Սթիվի Ռեյ Վոն
Սթիվի Ռեյ Վոն | |
---|---|
![]() Սթիվի Ռեյ Վոն | |
Բնօրինակ անուն | Stevie Ray Vaughan |
Ի ծնե անուն | Սթիվեն Ռեյ Վոն Stephen Ray Vaughan |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1954[1] Դալաս, Տեխաս |
Երկիր | ![]() |
Մահացել է | օգոստոսի 27, 1990[1] (35 տարեկան) East Troy, Վիսկոնսին |
Գերեզման | Laurel Land Memorial Park |
Ժանրեր | Բլյուզ, Բլյուզ-ռոք, Ֆանկ, Տեխասյան բլյուզ |
Մասնագիտություն | Երգիչ, կիթառահար |
Գործիքներ | Վոկալ, կիթառ |
Լեյբլ | Epic Records |
Կրթություն | Justin F. Kimball High School? |
Անդամակցություն | Double Trouble? |
Պարգևներ | |
Կայք | srvofficial.com |
![]() |
Սթիվեն (Սթիվի) Ռեյ Վոն (անգլ. Stephen (Stevie) Ray Vaughan, հոկտեմբերի 3, 1954[1], Դալաս, Տեխաս - օգոստոսի 27, 1990[1], East Troy, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկյան կիթառահար ու երգիչ։ Աշխարհի ամենահայտնի ու ամենաազդեցիկ կիթառահարներից է։ 2003 թվականին «Rolling Stone» ամսագիրը նրան ներկայացրեց հարյուր լավագույն կիթառահարների ցանկի յոթերորդ հորիզոնականով, իսկ «Classic Rock» ամսագիրը «Կիթառի 100 լավագույն հերոսներ» ցանկում նրան հատկացրեց երրորդ տեղը 2007 թվականին։ Կիթառահարի ավագ եղբայրը Ջիմի Վոնն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթիվին ծնվել է Դալլասում, 1954 թվականի հոկտեմբերի 3-ի 10 անց 13 րոպեին։ Մեծացել է Օակ Քլիֆֆ քաղաքից ոչ հեռու։ Ծնողներից ոչ մեկն օժտված չէր արտահայտված երաժշտական տաղանդով, բայց երկուսն էլ երաժշտության մեծ գնահատողներ էին։ Նրանք իրենց երեխաներին՝ Սթիվիին ու նրա ավագ եղբայր Ջիմմիին, հաճախ տանում էին համերգներ, որպեսզի նրանք ճանաչեն ժամանակի աստղերին՝ Ֆետս Դոմինո, Ջիմմի Ռիդ, Բոբ Ուիլլս։ Սկզբում Սթիվին հարվածայիններ էր ցանկանում նվագել, սակայն Մայքլ Քուինը նրան կիթառ տվեց, երբ նա յոթ տարեկան էր։
Սթիվիի եղբայրը՝ Ջիմմին, նրան տվել է կիթառի առաջին դասընթացները։ Ամսագրերից մեկի հարցազրույցի ժամանակ Սթիվին ասաց, «Իմ եղբայր Ջիմմին, մեծ հաշվով, ամենից շատ ազդեցությունն է ունեցել իմ նվագի վրա։ Իրականում հենց նա էր իմ նվագելու պատճառը։ Գիտե՞ք, ես նայում էի նրան նվագելիս, ու հասկանում, թե ինչ հրաշալի է դա»։ Նա ամբողջությամբ լսողությամբ էր նվագում և նագմ չգիտեր, թե ինչ է նշանակում նոտաներ կարդալը։ Այն ժամանակ, երբ նա տասներեք տարեկան էր, նա արդեն նավգում էր ակումբներում, որտեղ հայտնաբերեց իրա ապագա կուռքերից շատերին։ Մի քանի տարի անց նա լքեց Սանսեթի միջնակարգ դպրոցը և տեղափոխվեց Օստին, որպեսզի կենտրոնանա երաժշտության վրա։ Սթիվիի տաղանդը իր վրա էր կենտրոնացրել կիթառահար Ջոննի Վինտերի և բլյուզ-ակումբի սեփականատեր Քլիֆֆորդ Անտոունի ուշադրությունը։
Առաջին խումբը, որի հետ ձայնագրվել է Սթիվին, կոչվում էր «Փոլ Ռեյ և կոբրաներ»։ Նրանք նվագում էին Օսթինի ակումբներում ու բարերում. 1970-ականներին, և մի սինգլ էին թողարկել։ Հետագայում Սթիվին մասնակցեց նաև երկու այլ սինգլների ձայնագրմանը «Կոբրաներ» խմբի հետ։ Ավելի ուշ Սթիվին թողեց «Կոբրաներին», Դեննի Ֆրիմանի վրա թողնելով խմբի հիմնական կիթառիստի դերը, և 1975 թվականին նոր խումբ է հավաքում, որը կոչվում էր «Եռակի սպառնալիք», կազմը հետևյալն էր՝ բասիստ Ջեկի Նյուհաուս, հարվածային գործիքներ նվագող Քրիս Լեյթոն, վոկալիստուհի Լու Էնն Բարթոն, ինչպես նաև սաքսոֆոնահար Ջոննի Ռենոն։
