆ կրթության նախարար Արնե Դունկանայի տեղակալը։ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին վերջինս հայտարարել է, որ տարվա վերջում կթողնի պաշտոնը և նախագահ Օբաման անմիջապես նշանակեց Ջոնի Քինգին նախարարի պաշտոնակատար Դունկանի հեռանալուց հետո, առանց պաշտոնական նշանակման, մինչև նախագահական լիազորությունների ժամկետի ավարտը[1]։ 2016 թվականի հունվարի 1-ից Քինգը սկսում է կատարել նախարարի պարտականությունները, իսկ փետրվարին՝ Օբաման  իր նախնական նշանակությունների շրջանում առաջադրում է իր թեկնածությունը նախարարի պաշտոնում, իսկ 2016 թվականի մարտի 14-ին սենատը մեծամասնության 49 և 40 դեմ ձայներով հաստատում է այդ նշանակությունը (այդ թվում 7 հանրապետականներ կողմ են քվեարկել)[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնում աշխատելու ժամանակաշրջանում Քինգը ծանոթացել է Ուիլիամի քոլեջի (Williams College) շրջանավարտ և մանկապարտեզի դաստիարակ Մելիսա Ստիլի հետ։ Նա տեղափոխվեց Բոստոն և արդյունքում զույգերը ունեցան երկու աղջիկ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beth Fertig (2015 թ․ հոկտեմբերի 2). «Meet The Next Secretary Of Education». NPR. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  2. Emma Brown (2016 թ․ մարտի 14). «In bipartisan move, Senate confirms John King Jr. as U.S. Education Secretary». The Washington Post. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  3. Greg Toppo (2016 թ․ փետրվարի 7). «Acting Ed. Secretary: Educators 'unfairly blamed' for schools' challenges». USA Today. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]