Ջոն Պետրուչի
Ջոն Պետրուչի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1967[1] (53 տարեկան) Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Պրոգրեսիվ մետալ |
Մասնագիտություն | կիթառահար, երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ և հեղինակ-կոմպոզիտոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Roadrunner Records |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ |
Անդամակցություն | Dream Theater? |
Կայք | johnpetrucci.com |
John Petrucci Վիքիպահեստում |
Ջոն Փիթեր Պետրուչի (անգլ.՝ John Peter Petrucci; հուլիս 12 1967, Քինգզ-Պարկ, Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ) — ամերիկացի վիրտուոզ-կիթառահար, ամերիկական պրոգ. մետալ Dream Theater խմբի հիմնադիրներից և մշտական անդամներից մեկն է, նաև մասնակցում է Liquid Tension Experiment խմբում: Նա համարվում է մեր ժամանակի լավագույն կիթառահարներից մեկը[փա՞ստ]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ութ տարեկանում առաջին անգամ կիթառը վերցրեց ձեռքը, իսկ 12-ում՝ հրավիրվեց իր ընկեր Քևին Մուռի խումբ, ով ավելի ուշ դառնում է Dream Theater- ի ստեղնաշարային գործիքներ առաջին նվագողը: Ինքնուրույն սովորել է նվագել էլեկտրական կիթառի վրա, վերցնելով հատվածներ Սթիվ Մորսի, Սթիվ Հաույի, Սթիվ Վայի, Սթիվի Ռեյ Վոնի, Էլ Դի Մոելի, Ալեքս Լայֆսոնի և Կաղապար:Ալլեն Խոլդսվորտի.
Դպրոցն ավարտելուց հետո իր մանկության ընկերոջ՝ Ջոն Մայանգի հետ ընդունվեց Բոստոնի Բերքլիի երաժշտական քոլեջ, որտեղ նրանք հանդիպեցին թմբկահար Մայք Պարտնոին: Հրավիրելով Քևին Մուռին, Պետրուչիին, Մայանգը (բաս-կիթառահար) և Պարտնոյը հիմնեցին Majesty խումբը, որը շուտով անվանվեց Dream Theater: Մեծապես Ջոն Պետրուչիի և նրա հմտության շնորհիվ խումբը հասավ հաջողության:
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականից սկսած Ernie Ball Music Man կազմակերպությունը թողարկում են John Petrucci անվանական կիթառներ [2].
2007 թվականին Total Guitar ամսագրում նշված է որպես «տարվա կիթառահար»: 2010 թվականին Guitar Player ամսագրում ճանաչվեց «մետալ ուղղությունով լավագույն կիթառահար».
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Necronomicon (Game OST) (1995) (գրել է միայն նախաբանը և վերջաբանը)
- An Evening with John Petrucci and Jordan Rudess (2004)
- Suspended Animation (2005)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #139182136 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Music Man Ջոն Պետրուչիի անվանական կիթառները |կիթառիզմ RU
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|