Բարթոնը լքել է խումբը 1978 թվականին, որպեսզի զբաղվի սոլո-կարիերայով, նրա օրինակին հետևեց նաև Ռենոն և 1979 թվականին նույնպես լքեց կազմը։ Մնացած երեք երաժիշտները սկսեցին ելույթ ունենալ «Double Trouble» անվանմամբ, ոգեշնչվելով Օտիս Ռաշի երգով, որը հենց այդպես էլ կոչվում էր։ Սթիվին դարձավ խմբի հիմնական եգիչը։
Թոմմի Շաննոնը, բասիստ, ով մասնակցություն է ունեցել Ջոննի Վինտերի սկզբնական ալբոմների ձայնագրման մեջ, 1981 թվականին փոխարինել է Նյուհաուսին։ Օսթինի նոր աստղը՝ Սթիվի Ռեյ Վոնը, շուտով իր վրա հրավիրեց այնպիսի երաժիշների ուշադրությունը, ինչպիսիք են Դեվիդ Բոուին և Ջեքսոն Բրաունը։ Ե՛վ Բրաունը, և՛ Բոուին նրան առաջին անգամ տեսել են Մոնտրյոյի ջազային փառատոնում։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականի օգոստոսի 26-ին, կիրակի օրը, Սթիվի Տեյ Վոնը «Double Trouble» խմբի կազմում մասնակցում էր «In Step Tour» նախագծի շրջանակներում Իստ Տրոյ փոքր քաղաքում՝ Վիսկոնսին նահանգ, «Alpine Valley Resort» լեռնային կուրորտում տեղի ունեցող համերգին։ Համերգում, որը տեղի էր ունենում «Alpine Valley Music Theatre» թատրոնում, մասնակցում էին նաև այլ հայտնի երաժիշտներ, մասնավորապես Էրիկ Կլեպտոնն ու Բադի Գայը։ Ելույթից հետո լույս երկուշաբթիի գիշերը համերգի մասնակիցների մի մասը ուղևորվեց Չիկագո։ Նրանք թռչում էին չորս ուղղաթիռներով, որոնք ընթանում էին ուժեղ մշուշի պայմաններում երկուրոպեանոց ինտերվալներով։ Ուղղաթիռը, որում գտնվում էր Վոնը, հարվածեց թռիչքից մի քանի տասնյակ վայրկյաններ հետո, բախվելով լեռան գագաթին։ Պայթյուն ու հրդեհ հարվածից չառաջացավ, բայց ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ վայրկյանապես մահացան։ Դա տեղի ունեցավ 1990 թվականի օգոստոսի 27-ին, գիշերը ժամը մեկին։
Չիկագո չհասած ուղղաթիռի մոտ հենց օգոստոսի 27-ի առավոտյան որոնողական աշխատանքներ սկսվեցին։ Ուղղաթիռի ջարդոնն ու զոհվածների մարմինները գտան առավոտյան յոթին, Ուղղաթիռի թռիչքի վայրից ընդամնեը մեկ կիլոմետր հեռավորության վրա։
Սկավառակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Օրիգինալ անվանում |
---|---|
Texas Flood | 1983 |
Couldn’t Stand the Weather | 1984 |
Soul to Soul | 1985 |
In Step | 1989 |
Family Style | 1990 (եղբոր՝ Ջիմմի Վոնի հետ, որպես Վոն եղբայրներ) |
In Session | 1999) (ձայնագրված Ալբերտ Քինգի հետ, Դեկտեմբերի 3, 1983) |
Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Live Alive (1986, ձայնագրված հուլիսի 15-ին, 1985 և հուլիսի 17-19, 1986);
- In the Beginning (1992, ձայնագրված ապրիլի 1-ին, 1980);
- Live at Carnegie Hall (1997, ձայնագրված հոկտեմբերի 4-ին, 1984);
- Live at Montreux 1982 and 1985 (2001, ձայնագրված հուլիսի 17-ին, 1982 և հուլիսի 15-ին, 1985);
- Live In Tokyo (2006, ձայնագրված հունվարի 24-ին, 1985).
- Live In Tingley Coliseum in Albuquerque, New Mexico (նոյեմբերի 28, 1989)։
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ անվանում | Թվական |
---|---|
The Sky Is Crying | 1991 |
Greatest Hits | 1995 |
The Real Deal: Greatest Hits Volume 2 | 1999 |
Blues at Sunrise | 2000 |
SRV (box set, with early recordings, rarities, hits, and live material) | 2000 |
The Essential Stevie Ray Vaughan and Double Trouble | 2002 |
Martin Scorsese Presents the Blues - Stevie Ray Vaughan | 2003 |
The Real Deal: Greatest Hits Volume 1 | 2006 |
Solos, Sessions and Encores | 2007 |
Վկայակոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
|