Ջոն Նաջարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Նաջարյան
անգլ.՝ John Najarian
Ծնվել էդեկտեմբերի 22, 1927(1927-12-22)
ԾննդավայրՕքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 1, 2020(2020-09-01)[1] (92 տարեկան)
Մահվան վայրՍթիլուոթեր, Մինեսոտա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունվիրաբույժ և ուսուցիչ
ԱշխատավայրՄինեսոտայի համալսարան[1]
ԶավակներPeter Najarian?
Պարգևներ

Ջոն Սարգսի Նաջարյան (John Sarkis Najarian. դեկտեմբերի 22, 1927(1927-12-22), Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 1, 2020(2020-09-01)[1], Սթիլուոթեր, Մինեսոտա, ԱՄՆ[1]), ամերիկահայ փոխպատվաստող վիրաբույժ, բժշկագիտության դոկտոր (1952)[3], Մինեսոտայի համալսարանի փոխպատվաստման վիրաբուժության կլինիկական պրոֆեսոր։ Նաջարյանը կրծքավանդակային փոխպատվաստման վիրահատության ռահվիրա էր[4][5][6][7][8][9], որը մեծապես ընդլայնել է օրգանների փոխպատվաստման փրկարար ներուժը[7]։ Նա օրգանների փոխպատվաստման պրակտիկան գրեթե միայնակ հասցրել է այն մակարդակին, որ առաջներում արտառոց համարված այդ բուժամիջոցը վերածվել է բժշկական սովորական պրոցեդուրայի[10]։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաջարյանը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում, հայ ներգաղթյալների ընտանիքում։ Նա բժշկություն է սովորել Բերկլի Կալիֆոռնիական համալսարանում, որտեղ նաև որպես պաշտպան հաջողությամբ հանդես է եկել քոլեջի ֆուտբոլային թիմի կազմում, մասնակցել Ռոուզ Բոուլ գավաթի 1949 թ. խաղարկությանը[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջից հետո Նաջարյանը հաջողության հասավ որպես փոխպատվաստող վիրաբույժ և շուտով միացավ Մինեսոտայի համալսարանի՝ Օուեն Վանգենսթինի ղեկավարությամբ գործող բժշկական թիմին (ի դեպ, 1967 թվականին նա հաջորդեց Վինգեսթինին որպես վիրաբուժական բաժանմունքի ղեկավար)[11][12]։ Այնուհետև նա մտահղացավ ու առաջ քաշեց մի ծրագիր, որն իրագործելով՝ կարճ ժամանակում դարձավ առաջատար մասնագետ երիկամների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների փոխպատվաստումների ոլորտում։

Նաջարյանը 1967-1993 թվականներին եղել է Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցի վիրաբուժության ամբիոնի նախագահ։ Նա բժշկագիտական մոտավորապես հազար հոդվածների հեղինակ է[13]։ Եղել է Ամերիկայի փոխպատվաստող վիրաբույժների միության հիմնադիր անդամը և այդ միության չորրորդ նախագահը։ Նրա նախաձեռնած փոխպատվաստման վիրաբուժության կրթաթոշակային ծրագրի շնորհիվ վերապատրաստվել են բազմաթիվ վիրաբույժներ և համալրել են նշանավոր փոխպատվաստողների շարքերը։ Վերջիններիս թվում է Քլայվ Օ. Քալենդերը, ով փոխպատվաստման ծրագիր է ներդրել Հովարդի համալսարանի բժշկական քոլեջում[14]։ Նաջարյանը 1970-ական թվականներին երեխաներին երիկամների փոխպատվաստման նորարարական աշխատանք է կատարել[15], մշակելով հակալիմֆոցիտային գլոբուլին՝ մանկական լյարդի փոխպատվաստման և 1-ին տիպի շաքարախտի համար։ Նա օգնել է նաև ոսկրերի փշրման խնդիրներ ունեցող հիվանդներին, որոնց ուրիշ բժիշկներ չէին կարող օգնել։ Նա այն բժիշկն է, ով 1977 թվականի օգոստոսին լրատվամիջոցներին հայտնեց Հյուբերտ Համֆրիի կոնքոսկորի վրա անվիրահատելի ուռուցքի հայտնաբերման մասին[16] Նաջարյանի ամենահայտնի բժշկական վիրահատություններից մեկը մանուկ Ջեյմ Ֆիսկեի լյարդի փոխպատվաստումն էր, որը տեղի ունեցավ Մինեսոտայի համալսարանի հիվանդանոցում 1982 թվականին։

ALG-ի հետ կապված հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Նաջարյանին մեղադրանք առաջադրվեց Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից՝ (FDA) հակահամաճարակային դեղամիջոց համարվող հակալիմֆոցիտային գլոբուլինի (ԱԼԳ) անօրինական և ոչ պատշաճ մարքեթինգի ու վաճառքի համար[17]։ Նաջարյանը հետագայում արդարացվեց[18], և նախագահող դատավորը և իրավական ու բժշկական փորձագետները կասկածի տակ դրեցին FDA դատախազների և կարգավորողների դրդապատճառներն ու նպատակները[19][20]։

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաջարյանը 67 տարի ամուսնացած է եղել Մինիետի հետ, որը մահացել է 2019 թվականին՝ Նաջարյանից ճիշտ մեկ տարի առաջ։ Նրանք ունեին չորս որդի, ովքեր CNBC շուկայի վերլուծաբաններ են, օպցիոններ վաճառողներ, իսկ 2-ը՝ նաև նախկին NFL ֆուտբոլիստներ։ Նրանք են՝ Ջոն Նաջարյանը, Փիթ Նաջարյանը, Դեյվիդը և Փոլը, ով մահացել է 2014 թվականին ALS-ից[21]։

Նաջարյանը մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Մինեսոտա նահանգի Սթիլուոթեր քաղաքում, 92 տարեկան հասակում[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Carlson J. Pioneering University of Minnesota transplant surgeon Dr. John S. Najarian dies at 92Minneapolis: Star Tribune Media Company, 2020. — ISSN 0895-2825; 2641-9556
  2. Plarr's Lives of the Fellows
  3. Nancy Ascher In Memoriam: Dr. John Najarian, 1927–2020(անգլ.) // American Journal of Transplantation. — 2021-03. — В. 3. — Т. 21. — С. 915–916. — ISSN 1600-6143 1600-6135, 1600-6143. — doi:10.1111/ajt.16359
  4. «John Najarian, MD». asts.org. American Society of Transplant Surgeons. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. Genzlinger, Neil (2020 թ․ սեպտեմբերի 17). «John Najarian, Pioneering Transplant Surgeon, Dies at 92». The New York Times. էջ Перевод на русский: "John Najarian, Pioneering Transplant Surgeon". Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. «Pioneering transplant surgeon John Najarian dies at 92». MPR News (անգլերեն) — Перевод на русс.: "When Najarian arrived in 1967 at the University of Minnesota, organ transplantation was a new frontier, and he was one of its pioneers". Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. 7,0 7,1 Emily Langer — Перевод на русс.: "Historians of medicine place Dr. Najarian in the pantheon of surgeons who developed organ transplantation in the 1950s, ’60s and ’70s" (2020 թ․ սեպտեմբերի 4). «The Washington Post / John Najarian, pioneering transplant surgeon, dies at 92» (անգլերեն).
  8. Jeff Faraudo. — Перевод на русс.: "Dr. John Najarian, one of “Pappy’s Boys,” who went on to become a pioneer in organ transplantation surgery"«After playing for Pappy Waldorf, Dr. John Najarian became a pioneer in organ transplantation». Sports Illustrated Cal Bears News, Analysis and More (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. «In Memoriam: Dr. John S. Najarian». American Society of Transplantation (անգլերեն) — Перевод на русс.: "He was an esteemed colleague, a talented scientist and a pioneer in the field of transplantation". 2020 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. «John Najarian, transplant surgeon». dash.harvard.edu — Перевод на русс.: "he has almost single-handedly developed the practice of organ transplantation into what could be considered a routine procedure". Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. 11,0 11,1 Carlson, Joe (2020 թ․ սեպտեմբերի 1). «Pioneering transplant surgeon Dr. John S. Najarian has died». Star Tribune. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. Lehmberg, Stanford E.; Pflaum, Anne (2001). The University of Minnesota, 1945-2000. Minneapolis: U of Minnesota Press. էջ 85. ISBN 0-8166-3255-3.
  13. «Najarian JS - PubMed - NCBI». www.ncbi.nlm.nih.gov (անգլերեն). National Library of Medicine. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  14. «Clive Callender Chimera Chronicles». asts.org. American Society of Transplant Surgeons. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  15. Cavers, Blanche (2003). «XI. The History of Pediatric Solid Organ Transplantation». In Nadey S Hakim (ed.). History Of Organ And Cell Transplantation. Vassilios E Papalois. Imperial College Press. էջեր 230–231. ISBN 1-86094-209-1.
  16. KNBC 5 PM News- August 18, 1977 (partial) (անգլերեն), Վերցված է 2022-09-28-ին
  17. «Surgeon Is Charged in Marketing Of Drug Linked to Deaths of 9». The New York Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  18. «U of M med school still recovering 10 years after ALG scandal». Mprnews. Mprnews. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  19. «John Najarian, Transplant Surgeon». DASH.Harvard.edu. Harvard DASH. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  20. Wilson, L. G. (1995). «The crime of saving lives. The FDA, John Najarian, and Minnesota ALG». Archives of Surgery. NIH citation of full article in JAMA Surgery. 130 (10): 1035–9. doi:10.1001/archsurg.1995.01430100013002. PMID 7575112. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  21. 21,0 21,1 Carlson, Joe (2020 թ․ սեպտեմբերի 1). «Pioneering transplant surgeon Dr. John S. Najarian has died». Star Tribune. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.Carlson, Joe (September 1, 2020). "Pioneering transplant surgeon Dr. John S. Najarian has died". Star Tribune. Retrieved 2 September 2020.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Նաջարյանը - University of Minnesota կայքում

Ջոն Նաջարյանի հրապարակումները National Library of medicine պարբերականում

Ջոն Նաջարյանը - American Society of Transplantation կայքում